Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի
Ջիբրալթարի ոստիկանությունը ձերբակալել է «Գրեյս 1» իրանական նավթատար նավի անձնակազմի ևս երկու անդամի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն Ջիբրալթարի ոստիկանությունը քննության շրջանակներում ձերբակալել էր «Գրեյս 1»-ի կապիտանին և ավագ օգնականին` ԵՄ կանոնակարգի խախտումների հետ կապված:
Ինչպես հաղորդվում է` երկու կալանավորները Հնդկաստանից են: