Գիշերային հրավառություններ. 13 դիմում-բողոք՝ Երևանում, միայն մեկը՝ մարզերում

Փաստը գրում է.«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ գիշերային ժամերին (ժամը 23։00-ից մինչև 07։00) հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում` 100.000 դրամի չափով: Վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` 200.000 դրամի չափով:


Այդուամենայնիվ, այսօր էլ գիշերային ուշ ժամերին հաճախ կարելի է հանդիպել հրավառությունների: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ճշտելու, թե վերջին 3 ամսվա ընթացքում քանի տնտեսվարող և քանի ֆիզիկական անձ է տուգանվել՝ օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառություն իրականացնելու համար, ինչպիսի՞ն է քաղաքացիների ակտիվությունը՝ օրենքի շրջանցմամբ գիշերային ժամերին հրավառություն իրականացնելու վերաբերյալ բողոքներ ներկայացնելու առումով, Երևանի ո՞ր համայնքներն են առավել շատ աչքի ընկել օրենքի շրջանցմամբ հրավառություն իրականացնելու առումով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից «Փաստին» տեղեկացնում են, որ ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2019 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 180 հոդվածի 2-րդ մասով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից տուգանվել է 9 անձ։

«Նույն ժամանակահատվածում, գիշերային ժամերին, հրագործական արտադրատեսակներ օգտագործելու վերաբերյալ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում ստացվել է 13 դիմում-բողոք և ահազանգ, իսկ մարզային վարչությունները միասին վերցրած միայն 1 ահազանգ է գրանցվել ոստիկանության Գորիսի բաժնում, որի ընթացքը լուծվել է սահմանված կարգով։

Ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների՝ 2019 թ. երկրորդ եռամսյակի ընթացքում, Երևան քաղաքում, օրենքի շրջանցմամբ իրականացնելու առումով առավել աչքի ընկնող համայնքներն են՝ Կենտրոնը և Մարաշը, իսկ դիմում բողոքների առումով՝ առավել ակտիվ են Էրեբունու և Մաշտոցի վարչական շրջանները։

Վերահսկողության առկա մեխանիզմները բավարար են այդ արատավոր երևույթի դեմ պայքարելու համար, և ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ, որոնք կրում են շարունակական բնույթ»,-նշվում է ոստիկանության պատասխանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 308 անգամ
Լրահոս
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am