Ինչ է սպասվում. Սասուն Միքայելյանը՝ Նիկոլ Փաշինյանին չբարևելու մասին. տեսանյութ
Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ ԵՐՊԲՀ-ում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը չի բարևել։
Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե խնդիրնե՞ր ունի վարչապետի հետ, Սասուն Միքայելյանն ասաց. «Ո՞նց չբարևեցի։ Պարոն Փաշինյանին ես դիմավորել եմ մասնաշենքի հետևում։ Ինչի 10 րոպեի մեջ քանի՞ անգամ են բարևում։ Դա ի՞նչ նորություն էր»։