«Դիկտատորը վախեցած է և ապրում է սարսափների մեջ». ավագանու նախկին անդամը՝ իրեն բերման ենթարկելու մասին

Այսօր կեսօրին ոստիկանության աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի մոտից բերման էին ենթարկել Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանին և նրա գործընկերոջը։ Նրանք Էրեբունի վարչական շրջանից իրենց հետ աղբ էին բերել և փորձել էին դնել քաղաքապետարանի շենքի մոտ: Ոստիկանները նրանց հորդորել էին աղբը նետել աղբամանը, սակայն վերջիններս չէին արել, ուստի որոշել էին նրանց տանել ոստիկանության բաժին։

168.am-ի հետ զրույցում Սոնա Աղեկյանը տեղեկացրեց, որ ոստիկանական բաժանմունքում մնացել են մեկ ժամից էլ քիչ, այնուհետև իրենց ազատ են արձակել, նշելով, որ հանցակազմ չկա։

«Իհարկե, ոստիկանների գործողությունները որակում եմ ապօրինի, նրանք երևի առավոտից քաղաքապետարանի մոտ սպասում էին։ Հասկացա, որ մեր դիկտատորը վախեցած է և ապրում է սարսափների մեջ, դիկտատորը նա է, ով ասում է, որ մարդկանց կփռի ասֆալտին և կծեփի պատերին։ Հասկացա, որ ասֆալտին ծեփում են նաև ոստիկանական ջոկատներին գործի դնելով։ Ընդհամենը պաշտպանում ենք մեր իրավունքները, ունենք բազմաթիվ ահազանգեր՝ սոցիալական ցանցերում և հեռախոսազանգերով։ Լինելով ավագանու նախկին անդամ, քաղաքացիները սովորաբար դիմում են մեզ, քանի որ նախկինում նրանց բարձրաձայնած հարցերը լուծել ենք»,- ասաց Սոնա Աղեկյանը

Նրա խոսքով՝ քաղաքային իշխանությունը լինելով սանմաքրման և աղբահանության թիվ մեկ պատասխանատուն, որևէ գործողություն չի անում քաղաքն աղբից ազատելու համար, այլ ընդհակառակը՝ փորձում է Երևանը վերածել մեծ աղբավայրի։ Ավելին՝ քաղաքապետն իր նախընտրած խոստումներից որևէ մեկը չի կատարել, ուստի որոշել են ակցիայի միջոցով քաղաքապետին հիշեցնել, որ, բացի մեծ պարգևավճարներ ստանալուց և ինքնապարգևատրվելուց, պետք է նաև աշխատեն։

«Մենք խաղաղ ակցիայի միջոցով փորձում ենք հիշեցնել և պարտադրել, որ քաղաքային իշխանությունը պետք է կատարի իր խոստումները և աշխատի։ Այսօր քաղաքապետարանում որևէ քայլ չէինք արել, ընդամենը տոպրակով աղբը տանում էինք, որպեսզի դնեինք մուտքի մոտ, մեզ ասացին՝ այն աղբարկղ նետենք, բայց այդ տարածքում աղբարկղ չկար։ Նրանք սարսափած էին, քանի որ մենք երկու հոգով էինք գնում, իսկ մեզ մոտեցել էին թվով մոտ 60 ոստիկաններ։ Մեզ ոստիկանական բաժին տարան՝ նշելով, որ պաշտոնատար անձի հրամանը չենք կատարել։ Մեզ ոստիկանությունում մեկ ժամ էլ չպահեցին, ասացին, որ երեք ժամ պետք է պահեն, ինձ պատասխանեցին, որ որևէ հանցակազմ ու հիմք չկա»,- շեշտեց Ս. Աղեկյանը։

Նա տեղեկացրեց, որ նման ակցիաները շարունակելու են, քանի որ քաղաքային իշխանություններին ցանկանում են ցույց տալ, որ քաղաքական կամք ունենալու դեպքում կարող էին այսօր աղբահանության խնդիրը լուծել, այդ թվում՝ վերելակների ու կանաչապատման, վերջինիս առումով վիճակը տխուր է, քանի որ որևէ ծառ այս ընթացքում չի տնկվել։

«Նրանք անգործության են մատնվել և չեն խոսում աղբահանության մասին, մինչդեռ աղբակույտերը նեխում են, նման փաստ երեկ մենք արձանագրել ենք Աջափնյակ համայնքում, երբ աղբակույտերն ինքնայրվում էին։ Սպասում են՝ մի քանի հոգի մահանա, նո՞ր խոսեն համաճարակի մասին, պետք է կանխարգելիչ աշխատանքներ տանեն։ Այսօր աղբի տոպրակը տարել էիք Առողջապահության նախարարություն, որպեսզի տանք լաբորատոր փորձաքննության, այն մեր մոտից չվերցրեցին՝ նշելով, որ մասնագետ չենք»,- ընդգծեց Սոնա Աղեկյանը։

դիտվել է 320 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am