Ողբերգական դեպք Գյումրիում. Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Երևան-Գյումրի ճեպընթացի մեքենավարը գնացքով Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում վրաերթի է ենթարկել հետիոտնի: Վերջինը, ով Գյումրի քաղաքի բնակիչ, 68-ամյա Սուսաննա Խաչատրյանն էր, տեղում մահացել է,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ի ինքնությունը: