Կիևում տրամվայի արգելակները շարքից դուրս են եկել, որից հետո մարդիկ սկսել են խուճապահար դուրս ցատկել
Կիևում տրամվայի արգելակները շարքից դուրս են եկել, որից հետո ուղևորները խուճապի են մատնվել և սկսել են շարժման մեջ գտնվող տրամվայից դուրս նետվել, գրում է korrespondent.net-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր` ժամը 09։30-ի սահմաններում՝ Չեռնիգովսկայա մետրոկայարանի մոտ:
Աղբյուրը հաղորդում է, որ մի տարեց կին դուրս է նետվել, սակայն դա անհաջողությամբ է ավարտվել:
«Տատիկին բավականին լուրջ վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց»,- ասված է գրառման մեջ: