Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռ. Քոչարյանի հետ իր հնարավոր կապի մասին
Վերջերս մամուլում լուրեր էին տարածվել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչև փոխվարչապետ նշանակվելը փաստացի Ռոբերտ Քոչարյանին պատկանող «Արդշինբանկի» կառավարիչն էր, և ըստ այդմ նա բազմաթիվ թելերով կապված է Քոչարյանի հետ։
Սակայն փոխվարչապետը հերքեց այդ լուրերը:
«Անլուրջ խոսակցություններ են այդ ամենը։ Ես ոչ մեկի հետ էլ թելերով կապված չեմ»,–լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետը` շեշտելով նաև, որ այժմ էլ Քոչարյանի հետ ֆիզիկապես հնարավոր չէ շփում ունենալ։