Կքննարկվի գազի գնի հարցը
«Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան. hայկական կողմի հետ կքննարկեն գազի գնի, գնի վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասաց նա։
Հարցին, թե որքանով են ճիշտ խոսակցությունները, թե 2020 թվականից գազի գինը բարձրանալու է, փոխվարչապետը նշեց, որ ինքն այդ հարցի հետ կապված նման պաշտոնական որևէ ազդակ չի ստացել: