Հայաստանը՝ պառակտվող քաղաքակրթությու՞ն

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՊԱՌԱԿՏՎՈՂ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒ՞Ն

2018 թվականի իշխանափոխությունից հետո հաճախ է խոսվում հասարակության պառակտման մասին: Իրոք, նման փոթորկալից իրադարձությունները օբյեկտիվորեն չէին կարող իրենց հետքը չթողնել հանրային կյանքի դրսևուրումների և հասարակության սոցիոլոգիական կառուցվածքի վրա:

Հայաստանի ներքին քաղաքական կյանքում իրական քաղաքական բևեռվածություն հաճախ է եղել: Հայ հասարակությունը անոդ vs կատոդ սկզբունքով տարբեր ուժգնությամբ բևեռացված էր և 1996-ին, և 1998-ին, և 2003-ին, և մասամբ՝ 2013-ին: Իսկ 2008 թավականի քաղաքական ցնցումը և առաջացած անջրպետները նախադեպը չունեին մեր նորագույն պատմության մեջ:

Սակայն այն, ինչ 2018 թվականի ապրիլից այս կողմ կատարվում է մեր երկրում լոկ հետցնցումային քաղաքական տարանջատումներ չեն և սրանով են այսօրվա իրողությունները տարբերվում նախորդներից և դառնում առավել վտանգավոր:

Ի՞նչ է կտարվում այսօր: Իմ կարծիքով, բոլոր նախորդ քաղաքական բևեռացումները ունեին բացառապես քաղաքական իմաստ և նշանակությւոն: Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները իրենց սոցաիլ-կենցաղային մշակույթում, իրենց մտածելակերպի արքետիպերում հիմնականում ընդհանրական էին, նույնական:

Առկա պոլյարիզացիաները բացառապես քաղաքական էին և չէին առնչվում մտածելակերպային, ազգային, ավանդական և պատրիարքալ հիմքերին: Հայ հասարակությունն իր պետականաշինության վերևի հարկերում բաժանված լինելով ըստ քաղաքական ճաշակի և նախընտրությունների, իր բազիսում, իր հիմնահարկում և ֆունդամենտում ուներ իր անցյալի, իր արժեհամակարգի, իր սոցիալ-կենցաղային մշակույթի համընդհանուր չգրված, սակայն խորը արմատավորված ալգորիթմներ:

Լևոնականներն ու վազգենականները, քոչարյանականներն ու դեմիրճյանականները, սարգսյանականներն ու լևոնականները՝ բոլորը, վերջիվերջո, "միջին վիճակագրական հայեր" էին:

Այն, ինչի ականատեսն ենք այսօր մենք, իր էությամբ ամբողջությամբ այլ երևույթ է և շատ ավելի խորն է, քան պարզապես քաղաքական հիմքով հասարակության շարունակվող տրոհման գործընթաց: Ես հակված եմ կոչել այսօրվա իրավիճակը “քաղաքակրթական պատռվածք”: Հետիշխանափոխական Հայաստանում “բարի-չար”, “լավ-վատ”, “ճիշտ-սխալ” կոորդինատային առանցքներում առաջացել են ճգնաժամային ճողվածքներ:

Գաղտնիք չէ, որ կայացած հասարակությունները առաջնորդվում են ոչ միայն գրված օրենքներով, այլև հազարամյակների ընթացքում առաջացած, մշակված և հանրային նորմ դարձած բազում չգրված օրենքներով: Ու հենց այդ չգրված օրենքների ավանդական համակարգն է այսօր խորը ճգնաժամի մեջ: Ավանդական հասարակական բարոյագիտության և բարեվարքության համակարգերը հոգեվարքի մեջ են, նախկին “չիկարելիները” իրենց տեղն են զիջել “կուզեմկանեմներին”: Բավական է դուրս գալ փողոց, կամ մեքենա վարել, կամ այցելել հասարականան վայր, կամ պարզապես շփվել երբեմն ծանոթ-ընկեր-բարեկամ ձևաչափով, և նկատելի է դառնում հանրային այդ չարորակ տրանսֆորմացիան:

Եվ սա պարզապես "մակարդակի", դաստիարակության կամ կրթության հարց չէ: Սա լրիվ ուրիշ օպերա է:

Հայաստանը կանգնած է “պառակտված քաղաքակրթություն” դառնալու եզրին, որտեղ մոլեգնող կեղծ-ազատականությանը համառ դիմադրություն է ցուցաբերում հասարակական տրադիցիոնալիզմը: Այս երեևույթը մեզանում գոնե տեսանելի մակարդակում, ի տարբերությւոն այլ նմանօրինակ երկրների, դեռևս աշխարհաքաղաքական չէ: Սակայն դրա արտաքին քաղաքականացումը ապագայում չի բացառվում:

Եվ միանշանակ է, որ նման իրավիճակում հայտնված հասարակությունների դիմադրողականությունը համարժեք չի լինում նրան սպառնացող վտանգներին և եթե այսպես շարունակվեց, ապա պետության իմունային համակարգի գլխին կախված ռիսկերը կարող են ավարտվել աղետով:

Խնդիրը իրականում շատ ավելի ճակատագրական է, քան պարզապես Նիկոլ vs Սերժ, կամ Նիկոլ vs Ռոբերտ, etc քաղաքական դիմակայությունները:

Գրել է Արմեն Աշոտյանը

դիտվել է 421 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am