Մատաղիսի աղմկահարույց գործի քննությունը վերսկսվել է. այն կքննի ԱԱԾ–ն

16 տարի առաջ Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական, դատավարական գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Վերսկսված նախաքննության ընթացքում ձեռնարկվում են օրենքով նախատեսված հնարավոր բոլոր միջոցառումները՝ գործի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ, հետազոտման, հանցանք կատարած անձի (անձանց) բացահայտման ուղղությամբ:


Հիշեցնենք, որ Մատաղիսի աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել 2003 թվականին։ Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանը և Հովսեփ Մկրտումյանը քաղցրավենիք գնելու նպատակով դուրս են եկել զորամասից և չեն վերադարձել։ 15 օր անց երկու զինծառայողների դիակները գտել են Մատաղիսի ջրանցքում։ 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։ 2006-ին Վերաքննիչ դատարանը խստացրել էր պատիժը՝ նրանց դատապարտելով ցմահ ազատազրկման, այնուհետև Վճռաբեկ դատարանը դեկտեմբերին բեկանել էր դատավճիռները եւ գործն ուղարկել նոր նախաքննության, եւ մեկ տարի անց երեք տղաները կրկին գործում ներգրավվեցին որպես մեղադրյալ:

Այս գործի հանգուցալուծումը մեկ ամիս առաջ տրվեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ արդարացման վճիռ կայացվեց. նախկին ամբաստանյալները անմեղ էին ճանաչվել` ապացույցների անբավարարության հիմքով:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էլ 2016թ. մարտի 17-ի որոշմամբ ճանաչել էր Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (Խոշտանգումների արգելում) եւ 5-րդ (Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտումները: ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությանը, որպես բարոյական վնասի փոխհատուցում նախկին ամբաստանյալներին վճարել է 50 000 եվրո։

դիտվել է 403 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am