Կրկին աղբ են բերել քաղաքապետարան. ակտիվիստներին բերման ենթարկեցին (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ:
Ակցիայի մասնակիցները ի նշան բողոքի հավաքել էին աղբն ու բերել քաղաքապետարան:
Նրանց, սակայն, չհաջողվեց քաղաքապետարանի շենքի աստիճաններից այն կողմ անցնել, քանի որ ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին դա անել: