Մամուլի դեմ պայքարում մտնում ենք նոր փուլ. Արմինե Օհանյան
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօր հայտարարեց, որ այսօրվա իշխանության կողմից լրագրողների նկատմամբ քարոզչական պատերազմ է մղվում, դա գաղտնիք չէ, այդ մասին բազմիցս խոսվել է, սակայն այսօր մամուլի դեմ պայքարում մտնում ենք նոր փուլ, որը բնորոշվում է բազում դատական հայցերով և մեծ ֆինանսական պահանջներով:
Նրա համոզմամբ` այս տենդենցը կշարունակվի, քանի դեռ իշխանությունը չի սաստել որոշ մարդկանց, հասկացրել, որ երկիրը չի կարող առանց մամուլի և ազատ խոսի գոյատևել:
Ինչպես տեղեկացրեց տիկին Օհանյանը. «Միայն «Հրապարակի» դեմ 8-9 հայց ունենք, մի այդքան էլ սպառնալիքներ ունենք»:
Բանախոսն ասաց, որ նախկինում էլ են լրատվամիջոցների դեմ հայցեր ներկայացրել, բայց օրինակ Սեյրան Օհանյանի կինն իր հայցով դրամական փոխհատուցում չէր պահանջել: