Լրատվամիջոցը 1 մլն դրամ կվճարի փոխվարչապետին
Մարիխուանա օգտագործելու մասին հոդվածի համար Բորիս Մուրազիին պարտավորեցրել է Տիգրան Ավինյանին վճարել 1 մլն դրամ:Նման որոշում կայացրել է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանը:
հայելի ակումբում հրավիրված ասուլիսում Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, Մեդիա պաշտպան, փորձագետ Աղասի Ենոքյանը և լրատվամիջոցների ներկայացուցիչներն անդրադարձան այս թեմային:
Բացի այդ, դատարանը Բորիս Թամոյանին պարտավորեցրել է վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել 2018 թ. հոկտեմբերի 26-ին Politik.am կայքում «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործում կառավարությունում» վերտառությամբ և 2018 թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված «Ավինյանը վախենում է. մարիխուանան փորձանք է բերել նրա գլխին» վերտառությամբ հոդվածներում քննարկված արատավորող փաստական տվյալների առկայությունը` տեղադրելով այդ նյութը նաև Politic.am-ում՝ «հերքում» խորագրի ներքո: