Արման Եղոյանը՝ 40 տարով իշխանության գալու հայտարարության մասին
«Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ հանդիպմանը հերքեց լուրերը, թե ինքն Աղվերանում հայտարարել է, որ իրենք իշխանության են եկել առնվազն 40 տարով.«Ոչ, դա չի համապատասխանում իրականությանը: Նման պնդում անել որևէ մեկը չի կարող, նույնիսկ բռնապետական իշխանությունը չի կարող նման պնդում անել, ուր մնաց՝ ժողովրդավարական»:
Հայաստանն ուներ իշխանություն, որ նման պնդում էր անում, բայց բոլորը տեսան, թե ինչ եղավ: Թե ի՞նչ ժամկետով են իրենք եկել իշխանության հարցին Ա.Եղոյանը պատասխանեց. «Այս ընտրություններով 5 տարվա մանդատ ենք ստացել, կես տարին անցել է, մնաց 4.5 տարի, հետո կերևա»: