Ավտովթար Գեղարքունիքի մարզում. 42-ամյա վարորդը Mercedes-ով գլխիվայր հայտնվել է ձորակում. կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Նորիկ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի 34 AA 088 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 78.6 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։ Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր՝ վարորդի համաքաղաքացի, 39-ամյա Ն. Ո-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչաման աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: