Նիվայի վարորդը Մյասնիկյան պողոտայում բախվել է տրոլեյբուսին, այնուհետև՝ հաստաբուն ծառին
Երեկ՝ հուլիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 01 DR 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մյասնիկյան պողոտայում բախվել է իր առջևով ընթացող տրոլեյբուսին, այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանությունում անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: