Այս ամենն օրինական դաշտ վերադարձնելու ճանապարհ չկա․ Հայկ Ալումյան

«Սահմանադրական դատարանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի մասամբ մերժմանը ես համամիտ չեմ»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը. «Հասկանալի է՝ ինչ փաստարկներ է բերել ՍԴ-ն՝ վարույթ չընդունելով, բայց դրանց հետ ես անձամբ համաձայն չեմ, եւ գտնում եմ, որ դրանց սահմանադրականության ստուգման անհրաժեշտություն կար, համենայն դեպս, հիմա ունենք այն, ինչ ունենք»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն, իր հուլիսի 8-ի աշխատակարգային որոշմամբ, որոշել էր մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։ Վարույթ էր ընդունվել Ռոբերտ Քոչարյանին առաջադրված 300.1 հոդվածի 1-ին մասի (Սահմանադրական կարգի տապալում)՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով, իսկ մերժվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը, ինչպես նաեւ՝ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի քննությունը։

Հայկ Ալումյանը կայքի հետ զրույցում ասել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումից հետո՝ հունիսի 26-ին արդեն, գործը պետք է ուղարկվեր Առաջին ատյանի դատարան. «Բայց եթե առաջնորդվում ենք Արմեն Դանիելյանի՝ օրենքից չբխող մեկնաբանությամբ, ապա երեկ, ամենաուշը այսօր նա պետք է գործն ուղարկեր Առաջին ատյան։ Բայց օրենքը, տրամաբանությունը մի բան են, պրն Դանիելյանի գործողությունները արդեն տասը տարուց ավել է՝ բոլորովին ուրիշ»։

Հայկ Ալումյանը նշել է, որ պատրաստվում են Վճռաբեկ բողոք ներկայացնել, եւ ըստ նրա՝ Վճռաբեկում բողոքների քննության համար պարտադիր չէ, որ քրեական գործի ողջ նյութերը գտնվեն այնտեղ, իսկ մինչ դա, ըստ պաշտպանի, Առաջին ատյանի դատարանում պետք է վերսկսվի գործի քննությունը եւ պետք է քննվի իրենց ներկայացրած գրավի միջնորդությունը. «Մենք ունենք բազմաթիվ քրեական գործեր, որոնցով Վճռաբեկ բողոքներ են ներկայացվել, բայց զուգահեռաբար գործը քննվել է Առաջին ատյանում»։

Այն, որ ՍԴ-ն պետք է քննի Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի սահմանադրականությունը, ըստ Ալումյանի՝ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ Առաջին ատյանում գործի քննության վրա. «Դա պետք է Վճռաբեկ դատարանին լրացուցիչ հուշի՝ անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ստացվում է՝ կա հիմնավոր կասկած, որ հոդվածը, որով նա մեղադրվում է, հակասում է Սահմանադրությանը։ Դա պետք է հուշի, որ այդպիսի հոդվածով անձինք չի կարելի կալանքի տակ պահել»։

Հայկ Ալումյանի կարծիքով՝ ստեղծված իրավիճակն այլեւս դուրս է օրինականության դաշտից. «Ցանկացած քայլ հիմա օրենքից դուրս է, հնարավոր չէ օրենքի մեջ մի քայլ պատկերացնել։ Դատավոր Դանիելյանը իրավունք չուներ այդ բողոքները վարույթ ընդունել, իրավունք չուներ այդ բողոքները համատեղ քննել եւ այդպիսի որոշումներ կայացնել։ Հիմա գոյություն չունի օրինական ճանապարհ այս ամենը օրինական դաշտ վերադարձնելու համար»,-ասել է նա։

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am