Պուտինը և Զելենսկին առաջին հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
«Կողմերը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կարգավորումն ու երկու կողմերի անձանց վերադարձի ուղղությամբ համատեղ աշխատանքը: Պայմանավորվել են փորձագետների մակարդակով շարունակել աշխատանքները; Ինչպես նաև՝ կողմերը քննարկել են նորմանդական ձևաչափով շփումների շարունակման հնարավորությունը»,- հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: