Կասկածներ ու դավեր

Հրապարակը գրում է.Դավադրությունների տեսությունների ու կասկածների ժամանակներում ենք ապրում։ Դրանում, իհարկե, մենք՝ լրագրողներս, մեծ մեղք ունենք, որովհետեւ հաճախ զբաղված ենք որեւէ քայլի, անձի, խոսքի հետեւում դավադրություն փնտրելով։ Ահա՝ այսինչը սրա կողքին էր կանգնած միջոցառման ժամանակ, ուրեմն մութ կապեր կան նրանց միջեւ։ Այն մեկը խոսելիս աչքերը փախցրեց, ուրեմն ստում է։ Երրորդը անտրամադիր դուրս եկավ կառավարությունից, երեւում է՝ օրերը հաշված են եւ այլն։ Բայց եթե մամուլն ընդամենը կենցաղային մակարդակի կասկածներ է արտահայտում եւ ընթերցանության համար նյութ տրամադրում իր լսարանին, ապա շատ ավելի հիվանդագին չափերի են հասնում ներիշխանական կասկածներն ու դավերը, որոնք երկրում նման մթնոլորտ են ձեւավորում։

Նախ, այն լուրերը, որ մենք ստանում ենք իշխանության խոհանոցից, որի հազիվ մի 20 տոկոսն ենք հրապարակում, խոսում են այն մասին, որ բոլորը բոլորին կասկածում են ու հատկապես երկրի վարչապետը։ Եվ բոլորը բոլորի տակ փորում են։ Շատ անհանդուրժողական ու տարաձայնություններով լի մթնոլորտ է տիրում հատկապես Ազգային ժողովի իշխող խմբակցությունում, որի բազմաքանակ լինելն արդեն նման մթնոլորտի համար պարարտ հող է։ Նույն իրավիճակն է նաեւ կառավարությունում, որտեղ ներքին ինտրիգներն այնքան շատ են, որ խանգարում են աշխատելուն։ Մանավանդ՝ մարդիկ աշխատելու մեծ փորձ չունեն եւ այդ ինտրիգների վրա շատ ժամանակ ու էներգիա են ծախսում, եւ հերթն ուղղակի աշխատելուն չի հասնում։ Մեծ հակասություններ ու ինտրիգներ են հյուսվում նաեւ միջգերատեսչական դաշտում՝ ուժայիններն իրար հետ չունեն, աշխատանքի ընդհանուր ճակատ ունեցող տարբեր հիմնարկներ՝ իրար հետ։ Այս կասկածամտության ու ինտրիգների մթնոլորտում չի կարող ոչինչ կառուցվել ու զարգանալ։

Արմինե Օհանյան

դիտվել է 497 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am