Առողջապահության նախարարը նույն անձին 3 ամիսը մեկ պաշտոն է շնորհում

168 ժամը գրում է.Առողջապահության նախարարությունում հաջողակ համարում են ոչ թե ոլորտը համակարգող Արսեն Թորոսյանին, ով հեղափոխության ուժով միանգամից նախարար դարձավ, այլև տեղակալին, որին նախարարը տարվա մեջ մի քանի անգամ պաշտոնի բարձրացում է ապահովել:

Խոսքը՝ վերջինը Առողջապահության փոխնախարար դարձած Հովհաննես Հարությունյանի մասին է: Նա փոխարինում է կաշառք վերցնելու պահին ձերբակալված Արսեն Դավթյանին:

Այսօր նա ի պաշտոնե համակարգում է այնպիսի կարևորագույն ոլորտներ, ինչպիսիք են՝ մարզային առողջապահությունը, լիցենզավորման ոլորտը, առողջապահական ԾԻԳ-երի աշխատանքը, ստոմատոլոգիական ծառայությունները և այլն:

Նկատենք՝ Առողջապահության 31-ամյա փոխնախարարն իր աշխատանքային կենսագրությունը սկսել է միանգամից ղեկավարի պաշտոնից՝ 2016-ին նշանակվելով Շիրակի մարզի «Բեռլին պոլիկլինիկայի» ղեկավար:

Հեղափոխությունից հետո Հովհաննես Հարությունյանին նկատել է ՀՀ Առողջապահության նախարար դարձած Արսեն Թորոսյանը, նրան տեղափոխել է Երևան: Այստեղ 9 ամսում Հովհաննես Հարությունյանը միանգամից երեք անգամ պաշտոնի թռիչքաձև բարձրացում է ունեցել: Նախ, նա 2018թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի (ԲԿ) տնօրենի տեղակալն է եղել՝ պոլիկլինիկական գծով, ամիսներ անց՝ 2019թ. փետրվարին՝ նախարարի խորհրդականը, իսկ դրանից երկու ամիս անց՝ 2019թ. ապրիլին, նվաճեց փոխնախարարի պաշտոնը:

Նախարարության ներսում զարմացած են, որ նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի և դաշնակցականների հետ մշտապես փայլուն հարաբերություններ ունեցած անձը այսպիսի նվաճումներ է արձանագրում հեղափոխական Հայաստանում, չնայած ընդգծում են նաև Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մատուցած նրա ծառայությունը:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Շիրակի մարզում Փաշինյանի գլխավորած կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այս թեկնածուն կարողացել է շուրջ 4000 ձայն բերել: Եվ ձայների այս մեծ քանակը, ինչպես ցույց տվեց ժամանակը, Արարատի սկանդալային մարզպետ Գարիկ Սարգսյանի օրինակով՝ Նիկոլ Փաշինյանը չափազանց է արժևորում, խոշոր ծառայություն համարում իր գլխավորած կուսակցությանը:

Ճիշտ նույն պատճառահետևանքային կապով է Հովհաննես Հարությունյանը ընտրական հաջողություններից հետո հայտնվել նախարար Թորոսյանի կաբինետում: Այսօր Հովհաննես Հարությունյանը նախարարի միակ կուսակից տեղակալն է:

Ինքն անձամբ այս թռիչքաձև հաջողությունները նորմալ է համարում իր աշխատասիրության դիմաց: Այսպես է բնութագրում երիտասարդ փոխնախարարն ինքն իրեն, սակայն իր անձի առավելությունների մասով «համեստորեն» լռում է, երբ կոնկրետ հարցադրումով փորձում ենք հասկանալ, թե հատկապես ի՞նչ արդյունքի կամ բացառիկ ո՞ր հատկանիշի համար է նախարար Թորոսյանը իրեն այսքան արագ տեմպերով առաջ մղում:

Բայց այս ամենից զատ կա ավելի ուշագրավ տեղեկություն. մեկ տարում 3 բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած Հարությունյանն առաջիկայում նոր նշանակման է հավակնում։ Այս մաիսն 168.am-ին փոխանցում են նախարարության աղբյուրները:

Տեղեկացնում են՝ Հովհաննես Հարությունյանի համար «իդեա ֆիքս» է դարձել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը, նրան չի բավարարում ԲԿ-ի կառավարման խորհրդի անդամի կարգավիճակը: Փաստորեն, Երևանի ամենամեծ ԲԿ-ներից մեկը, որտեղ ահռելի ծավալով պետպատվերի շրջանառություն կա և վճարովի ծառայությունների լայնածավալ ռեսուրսներ, գայթակղիչ կարող էր լինել փոխնախարարի համար:

Հեղափոխությունից հետո ամենաինտրիգայինը դարձած այս մեծ պետական ԲԿ-ն գլխավորելու մղումը, ասում են, Հովհաննես Հարությունյանը չի թաքցրել նաև այն ժամանակ, երբ աշխատում էր տնօրենի տեղակալի պաշտոնում: Այսօր նույն ԲԿ-ում պահպանած կապերի միջոցով փոխնախարարը, մեր աղբյուրի փոխանցմամբ, պարբերաբար նախարարի ականջին հետաքրքիր ինֆորմացիաներ է շշնջում, որպեսզի հաջողի իր նախկին ու ներկա ղեկավարներին տրամադրել իրար դեմ: Ավելին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գլխավոր տնօրեն՝ Արման Հովակիմյանին սևացնելու փորձերը այնքան անթաքույց են դարձել, որ իր նպատակադրման մասին հրապարակային խոսում է խնջույքների ժամանակ:

Վերջին այդպիսի մի դեպք, ըստ աղբյուրի, գրանցվել է Գյումրու ռեստորաններից մեկում: Այս ԲԿ-ի ղեկավարի մասին խոսելիս անզգույշ արտահոսքեր է արել, գինովցած ժամանակ պաշտոնյան հպարտանալով պատմել է, թե որքան լավ են իր հարաբերություները նախարար Թորոսյանի հետ, և որ մյուս տեղակալի օժանդակությամբ բացառված չէ շուտով նշանակվի ցնցում ապրած այդ հիվանդանոցի տնօրենի պաշտոնում:

Փոխնախարարը վստահեցնում է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն դառնալը իր ձգտումների մեջ չի մտնում, իսկ օրակարգում առաջիկայի անելիքները բխում են միմիայն փոխնախարարի պարտականությունների դաշտից:

Ամեն դեպքում, ինֆորմացիայի արտահոսքը, ըստ նրա, մի բանի համար է, որպեսզի իր անձի նկատմամբ լրագրողների շրջանում հետաքրքրություն առաջացնեն:

Նույն ԲԿ-ի ղեկավար Արման Հովակիմյանի աշխատանքը փոխնախարարը խուսափեց լավ կամ վատ գնահատել, համարում է՝ դեռ շուտ է, նոր է նշանակվել, պրոցեսներ են ընթանում, արդյունքները, վստահեցնում է, մինչ օրս նույնիսկ նախարար Թորոսյանի հետ չի քննարկել:

Այդուհանդերձ, նախարարությունում գրեթե կասկածներ չկան, որ Հովհաննես Հարությունյանն իր սրընթաց հաջողություների ճանապարհին նաև այս մեկը կհաջողի, նույիսկ այն պարագայում, որ նույն ԲԿ-ի տնօրենի հաստիքում Արսեն Թորոսյանի նշանակած անձը՝ նախարարի համակուրսեցի Արման Հովակիմյանը, ամիսներ առաջ է մրցույթով հաստատվել՝ 2018թ. դեկտեմբերին:

Բացառված չէ նաև մյուս սցենարը առ այն, որ նախարար Արսեն Թորոսյանը ՀՀ Պետական վերահսկողական ծառայության հայտնի քրեական գործով ԱԱԾ-ում թիրախավորվել է իր նշանակած Արման Հովակիմյանի տված ցուցմունքի արդյունքում, ինչի մասին գրել էր մամուլը, ու նախարարը որոշել է անձամբ վրեժ լուծել երբեմնի ընկերոջից՝ Հովհաննես Հարությունյանի միջոցով:

Կոլեգաներից, թերևս, քչերն են գլխի ընկնում, որ «Քաղաքացիական կուսակցության» անդամ փոխնախարարը մտել է ակտիվ մանիպուլյացիաների դաշտ և իրավիճակը փորձում է ենթարկեցնել իր կամքին՝ հաշվի չառնելով նախարարի ցանկությունը:

դիտվել է 556 անգամ
Լրահոս
Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. ՔՊ-ական (video) Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am