Արման Թաթոյանը՝ Վրաստանում հայերի հետ կապված աղմկահարույց դեպքերի մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի իմ գործընկերոջ՝ Հանրային պաշտպան տիկին Նինո Լոմջարիայի հետ՝ երկու գործով մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առնչությամբ:

1) Մի քանի օր առաջ ինձ է հասցեագրվել դիմում այն մասին, որ Հայաստանի երկու քաղաքացի մի քրեական գործով Վրաստանում ներգարվված են՝ որպես վկա, նրանցից իրավապահ մարմինները վերցրել են անձնագրերը ու նրանք չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Քրեական վարույթը հարուցվել է ռուս-վրացականսահմանի Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում ուղևորափոխադրում իրականացնելիս:

Քրեական գործը գտնվում է քննության փուլում և վաղը նշանակված է դատական նիստ դատարանում: Մեր երկու համաքաղաքացիները պետք է հարցաքննվեն վկայի կարգավիճակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դիմել են նրանց եղբայրները՝ մտահոգված լինելով քրեական գործով իրենց ազգականների
կարգավիճակի ու վերադարձի հարցով։

Վրաստանի գործընկերս հենց նոր տեղեկացրեց, որ ինձ հետ խոսելուց անմիջապես հետո հարցը քննարկել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ու դատախազության հետ։

Մեր համաքաղաքացիների վերաբերյալ քրեական գործն ու անձնագրերի հարցն առաջնահերթ արդեն իր անմիջական ուշադրության ներքո են և իր իրավասության սահմաններում կլինի հետևողական, որպեսզի նրանք որևէ խնդիր չունենան ու ստանան նաև իրենց անձնագրերը՝ Հայաստան վերադառնալու համար:

Ողջունում եմ այս հարցով նաև Վրաստանում Հայաստանի դեսպանության ակտիվ աշխատանքը. այսօր այս գործի մասին տեղեկություն ստացանք նաև դեսպանության մեր գործընկերներից: Վրաստանում Հայաստանի դեսպանություն - Embassy of Armenia to Georgia

2) Երեկ ինձ ևս մեկ գործի մասին տեղեկացրել էր ու անհրաժեշտ տվյալներ տրամադրել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանը (Ani Samsonyan)՝ կապված Վրաստանում Հայաստանի երկու քաղաքացիների ծեծի ենթարկվելու հետ։ Երեկ տեսել էի, որ այս մասին մտահոգություն էր հայտնել ու տեղին դիտարկում արել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը (Arman Babajanyan)։

Երեկվանից այս հարցով զբաղվեցինք այն պահից, երբ լուրը ստացանք։ Քիչ առաջ Վրաստանի Հանրային պաշտպանի հետ քննարկեցի նաև այս հարցը։ Թեև մեր հայրենակիցներն արդեն Հայաստանում են, ամեն դեպքում պայմանավորվեցինք, որ գործընկերս իր ուշադրության տակ կպահի խնդիրը, որպեսզի հետագայում նման միջադեպեր չլինեն։

Շնորհակալ եմ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայից՝ արագ արձագանքի ու մեր արդյունավետ համատեղ աշխատանքի համար։

Այս գործերի մասին տեղեկությունները որոշեցի հրապարակել, քանի որ քննարկվում են ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում և ունեն հանրային հետաքրքրություն։

դիտվել է 348 անգամ
Լրահոս
«Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ինչպես են դատավորները փախչում, երբ խոսքը գնում է Փաշինյանի իշխանության կողմից ճնշվելու մասին (video) Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից «Ալենի երգը երգած է․ չի պլստալու»․ Միկա Բադալյան (video) Ռուս փորձագետ Մաքսիմ Վասկովը հակադարձում է Փաշինյանին ու իր ՔՊ-ականներին (video) Մենք էլ մարդ ենք ման գալիս, ով կապացուցի, որ Ալենն իր հոր տղեն է, ոչ թե՝ հարևան Գագոյի․ Կիվիրյան (video) Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպումը նվիրված չէ «անվտանգության երաշխիքներին». Պիտեր Ստանո Ո՞վ է մատնիչը․․․ (video) Վտանգավոր Մհերը, ով վտանգում է մեր հողերը «Ղռերի կատվի» մեկ միլիոնանոց կայֆերը․ նոր թալանը սկսված է․ Մանկավարժ (video) Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Աննա Հակոբյան, թանկ չի՞․․․ 200 հազարով գիտե՞ս՝ ինչեր կան․․․ (video) «Դուք տեսե՞լ եք իմ ձերբակալության կադրերը»․ Սամսոնյանի նամակը ԱՄՆ դեսպանին․ ակցիա (video) Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թուրքիայի լրջագույն կապը Ռուսաստանում սարսափելի ահաբեկչությանը․․․ (video) Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Վահե Ղազարյան, ես ձեզ զգուշացնում եմ՝ բոլորդ փտելու եք բանտերում․ Մարինա Խաչատրյան (video) Ռուս փորձագետն զգուշացրեց՝ ինչ է սպառնում Հայաստանին՝ հակառուսական այս խայտառակ քարոզի պատճառով (video) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Տավուշում Նիկոլն Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածության է եկել. Ադրբեջանի հարցերով փորձագետ (video) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Դատավորի սիրտը Ծաղկաձորում տուն է ուզում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am