«Թպրտալը» ո՞րն է․ Ջուսը՝ պատգամավոր Արեն Մկրտչյանի գրառման մասին

Երգչուհի Ջուսը նշում է՝ ապշել է, երբ լսել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառման մասին․ նրան ապշեցրել է հատկապես պատգամավորի բառապաշարը։

Հիշեցնենք՝ երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորենով իր խոսքով ասած՝ «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։

Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։
Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»։
Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն…
Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։
Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք»։

Irakanum.am-ի հետ զրույցում երգչուհի Ջուսը, անդրադառնալով պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմանը, նշեց․ «Իր լեզվով ասեմ․ սա հո քուչի բազար չէ՞։ «Ուրեմն արագ»-ով չէ, իրենք նախ պետք է օրենք մշակեն, որ մենք հարկեր վճարելուց հետո ստանանք թոշակ։ Մենք խնդիր չունենք, կվճարենք, եթե լինեն համերգներ, որոնք պետությունը կամ ինչ-որ կազմակերպություն կկազմակերպի․ նման դեպքերում, իհարկե, պետք է հարկ վճարենք։
Իսկ հարսանիքներին երգելու դեպքում հարկ վճարելը խնդիր է, քանի որ ոմանք ընկերական են երգում՝ առանց գումար պահանջելու, ոմանք էլ կարող է 40 հազար դրամով կամ էլ 500 դոլարով երգեն։ Հարսանիքներին երգելու դեպքում այդքան մեծ գումարներ չեն տալիս։ Պետք է ինչ-որ հարուստ մարդ լինի, որ հրավիրի իր սիրած երգչին ու այդքան գումար վճարի»։

Դիտարկմանը, թե պատգամավոր Արեն Մկրտչյանը իր գրառման մեջ նշել է, թե 20 000 դոլարով 4 երգ երգող երգիչներ կան, Ջուսը արձագանքեց․ «Կա՞ նման բան, որ այդտեղ 20 000 դոլար են վճարում․ ես չեմ հավատում։ Առաջ հնարավոր է, որ վճարեին, բայց ես գիտեմ, որ ձրի էլ են երգում, 50 հազար դրամով էլ են երգում։ Կարող է հազարից մեկ մի դեպք լինի, որ շատ հարուստ մի մարդ իր նախընտրած երգչին այդքան վճարի, այն էլ հետո այնպես են ընկերանում, որ երգիչը հետագայում ձրի երգում է այդ հարուստ մարդու համար։ Հարսանիքներին երգելը հարկելը հաստատ չի գործի։ Ասեմ, որ Ռուսաստանում էլ չկա նման բան․ ես Ալեգրովայի մոտ աշխատել եմ և գիտեմ, որ հարկ չեն վճարում հարսանիքներին կամ նման միջոցառումներին երգելու դեպքում, քանի որ դա պետական միջոցառում չէ։

Եվրոպայում եթե հարկ ես վճարում, պետությունը այսպես ասած՝ քեզ լավ է նայում, առողջապահական ծառայությունները անվճար են, և այլն․․․ Իսկ այստեղ ուզում են, որ մենք ուղղակի վճարենք․ այդպես է ստացվում։
Բացի այդ՝ անդրադառնալով պատգամավորի գրառմանը՝ պետք է ասեմ՝ նախ նա պետք է խոսելու ձև իմանա, կուլտուրա ունենա։ Չի կարելի այդպես խոսել․ կարո՞ղ է գիտի՝ ստրուկ ենք։ Չի կարելի այդպես խոսել մարդկանց հետ։ Բա որ խոսում է տատիկ-պապիկներից, վաղը որ տատիկ դառնամ ու հիվանդանամ, ինքն ինձ կնայի՞։ Հարկավոր է հարգանք ունենալ մարդկանց նկատմամբ։ Նախ, պետք է մարդկանց կանչեն, խոսեն, քննարկեն՝ ինչպես կարելի է մշակել օրենքը։ Պարգաավորի՝ այդպես խոսելը, մեղմ ասած, զարմանալի է․ «թպրտալը» ո՞րն է․ կարծես թե, իր մոտ մի տեսակ գողական վիճակ է»։

Ջուսը նշեց՝ բազմաթիվ երգիչներ ու երգչուհիներ բարեգործական համերգներ են տալիս, բայց այդ մասին չեն խոսում։

«Ուզում են արվեստի մարդիկ փողը տան, բայց երբ ծերանան, պետությունը չնայի այդ մարդկանց․ ա՛յ դա է հետաքրքիրը։ Երգիչ, երգչուհիներից հազվադեպ հանդիպող մարդիկ են, որ ինչ-որ տեղ գրանցված են՝ որպես աշխատող, իսկ մեծ մասը ոչ մի տեղ էլ գրանցված չէ։ Պետությունը նաև դրա մասին պիտի մտածի։ Եթե երգիչն իմանա, որ ինքը հարկ վճարի, հետագայում պետությունը հոգ կտանի իր ,ասին, ինչպես Ամերիկայում, Եվրոպայում, հավատացե՛ք նման դեպքերում մարդիկ, իսկապես, շահագրգռված կլինեն հարկ վճարել։ Եվրոպայում նույնիսկ ծեր մարդիկ գնում են հանգստանալու, իսկ մենք այդ հնարավորությունը չենք ունենալու։ Այդ պատգամավորի մեջ, կարծես թե, բակի կուլտուրան է մնացել․ ախր, այնքան մեծ մարդիկ, արվեստի մարդիկ կան, իսկ ինքն ասում է «առանց թպրտալու» հարկ վճարեք․ դա շատ վատ խոսելաձև է», – ասաց Ջուսը։

Ժողովրդական երգիչ Դավիթ Խաչատրյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասաց՝ իր համար ընդունելի չէ պատգամավորի դիմելաձևը։ Երգիչը նշեց՝ երբ խոսում եմ 20 հազար դոլարով երգող երգիչների մասին, պետք է գիտակցել՝ ոչ մի արտիստ միանգամից չի հասնում դրան, դա վաստակում են կյանքի ընթացքում։

«Պատգամավորի ընտրած ձևը, այդ կոպտությունը, բնականաբար, ինձ համար ընդունելի չէ։ Իսկ հարկեր վճարելու մասին պետք է ասեմ՝ այո՛, եթե գումար ես աշխատում, պիտի հարկ վճարես, որ հետո պետությունից պահանջես այն, ինչը պետությունը պիտի անի քաղաքացու համար, բայց հարկերը գանձելու պրոցեսը պետք է այնպես համակարգել, որ որևէ մեկը դժգոհ չլինի դրանից։

Եթե ինչ-որ մեկից հարկ են վերցնում, աշխատանքային ստաժ էլ պետք է հաշվվի, ինչպես պետական աշխատողների դեպքում է։ Բայց, բոլորը չէ, որ 20 կամ 10 հազար դոլարով են երկում։ Կամ երգիչներ, որոնք ամսական մի քանի անգամ են երգում 500 կամ 1000 դոլարով, հետևաբար պետք է հաշվի առնել, թե ով որքան է վաստակում», – ասաց Դավիթ Խաչատրյանը։

 Irakanum.am

դիտվել է 694 անգամ
Լրահոս
«Պատեհ առիթ չէ». Սերժ Սարգսյան Ես ցավ եմ ապրում. Տարոն Մարգարյան Յուրի Խաչատուրովը՝ Գեորգի Կուտոյանի մասին «Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան Գեորգի Կուտոյանի սպանությունն օրվա իշխանություններին սթափության վերջին ահազանգերից է․ԺՀԿ-ի հայտարարությունը Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ․Արթուր Վանեցյան Տեղի է ունենում Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը (Ուղիղ) «Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆեյքերը աջակցում են իշխանական պրոպագանդիստներին. Ստյոպա Սաֆարյան. Մաս 2 «Գեորգի Կուտոյանը գնաց` գուժելու հնարավոր ազգային աղետը». Սամվել Ֆարմանյան Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականի պատճառը Ընտիր, անկրկնելի ժամանակներ ենք ապրում եւ դուխով ատում ենք մեկմեկու, դուխով հայհոյում ենք, մեկը մյուսին վիրավորելով հաճույք ենք ստանում Ուկրաինա են տեղափոխվել Իրանում ինքնաթիռի խոցման հետևանքով զոհվածների մարմինները Ուկրաինայում կրճատում են նախարարների և այլ պաշտոնյաների աշխատավարձերը և պարգևավճարները Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով Մսի արտադրության ծավալները նվազել են Դա, երևի թե, մեզ թվում է։ Երևի թե, աղքատությունը մեր գլխում է. Թեհմինա Վարդանյանը թանկացումների մասին Հրշեջները մեկուսացրել են Մարմաշեն գյուղում 1250 հակ անասնակերի հրդեհը (տեսանյութ) «Տիրություն անելու» խորքերը Գազի գնի հավերժական մահակը Իշխանափոխության հնարավոր սցենարներ. Գաղտնիքներ առանց գաղտնիքի ԿԳՄՍՆ աշխատողներն Արայիկ Հարությունյանի վրա են «ֆռում», ինքն էլ՝ մեր, քանի որ կապված է «Թումոյի» հետ. Կարեն Վարդանյան Կոռուպցիայի նոր օղակ. ուզում էին, որ լավ լինի, ստացվեց ինչպես միշտ Գազի գնի բարձրացումը ձեռնտու չէ «Գազպրոմ Արմենիա»-ին. ո՞ւմ է ձեռնտու Ինչի «զոհը» դարձան Գեորգի Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա հարցազրույց- ասուլիս`«Ներքաղաքական անառողջ մթոլորտ. ինչպե՞ս հաղթահարել» թեմայով: Բանախոս՝ Հրանուշ Խառատյան՝ ազգագրագետ Հունվարի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր. ՌԴ ԱԳՆ վերջին հայտարարությունները՝ Արցախյան հարցում տեղաշարժի շուրջ, անհանգիստ սահմաններ, հարակից հարցեր, հնարավոր զարգացումներ»: Հունվարի 20֊ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Էռնեստ Ավանեսովի և հոգեբան Սամվել Խուդոյանի ասուլիսը: Թեման՝ քաղաքային տրանսպորտի վարորդների պահվածքը և քաղաքացիների բողոքները։ Հարակից այլ հարցեր ևս։ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հայաստան վերադարձողների անձնական իրերը մաքսատուրքերից և հարկերից ազատելու նախաձեռնությունը: ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Հայ զբոսավարների գիլդիայի ներկայացուցիչ, զբոսավար Լուսինե Վարդանյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Հունվարի 19-ին ուժի մեջ է մտնում «Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: Հունվարի 18-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Թեմա՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի ներկայացրած թվերն ու տվյալները․Պատկերն իրականությունում։ ՀՀ վարչապետի հայտարարությունը՝ «մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020-ին կանցնի նաեւ Ադրբեջանից»․Որտե՞ղ է սխալվել Ն․Փաշինյանը։ ՀՀ ներդրումային միջավայրի խոցելիությունը։ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանի, Բաքվից փախստականներ, ԱՄՆ-ի բնակիչներ Աննա Աստվածատուրյան-Թերքոտի, Միքայել Հովհաննիսյանի մամուլի ասուլիսը: Թեմա.- Բաքվի ջարդերից 30 տարի անց. Իրադարձություններն ականատեսների աչքերով: Հունվարի 17-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա տեսակամուրջ «Կօգնի՞ արդյոք բալային համակարգը կարգուկանոն հաստատել ավտոճանապարհներին. հայացք Թբիլիսիից» թեմայով:Երևան-Թբիլիսի տեսակապի ընթացքում կանդրադառնան` Թբիլիսիից ` Դավիթ Մեսխիշվիլին՝ տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի ղեկավար, Շալվա Օբգանիձեն՝ Վ«աստանի ավտոմոբիլիստների ֆեդերացիայի նախագահ, Թբիլիսիի քաղխորհրդի պատգամավոր, Գեորգի Չալաձեն՝ բլոգեր, ավտոփորձագետ։ Հունվարի 17-ին ժամը 10։30-ին Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա «Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի իրավական նոր գործիքները ևժամանակակից խնդիրներն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկում։Բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանԱրման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ... Հունվարի 17-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կյուրընկալվեն մեդիա փորձագետ Լիլիթ Թումանյանը և «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ վարչապետի կողմից հեռուստաընկերությունների մասին հայտարարությունը. հեռուստաընկերությունների լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու միտումը. ԶԼՄ-ների գործունեությանը սպառնացող վտանգը: