«Թպրտալը» ո՞րն է․ Ջուսը՝ պատգամավոր Արեն Մկրտչյանի գրառման մասին

Երգչուհի Ջուսը նշում է՝ ապշել է, երբ լսել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառման մասին․ նրան ապշեցրել է հատկապես պատգամավորի բառապաշարը։

Հիշեցնենք՝ երեկ ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորենով իր խոսքով ասած՝ «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։

Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։
Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»։
Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն…
Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։
Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք»։

Irakanum.am-ի հետ զրույցում երգչուհի Ջուսը, անդրադառնալով պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառմանը, նշեց․ «Իր լեզվով ասեմ․ սա հո քուչի բազար չէ՞։ «Ուրեմն արագ»-ով չէ, իրենք նախ պետք է օրենք մշակեն, որ մենք հարկեր վճարելուց հետո ստանանք թոշակ։ Մենք խնդիր չունենք, կվճարենք, եթե լինեն համերգներ, որոնք պետությունը կամ ինչ-որ կազմակերպություն կկազմակերպի․ նման դեպքերում, իհարկե, պետք է հարկ վճարենք։
Իսկ հարսանիքներին երգելու դեպքում հարկ վճարելը խնդիր է, քանի որ ոմանք ընկերական են երգում՝ առանց գումար պահանջելու, ոմանք էլ կարող է 40 հազար դրամով կամ էլ 500 դոլարով երգեն։ Հարսանիքներին երգելու դեպքում այդքան մեծ գումարներ չեն տալիս։ Պետք է ինչ-որ հարուստ մարդ լինի, որ հրավիրի իր սիրած երգչին ու այդքան գումար վճարի»։

Դիտարկմանը, թե պատգամավոր Արեն Մկրտչյանը իր գրառման մեջ նշել է, թե 20 000 դոլարով 4 երգ երգող երգիչներ կան, Ջուսը արձագանքեց․ «Կա՞ նման բան, որ այդտեղ 20 000 դոլար են վճարում․ ես չեմ հավատում։ Առաջ հնարավոր է, որ վճարեին, բայց ես գիտեմ, որ ձրի էլ են երգում, 50 հազար դրամով էլ են երգում։ Կարող է հազարից մեկ մի դեպք լինի, որ շատ հարուստ մի մարդ իր նախընտրած երգչին այդքան վճարի, այն էլ հետո այնպես են ընկերանում, որ երգիչը հետագայում ձրի երգում է այդ հարուստ մարդու համար։ Հարսանիքներին երգելը հարկելը հաստատ չի գործի։ Ասեմ, որ Ռուսաստանում էլ չկա նման բան․ ես Ալեգրովայի մոտ աշխատել եմ և գիտեմ, որ հարկ չեն վճարում հարսանիքներին կամ նման միջոցառումներին երգելու դեպքում, քանի որ դա պետական միջոցառում չէ։

Եվրոպայում եթե հարկ ես վճարում, պետությունը այսպես ասած՝ քեզ լավ է նայում, առողջապահական ծառայությունները անվճար են, և այլն․․․ Իսկ այստեղ ուզում են, որ մենք ուղղակի վճարենք․ այդպես է ստացվում։
Բացի այդ՝ անդրադառնալով պատգամավորի գրառմանը՝ պետք է ասեմ՝ նախ նա պետք է խոսելու ձև իմանա, կուլտուրա ունենա։ Չի կարելի այդպես խոսել․ կարո՞ղ է գիտի՝ ստրուկ ենք։ Չի կարելի այդպես խոսել մարդկանց հետ։ Բա որ խոսում է տատիկ-պապիկներից, վաղը որ տատիկ դառնամ ու հիվանդանամ, ինքն ինձ կնայի՞։ Հարկավոր է հարգանք ունենալ մարդկանց նկատմամբ։ Նախ, պետք է մարդկանց կանչեն, խոսեն, քննարկեն՝ ինչպես կարելի է մշակել օրենքը։ Պարգաավորի՝ այդպես խոսելը, մեղմ ասած, զարմանալի է․ «թպրտալը» ո՞րն է․ կարծես թե, իր մոտ մի տեսակ գողական վիճակ է»։

Ջուսը նշեց՝ բազմաթիվ երգիչներ ու երգչուհիներ բարեգործական համերգներ են տալիս, բայց այդ մասին չեն խոսում։

«Ուզում են արվեստի մարդիկ փողը տան, բայց երբ ծերանան, պետությունը չնայի այդ մարդկանց․ ա՛յ դա է հետաքրքիրը։ Երգիչ, երգչուհիներից հազվադեպ հանդիպող մարդիկ են, որ ինչ-որ տեղ գրանցված են՝ որպես աշխատող, իսկ մեծ մասը ոչ մի տեղ էլ գրանցված չէ։ Պետությունը նաև դրա մասին պիտի մտածի։ Եթե երգիչն իմանա, որ ինքը հարկ վճարի, հետագայում պետությունը հոգ կտանի իր ,ասին, ինչպես Ամերիկայում, Եվրոպայում, հավատացե՛ք նման դեպքերում մարդիկ, իսկապես, շահագրգռված կլինեն հարկ վճարել։ Եվրոպայում նույնիսկ ծեր մարդիկ գնում են հանգստանալու, իսկ մենք այդ հնարավորությունը չենք ունենալու։ Այդ պատգամավորի մեջ, կարծես թե, բակի կուլտուրան է մնացել․ ախր, այնքան մեծ մարդիկ, արվեստի մարդիկ կան, իսկ ինքն ասում է «առանց թպրտալու» հարկ վճարեք․ դա շատ վատ խոսելաձև է», – ասաց Ջուսը։

Ժողովրդական երգիչ Դավիթ Խաչատրյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում ասաց՝ իր համար ընդունելի չէ պատգամավորի դիմելաձևը։ Երգիչը նշեց՝ երբ խոսում եմ 20 հազար դոլարով երգող երգիչների մասին, պետք է գիտակցել՝ ոչ մի արտիստ միանգամից չի հասնում դրան, դա վաստակում են կյանքի ընթացքում։

«Պատգամավորի ընտրած ձևը, այդ կոպտությունը, բնականաբար, ինձ համար ընդունելի չէ։ Իսկ հարկեր վճարելու մասին պետք է ասեմ՝ այո՛, եթե գումար ես աշխատում, պիտի հարկ վճարես, որ հետո պետությունից պահանջես այն, ինչը պետությունը պիտի անի քաղաքացու համար, բայց հարկերը գանձելու պրոցեսը պետք է այնպես համակարգել, որ որևէ մեկը դժգոհ չլինի դրանից։

Եթե ինչ-որ մեկից հարկ են վերցնում, աշխատանքային ստաժ էլ պետք է հաշվվի, ինչպես պետական աշխատողների դեպքում է։ Բայց, բոլորը չէ, որ 20 կամ 10 հազար դոլարով են երկում։ Կամ երգիչներ, որոնք ամսական մի քանի անգամ են երգում 500 կամ 1000 դոլարով, հետևաբար պետք է հաշվի առնել, թե ով որքան է վաստակում», – ասաց Դավիթ Խաչատրյանը։

 Irakanum.am

դիտվել է 744 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am