Ջանջուղազյանը երկու կարևոր բացահայտում է արել

Կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ: «Կենսաթոշակի համար գնահատված չափը մոտավորապես 25 մլրդ դրամ է, բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն ու ներգրավող պարտքն են, չունի»,- կառավարության նիստից հետո նշել է նա: Ջանջուղազյանն ասել է նաև, որ իրենք պարբերաբար հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ են ակնկալում, որը նաև բացահայտում է, թե ինչպիսի սպասելիքներ ունեն իրենք տնտեսության լրացուցիչ չդիտարկվող մասից, որը կվերածվի հարկի:
«Այս տարին չհաշված, որովհետև մենք ակնկալում ենք բարձր աճ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, հաջորդ տարիներին աճը կլինի 0.4-0.5 տոկոս միջակայքում: Ոչ թե կանգ ենք առնելու այս թվի վրա, այլ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետև հակառակ դեպքում, եթե այդպիսի պահանջ դրվի, կարելի է գտնել ճանապարհ՝ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի հարկեր ունենալու և հակառակը՝ թուլացնել վարչարարությունը: Եթե գծից շեղվենք, բացասական կլինի հետևանքը»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե շուրջ 69 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամի բարձրացնելու համար, նախարարը նշել է, որ այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը: «Այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր նվազագույն աշխատավարձը։ Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից»,– նշել է նախարարը։
Ըստ էության Ատոմ Ջանջուղազյանը երկու կարևոր բացահայտում է արել` առաջինն այն է, որ կառավարությունը շարունակում է բյուջեի բարելավման կայուն ճանապարհ տեսնել ստվերի կրճատումը` ավելի քիչ հույսեր կապելով տնտեսության զարգացման հետ: Նախարարը չի թաքցրել, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության` հաջորդ տարիներին աճի բարելավումը պետք է ակնկալել ավելի շատ վարչարարության, քան թե տնտեսական աճի արդյունքում:
Երկրորդ` այդքան մեծ աղմուկ հանած նվազագույն աշխատավարձի բարձրացման հիմքում լուրջ հաշվարկներ դրված չեն: Դատեք ինքներդ. եթե նախարարն ասում է, թե նշել է, որ այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, նշանակում է` այն նախնական տարբերակով ընդունված նախագիծը կարող է փոխվել: Ինչ հաշվարկ է դրված նախնական տարբերակի հիմքում, նույնպես հայտնի չէ: Հասկանալի է, որ խնդիրը թվաբանական չէ, որովհետև ներկա պահին նվազագույն աշխատավարձի հաշվարկային թիվը կարելի է պարզապես համապատասխան տոկոսով ավելացնել ու ստանալ ակնկալվող հավելյալ գումարի մեծությունը: Խնդիրն այստեղ այլ է, և հնարավոր է, որ բյուջեն պատրաստ չէ նվազագույնի շեմի բարձրացմանը:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 2461 անգամ
Լրահոս
26.000-ից մինչև 7 850.000 դրամ. Տուգանքների հաշվետվություն Արայիկ Հարությունյանի օգնականը՝ «Մոշիկ»-ը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու վերաբերյալ ԱՆ պարզաբանումը ԿԽՄԿ–ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Որ թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում սահմանազատման գործընթացը. մանրամասներ Հորդորում ենք Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերման իրական պատճառների վերաբերյալ քննարկում սկսել Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան Պուտինն ու Ալիևը Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստը Գաղտնի գործում են քրեականները․ Պարույր Հայրիկյան (video) Թուրքիայի արևմուտքը՝ երկրաշարժի էպիկենտրոն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից Սա չի կարող անհետևանք մնալ․ Լևոն Քոչարյան (video) Թռիչքների հետաձգում՝ տարածաշրջանում լարված իրավիճակի ֆոնին ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ Երևանը փորձում է տեղավորվել հակաիրանական պատժամիջոցների դաշտում՝ ցույց տալով անգլոսաքսոնական շեֆերին Իրանի հետ տնտեսական համագործակցությունը էապես կրճատելու պատրաստակամությունը. Վահե Դավթյան Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am