Սկսեք ձեզնից և հանգիստ թողեք ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա հերթական անգամ բարոյախրատական ոճի դասեր է տվել լրատվամիջոցներին:

«Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»,- իր էջում գրել է Մարիամ Փաշինյանը:
Անշուշտ, ցանկացած մարդ, այդ թվում նաև վարչապետի դուստրը իրավունք ունի ունենալ իր կարծիքը ցանկացած հարցի, այդ թվում նաև լրատվամիջոցների վերաբերյալ: Այս գրառմանը թերևս կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լրատվամիջոցներին դասեր տալու միտումը իշխանության քարոզչության մշտական թեմա դարձած չլիներ: Ով` ով, բայց իշխանության կենտրոնում գտնվող մարդիկ պետք է որ շատ լավ իմանան` Հայաստանում չկա գովազդային հզոր շուկա, որն ընկած է ԶԼՄ-ների գոյատևման հիմքում:

Ընդհանրապես Հայաստանում չկան այն հզոր փողերը, որոնք, ոմանց պատկերացմամբ, ընկած են լրատվամիջոցների գոյության հիմքում: Լրատվամիջոցների ներքին խոհանոցին ծանոթ ցանկացած մասնագետ տեղյակ է, որ համեմատաբար լավ վիճակում են այն ԶԼՄ-ները, որոնք միջազգային դրամաշնորհներով են աշխատում: Մնացածները գովազդից ստանում են նվազագույն միջոցներ, որովհետև մեր երկրում հզոր տնտեսվարողները ունեն սեփական ԶԼՄ-ները, իսկ մնացածներն էլ մեծ գումարներ չեն ծախսում լրատվամիջոցներում գովազդ ունենալու վրա: Շրջանառության ծավալը Հայաստանի տնտեսության մեջ ընդհանրապես և ԶԼՄ շուկայում մասնավորապես  չնչին է, այնպես որ` հանգստացե'ք և այս մասին պատմեք ձեր շրջապատում, տանը, ընտանիքում:

Ճշմարտությունն այն է, որ լրատվամիջոցները չունեն ոմանց պատկերացրած փողերը, և քննադատությունները, որ գրվում են, միշտ չէ, որ քաղաքական պատվերի արդյունք են, ինչպես ոմանք կարծում են: Իսկ ով է ասել, որ լրագրողը չի կարող մասնագիտական համոզմունքով առաջնորդվել և փաստերն արձանագրել` առանց գաղտնի և խորհրդավոր պայմանավորվածությունների: Պատմության մեջ լրատվամիջոցներին դասեր տալու փորձերը երբեք հաջող ավարտ չեն ունեցել ոչ միայն մեր երկրում, այլև ընդհանրապես: Այնպես որ` հանգիստ թողեք ԶԼՄ-ներն և ամեն մի քննադատության մեջ պետական և քաղաքական դավադրություն մի փնտրեք, որովհետև այն չկա:
Վերադառնալով վարչապետի դստերը` սիրելի' Մարիամ, թույլ տուր հարցնել` ավելի քան երկուսուկես տասնամյակ քո ծնողների խմբագրած լրատվամիջոցը եղել է ընդդիմադիր թերթ. «Հայկական ժամանակ»-ի երկարամյա ընթերցողները կարող են վկայել, որ ՀԺ-ում  գովազդներ կամ չեն եղել կամ շատ քիչ են եղել: Հանրությունը, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, իրավունք ուներ իմանալու, թե ինչպես էր ֆինանսավորվում կամ գործում այն թերթը, որը նրանք ընթերցում էին ու որի նյութերին նրանք հավատում էին: Եվ ուրեմն, սիրելի' Մարիամ, պահանջիր քո ծնողներից հրապարակել «Հայկական ժամանակ»-ի 30 տարվա գոյատևման հաշվետվությունը: Մենք իրավունք ունենք իմանալ, թե մեր վարչապետն ինչպես էր թերթ պահում:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 1909 անգամ
Լրահոս
Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am