Սկսեք ձեզնից և հանգիստ թողեք ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա հերթական անգամ բարոյախրատական ոճի դասեր է տվել լրատվամիջոցներին:

«Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»,- իր էջում գրել է Մարիամ Փաշինյանը:
Անշուշտ, ցանկացած մարդ, այդ թվում նաև վարչապետի դուստրը իրավունք ունի ունենալ իր կարծիքը ցանկացած հարցի, այդ թվում նաև լրատվամիջոցների վերաբերյալ: Այս գրառմանը թերևս կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լրատվամիջոցներին դասեր տալու միտումը իշխանության քարոզչության մշտական թեմա դարձած չլիներ: Ով` ով, բայց իշխանության կենտրոնում գտնվող մարդիկ պետք է որ շատ լավ իմանան` Հայաստանում չկա գովազդային հզոր շուկա, որն ընկած է ԶԼՄ-ների գոյատևման հիմքում:

Ընդհանրապես Հայաստանում չկան այն հզոր փողերը, որոնք, ոմանց պատկերացմամբ, ընկած են լրատվամիջոցների գոյության հիմքում: Լրատվամիջոցների ներքին խոհանոցին ծանոթ ցանկացած մասնագետ տեղյակ է, որ համեմատաբար լավ վիճակում են այն ԶԼՄ-ները, որոնք միջազգային դրամաշնորհներով են աշխատում: Մնացածները գովազդից ստանում են նվազագույն միջոցներ, որովհետև մեր երկրում հզոր տնտեսվարողները ունեն սեփական ԶԼՄ-ները, իսկ մնացածներն էլ մեծ գումարներ չեն ծախսում լրատվամիջոցներում գովազդ ունենալու վրա: Շրջանառության ծավալը Հայաստանի տնտեսության մեջ ընդհանրապես և ԶԼՄ շուկայում մասնավորապես  չնչին է, այնպես որ` հանգստացե'ք և այս մասին պատմեք ձեր շրջապատում, տանը, ընտանիքում:

Ճշմարտությունն այն է, որ լրատվամիջոցները չունեն ոմանց պատկերացրած փողերը, և քննադատությունները, որ գրվում են, միշտ չէ, որ քաղաքական պատվերի արդյունք են, ինչպես ոմանք կարծում են: Իսկ ով է ասել, որ լրագրողը չի կարող մասնագիտական համոզմունքով առաջնորդվել և փաստերն արձանագրել` առանց գաղտնի և խորհրդավոր պայմանավորվածությունների: Պատմության մեջ լրատվամիջոցներին դասեր տալու փորձերը երբեք հաջող ավարտ չեն ունեցել ոչ միայն մեր երկրում, այլև ընդհանրապես: Այնպես որ` հանգիստ թողեք ԶԼՄ-ներն և ամեն մի քննադատության մեջ պետական և քաղաքական դավադրություն մի փնտրեք, որովհետև այն չկա:
Վերադառնալով վարչապետի դստերը` սիրելի' Մարիամ, թույլ տուր հարցնել` ավելի քան երկուսուկես տասնամյակ քո ծնողների խմբագրած լրատվամիջոցը եղել է ընդդիմադիր թերթ. «Հայկական ժամանակ»-ի երկարամյա ընթերցողները կարող են վկայել, որ ՀԺ-ում  գովազդներ կամ չեն եղել կամ շատ քիչ են եղել: Հանրությունը, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, իրավունք ուներ իմանալու, թե ինչպես էր ֆինանսավորվում կամ գործում այն թերթը, որը նրանք ընթերցում էին ու որի նյութերին նրանք հավատում էին: Եվ ուրեմն, սիրելի' Մարիամ, պահանջիր քո ծնողներից հրապարակել «Հայկական ժամանակ»-ի 30 տարվա գոյատևման հաշվետվությունը: Մենք իրավունք ունենք իմանալ, թե մեր վարչապետն ինչպես էր թերթ պահում:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 1800 անգամ
Լրահոս
Պուտին-Մակրոն քննարկում. Արցախում լարվածության բռնկման կանխատեսում Հայաստանի հարևանին սաստիկ ճնշում են․ կդնե՞ն պայման Փաշինյանի առջև Նիկոլի առերեսումը ՀՀԿ-ն փակել է աչքերը.Քոչարյանին հիշող չկա Սորոսը վարչապետի նոր թեկնածուներ ունի Սկսվեց հրթիռների կիրառումը․ Պուտինի հակաքայլին սպասելիս Պուտին-Մակրոն թեթև փոխհրաձգություն Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան «Ջերմուկի» էֆեկտը. հիմարացման տեխնոլոգիա Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային Գեներալը մատնեց Նիկոլին Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ և 2 էլեկտրական հենասյուն Մարզպետարանի աշխատակցին դաժանորեն սպանած և դին այրած 20-ամյա երիտասարդը կալանավորվեց ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմել են բացառապես ՍԴ իրավասու անձինք «Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար և ինչի՞ հաշվին». Արմեն Խաչատրյան «Ընդերքի մասին» օրենսգրքը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը․ Բադասյան Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է Նիկոլը հրահանգեց բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար. Մարգարիտ Եսայան Ի՜նչ ուզում է թող աշխատի, միայն թե կառավարության շենք չմտնի` այնտեղ չի կարողանում աշխատել Երևանի քաղաքապետի արդարացումներից մեր հոգսերը չեն թեթևանում «Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը». Արա Պապյան Երևանում հասարակական տրանսպորտի խնդիրը շարունակում է ճգնաժամային մնալ Մարիամ ջան հիշիր այն ստերը որոնք հնչում են ընտանիքիդ կողմից Երբ հրամանատարը չի կարողանում որոշում կայացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվ... Օգոստոսի 22-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրի քաղաքում՝ Գյումրիի Երկխոսության Մեդիա կենտրոնում (հասցե`Աճեմյան 7) կազմակերպում է քննարկում «Ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը օրենքի ընդունումից հետո» թեմայով: Բանախոսներն են՝ Կարինե Դավթյան՝ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Գորգինյան՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները» թեմայով։ Բանախոսներն են՝ Նարե Արղամանյան` (դաշնակահար) Զարթոնք ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Վան Արմենյան` (ջութակահար) Զարթոնք ակադեմիայի ղեկավար Նարեկ Ավագյան` (ՀՀ Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար կոնցերտմայստեր) Զարթոնք ակադեմիայի մասնագետ Արմինե Վարդանյան` (օպերային երգչուհի) Զարթոնք ակադեմիայի մասնակից ... ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` 2019 թվականիօգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Ամուլսարի գործով քննչականխմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին կներկայացվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներիհանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտմանմասին տեղեկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարարությանպաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվհարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննու... Սիրով հրավիրում ենք Ձեզ օգոստոսի 21-ին, ժամը 10։30-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) միջազգային START- UP ծրագրի շնորհանդեսին միջոցառումը լուսաբանելու համար։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ +374 10 38 03 45 +374 93 70 82 60 +374 91 71 00 07 Oգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու ասուլիսը՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Զարկերակը՝ լեռներում» միջազգային բայքերական փառատոնին, որն անցկացվելու է օգոստոսի 23-26-ը՝ Կոտայքի մարզի Բուժական համայնքում: Բանախոսը կանդրադառնա նախատեսված միջազգային առաջին փառատոնի բացման, դրա ընթացքի, նպատակների, մասնակիցների մասին հարցերին: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան է գալու շու... Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ: Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և նույն կոալիցիայի համահիմնադիր, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ և բնապահպանական հարցերով ազգային փորձագետ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը: «Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ Ամուլսարի վերագործարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով` կենսաբազմազանության, ինչպես նաև շրջակա միջավայրի ... Օգոստոսի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանի և նույն ընկերության տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյան ի համատեղ ասուլիսը։ Թեման՝ «1. Կառավարությունը արձագանքել է Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցման և վերամշակման հայ գործարարի առաջարկին. օգոստոսի 14-ին Ռուբեն Մկրտչյանի կողմից հրավիրված ասուլիսի արդյունքները և հետագա անելիքները։ 2. Ընկերության իրավական խնդի... Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։ Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվա...