Սկսեք ձեզնից և հանգիստ թողեք ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա հերթական անգամ բարոյախրատական ոճի դասեր է տվել լրատվամիջոցներին:

«Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»,- իր էջում գրել է Մարիամ Փաշինյանը:
Անշուշտ, ցանկացած մարդ, այդ թվում նաև վարչապետի դուստրը իրավունք ունի ունենալ իր կարծիքը ցանկացած հարցի, այդ թվում նաև լրատվամիջոցների վերաբերյալ: Այս գրառմանը թերևս կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լրատվամիջոցներին դասեր տալու միտումը իշխանության քարոզչության մշտական թեմա դարձած չլիներ: Ով` ով, բայց իշխանության կենտրոնում գտնվող մարդիկ պետք է որ շատ լավ իմանան` Հայաստանում չկա գովազդային հզոր շուկա, որն ընկած է ԶԼՄ-ների գոյատևման հիմքում:

Ընդհանրապես Հայաստանում չկան այն հզոր փողերը, որոնք, ոմանց պատկերացմամբ, ընկած են լրատվամիջոցների գոյության հիմքում: Լրատվամիջոցների ներքին խոհանոցին ծանոթ ցանկացած մասնագետ տեղյակ է, որ համեմատաբար լավ վիճակում են այն ԶԼՄ-ները, որոնք միջազգային դրամաշնորհներով են աշխատում: Մնացածները գովազդից ստանում են նվազագույն միջոցներ, որովհետև մեր երկրում հզոր տնտեսվարողները ունեն սեփական ԶԼՄ-ները, իսկ մնացածներն էլ մեծ գումարներ չեն ծախսում լրատվամիջոցներում գովազդ ունենալու վրա: Շրջանառության ծավալը Հայաստանի տնտեսության մեջ ընդհանրապես և ԶԼՄ շուկայում մասնավորապես  չնչին է, այնպես որ` հանգստացե'ք և այս մասին պատմեք ձեր շրջապատում, տանը, ընտանիքում:

Ճշմարտությունն այն է, որ լրատվամիջոցները չունեն ոմանց պատկերացրած փողերը, և քննադատությունները, որ գրվում են, միշտ չէ, որ քաղաքական պատվերի արդյունք են, ինչպես ոմանք կարծում են: Իսկ ով է ասել, որ լրագրողը չի կարող մասնագիտական համոզմունքով առաջնորդվել և փաստերն արձանագրել` առանց գաղտնի և խորհրդավոր պայմանավորվածությունների: Պատմության մեջ լրատվամիջոցներին դասեր տալու փորձերը երբեք հաջող ավարտ չեն ունեցել ոչ միայն մեր երկրում, այլև ընդհանրապես: Այնպես որ` հանգիստ թողեք ԶԼՄ-ներն և ամեն մի քննադատության մեջ պետական և քաղաքական դավադրություն մի փնտրեք, որովհետև այն չկա:
Վերադառնալով վարչապետի դստերը` սիրելի' Մարիամ, թույլ տուր հարցնել` ավելի քան երկուսուկես տասնամյակ քո ծնողների խմբագրած լրատվամիջոցը եղել է ընդդիմադիր թերթ. «Հայկական ժամանակ»-ի երկարամյա ընթերցողները կարող են վկայել, որ ՀԺ-ում  գովազդներ կամ չեն եղել կամ շատ քիչ են եղել: Հանրությունը, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, իրավունք ուներ իմանալու, թե ինչպես էր ֆինանսավորվում կամ գործում այն թերթը, որը նրանք ընթերցում էին ու որի նյութերին նրանք հավատում էին: Եվ ուրեմն, սիրելի' Մարիամ, պահանջիր քո ծնողներից հրապարակել «Հայկական ժամանակ»-ի 30 տարվա գոյատևման հաշվետվությունը: Մենք իրավունք ունենք իմանալ, թե մեր վարչապետն ինչպես էր թերթ պահում:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 1878 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը պայթեցրեց խուճապը. հաշվեցեք նաև մի վերջին անգամ, թե որքան է մահացության թիվը առանց կորոնավիրուսի Ալեկոծված Ամերիկա. Մեկ աֆրոամերիկացու «ասֆալտին փռելու» հետևանքները Ժողովո՞ւրդն է մեղավոր, որ դու միլիոններ ես «աշխատել» այս երկու տարվա ընթացքում Դուք հասկանում ե՞ք՝ ինչ կեղտի մեջ ենք թաղվում Նիկոլ Փաշինյանի պատճառով,քննարկում (video) Ասֆալտի հայրենասերները Մանրամասներ՝ վարչապետի և նրա ընտանիքի անդամների առողջական վիճակից «Մեյմանդարի» շուկան փակվել է, որպեսզի Գարիկ Սարգսյանի ընկերների շուկան գործի՞ Հայաստանում իշխանության դասական ճգնաժամ է Պապ թագավորի, Հռոմի պապի, Հիսուսի բարդույթներով տառապող անձը ապացուցեց իր անճարունակությունը Կոտայքի մարզպետը կոչով դիմել է քաղաքացիներին, համայնքների ղեկավարներին և ավագանու անդամներին Նիկոլ Փաշինյան, Ձեր իսկ սահմանած կանոնները խախտում են Ձեր մոլի երկրպագուները․Նարեկ Սամսոնյան (video) Նիկոլ Փաշինյանը խախտումների նոր ֆոտոշարք է հրապարակել․ լուսանկարներ Գործ կա, արդյունք կա «Այնուամենայնիվ, դիմակդ դի՛ր, սիրելի հայրենակից» Կորոնավիրուսի պատճառը Լանզարոտեի կոնվենցիա՞ն է Խրախճանք ժանտախտի ժամանակ. նոր շքեղություն բյուջեի հաշվին «Գամարջոբա բատոնո Նիկոլ, սերդեչնի պրիվետ ատ Ամիրան Գամկրելիձե» Մերժվածը Դասեր չքաղելու նուրբ արվեստը, Փաշինյանը վտանգավոր է դառնում Կորոնավարակի հաղթարշավը սահմանադրախախտության շքահանդեսին վնաս չէ Քաղաքական առեւտո՞ւր, թե իշխանության վախճանի օպերացիա Հեղափոխության շարժական «գույքը» և դրանց «հարկումը» Երևանի վեց դպրոցի տնօրեններին հայտարարվել է նկատողություն Դուք 100 հոգով խնջույքի եք մասնակցում և շուկայում օրվա փող աշխատող ու "Հայփոստի" մոտ թոշակ ստացողների նկարներն ե՞ք հրապարակում․Հ․Սահակյան (video) Փաշինյանի աներձագն ընդունեց, որ արել և անելու են զենքի վաճառք. Միհրան Հակոբյան. անոնս
Ամենաընթերցվածները
Շուտով
Առցանց ասուլիս. «Գեղեցկությունը կփրկի՞ կորոնավիրուսի համավարակից» Հունիսի 4-ին, ժամը 12: 00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա «Միսս Հայաստան 2020» մրցույթի կազմկոմիտեի ղեկավար Մամիկոն Դանիելյանի և կազմկոմիտեի անդամ Աննա Դեմիրխանյանի ԱՌՑԱՆՑ ասուլիսը: Ասուլիսի թեման «Միսս Հայաստան 2020» գեղեցկության մրցույթի մեկնարկն է: Ինչպե՞ս նման մրցույթ կազմակերպել և անցկացնել համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսը կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում և YouTub... ՀՈՒՆԻՍԻ 4-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Անի Ապրահամյանի ասուլիսը: Թեմա- Ֆիզիկայի ինստիտուտի ծրագրերը, առաջիկա անելիքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել ա... Հունիսի 2-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանը և «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները,դիմակի կրում, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: Հունիսի 2-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանը և Գուրգեն Եղիազարյանը: Թեմա՝ կորոնավիրուսն ու Հայսատանը, ինչպես են իրականացվում կանխարգելիչ միջոցառումները, Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարոթյունը, ինչպես նաև վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու փաստն ու հանրության արձագանքը: ՀՈՒՆԻՍԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի ասուլիսը: Թեմա- Կառավարության հակաճգնաժամային 15-րդ միջոցառման շրջանակներում իրականացվող ափապաշտպան անտառաշերտի տնկման աշխատանքների մանրամասները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպ... Մայիսի 29-ին` ժամը 11:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը և «Վերադարձ» հիմնադրամի նախագահ՝ Արագած Ախոյանը: Թեմա` «Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ Ինչ է սպասվում առաջիկայում, թեմայի շուրջ կխոսեն բանախոսները: Մայիսի 29-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են «Paracelsus» ՀԿ հիմնադիր և ղեկավար Նունե Ներսիսյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը և քաղաքական փորձագետ Արթուր Համբարձումյանը Թեմա` ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունները, նախարարի անգործությունը. Իրականացվել է ստորագրահավաք, ըստ որի պատրաստվում են դատական գործ սկսել ընդդեմ Ա. Թորոսյանի: Մայիսի 29-ին` ժամը 12:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը և Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Թեմա` քաղաքական զարգացումներ, վերջին սկանդալային բացահայտումները. Կոնսենսուս-1 Մայիսի 29-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Կառուցողական ստոմատոլոգիա ՀԿ նախագահ, բժիշկ-ստոմատոլոգ Հովհաննես Գևորգյանը: ԹԵՄԱ՝ Արդյոք միայն համավարակի՞ պատճառով են ՀՀ առողջապահության համակարգում և մասնավորապես ստոմատոլագիայի ոլորտում արգելակվում բարեփոխումները: Մայիսի 25-ին` ժամը 13:00-ին, «Հայելի» ակումբի հյուրերն են քաղքական վերլուծաբան Գուրգեն Եղիազարյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա` ՀՀ առողջաօահության նախարար Ա. Թորոսյանի հայտարարությունների, առաջացած սկանդալի շուրջ, պատասխան Վրաստանից, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի դատական գործ, փաստաբանները բողոքը հետ են վերցրել: Հահաստանից ծխախոտի արտահանման վերաբերյալ սկանդալ, ինչ մաքսանենգություններ են իրականացվել