ՆԱՏՕ-ականները Երևանում ու Բաքվում Ղարաբաղյան թեման են քննարկում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ ընդունել է աշխատանքային այցով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեյնին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում Հայաստանի Զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր: Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեյնը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈւ բարձրաստիճան զինվորականների հետ:

Մինչ Երեւանում ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավարը հանդիպումներ է ունենում` Ադրբեջանը կազմակերպել է Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան զինվորականների հանդիպումը Բաքվում և բարձրաձայնել ղարաբաղյան խնդիրը:

Երեկ Բաքվում Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Վալերի Գերասիմովը հանդիպել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսի հետ: Հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիան և Աֆղանստանը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է, որ Գերասիմովին Բաքվում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բացի այդ, կայացել են նաև Գերասիմովի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովի բանակցությունները:

Ռուսաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցություններում կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված ու երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը Կասպից ծովում:

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդագրությունների համաձայն, Գերասիմովի հետ հանդիպմանը Սադիկովն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին՝ նշելով, թե հակամարտությունը տարածաշրջանային անվտանգության հիմնական սպառնալիքն է, և որ խնդիրը պետք է կարգավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Գերասիմովը հանդիպմանը Ղարաբաղի շուրջ հրապարակային հայտարարություններ չի արել, միայն ընդգծել է ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման կարևորությունը:

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը երեկ հանդիպել է նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ուոլթերսի հետ: Հանդիպմանը Սադիկովը նորից բարձրացրել է ղարաբաղյան հակամարտության հարցը՝ համոզմունք հայտնելով, թե ապագայում ևս ՆԱՏՕ-ն կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված է նաև, որ Ուոլթերսը բարձր է գնահատել Ադրբեջանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում:
Նույն հաղորդագրության համաձայն՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը:

Թամար Բագրատունի

դիտվել է 917 անգամ
Լրահոս
Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am