Մամուլում տարածված տեղեկությունը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը վաճառքի է հանել իր ունեցվածքը, մասնավորապես անշարժ գույքը, չի համապատասխանում իրականությանը: Hayeli.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հովիկ Աբրահամյանը: Նախկին վարչապետը պնդում է, որ ո’չ ինքը, ո’չ էլ իր մերձավոր շրջապատից որևէ մեկը նշված անշարժ գույքի հետ որևէ առնչություն չունի և դա շատ հեշտությամբ կարելի է ստուգել կադաստրի տեղեկատվական համակարգից: Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ ինքն իր գույքն ու ունեցվածքը վաճառելու մտադրություն չունի: Տեղեկատվական նման մանիպուլյացիաներ վերջին շրջանում նախկին վարչապետի անվան հետ կախված հաճախ են լինում, որոնց նպատակը թերևս հանրային վերաբերմունք ձևավորելն է:
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը