Դուխով առաջնորդն իրականում դատարկ փուչիկ է. Արեգնազ մանուկյան

Նա մինչ հեղափոխական դառնալը լրագրող էր, իսկ հեղափոխությունից հետո երկրում չկար մեկը, ով նրանից ավելի շատ սեր և համակրանք վայելեր։

Նրա վարկանիշն անհավանական բարձր էր: Նա իշխանության էր եկել թավշյա, ոչ բռնի ճանապարհով, նաև՝ պոպուլիզմով։ Նա հայտարարում էր, թե կյանքի է կոչելու միմիայն ժողովրդի կամքը և որ չի կարող ապրել առանց ժողովրդի։

«Եվ այն ժամանակ, երբ դուք կասկածեք ինձ, սպանե՛ք ինձ»,-կիսահիստերիկ տոնայնությամբ հայտարարում էր նա՝ արժանանալով բուռն ծափահարությունների։ Ելույթներ ունենալիս հասնում էր ուշագնացության՝ այդ վիճակին հասցնելով նաև իրեն հավատացող հպարտ միտինգավորներին։

Նա իրեն համարում էր ճակատագրի ընտրյալ և ժողովրդի ներկայացուցիչը երկրի վրա։ Չէր ծառայել բանակում, բայց սիրում էր զինվորականի հագուստ կրել։

Կարճ ժամանակ անց, սակայն, պարզվեց, որ դուխով առաջնորդն իրականում դատարկ փուչիկ է, ապաշնորհ, գիտի միայն ճամարտակել ու դեմագոգիայով զբաղվել։ Նրան սկսեցին մեղադրել գլուխգովանության ու բոնապարտիզմով տառապելու մեջ։

Նրա սխալ կադրային, և ընդհանրապես բոլոր ոլորտներում ձախողված քաղաքականությունը երկիրը կանգնեցրեց ծանր վիճակի և տարածքային կորուստների առաջ։ Ցանկանում էր վերակենդանացնել երկիրը, սակայն դարձավ դրա գերեզմանափորը։

Նրա ղեկավարած նոր կառավարությունը փորձում էր վերացնել հին կարգուկանոնը, սակայն ստեղծեց քաոս, կառավարման համակարգը ճահճանում էր, խնդիրներ էին առաջացել առաջնագծում։ Երկրում համատարած ճգնաժամ էր։

Սիրո և հանդուրժողականության մթնոլորտը վերածվեց ատելության և բռնության քարոզի։ Հարցերը սկսեց լուծել ոչ թե իշխանությունը, այլ ամբոխը, որը գլուխ ցխել, պատերին ծեփել, ծնոտ ծռել և ընդհանրապես արյուն էր տենչում։ Ամբոխը վերածվեց անկառավարելի հրեշի, այն չէր ենթարկվում ո՛չ օրենքին, ո՛չ օրինականությանը և չուներ բարոյական ոչ մի արժեհամակարգ։

Այդ ամբոխի սրտի վարչապետն ինչպես արագ վեր էր հառնել քաղաքական արենայում, նույնպիսի արագությամբ էլ գահավիժեց՝ իր հետ դեպի անդունդ տանելով նաև ողջ երկիրը։

Նա օր օրի կտրվում էր իրականությունից և կորցնում վերահսկողությունը։ Շուտով նրան սկսեցին անվանել հեղափոխության ամենատխուր կերպարներից մեկը։

Ռուսական Ժամանակավոր կառավարության վարչապետ Ալեքսանդր Կերենսկին 1917թ․ ստիպված եղավ փախուստի դիմել երկրից, ըստ որոշ աղբյուրների՝ անգամ կանացի շորերով։

Գրել է Արեգնազ Մանուկյանը

դիտվել է 1257 անգամ
Լրահոս
Սամվել Վարդանյանին ծեծել են․ քաղբանտարկյալներին ասում եք՝ մեր դեմ խաղ չկա․ Աննա Մկրտչյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսաստանն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպանի կոնկրետ պատասխանը (video) Ոստիկաննե՛ր, դուք ոստիկա՞ն եք, թե՞ խուլիգան․ Սամվելին տվել եք ծեծող բանդայի ձեռքը․ Տաթև Արցախ (video) Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. Իրանի դեսպանի ուշագրավ հայտարարությունը (video) «Էս էգերի համար Աննայի մոտ լափելը, բղկալը, տռճիկ տալը պատիվ է»․ Արմինե Ադիբեկյան (video) Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am