Դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը. Արփինե Հովհաննիսյանը՝ Նախշուն Տավարացյանին

Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը, ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի երդում տված Նախշուն Տավարացյանի այն պնդմանը, որ իր՝ ԲԴԽ անդամ դառնալու անհնարինության մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունն անձնական նպատակներ ունի։

«Մեկդ տիկին Նախշուն ... Տավարածյանին ասեք, որ եթե ինքն իր ամբողջ կյանքում առաջնորդվել է անձնական նպատակներով, ապա չի նշանակում, որ բոլորն իր պես են։ Եթե անձնական է այն, որ դուք ու ձեր նմանները խայտառակում են դատական իշխանությունը ու ես այդ մասին բարձրաձայնում եմ, ապա այո՛ անձնական նպատակ եմ ունեցել։ Հարգանքս մարդկային ու մասնագիտական արժանապատվություն ունեցող եւ այսօր դա տիկին Նախշունին ու իր տերերին ցույց տված դատավորներին։

Երկրում ձեւավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետեւողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ»։ Այս տիկնոջը գործիքի դեր հատկացրած սցենարի հեղինակները՝ դատական իշխանությունում եւ դրանից դուրս նրան վերապահել էին իրավաբանության «դահճի» դեր՝ բեմի ետնամասում։ Ում համար տիկինը դա արեց եւ ինչու՝ ո՞վ է բեմ դուրս գալու առաջիկայում կտեսնեք»,–նշել է նա։

Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։

Այս կապակցությամբ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը ՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո, երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը եւ առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն։

Նախշուն Տավարացյանը կարծիք էր հայտնել, որ Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակներով։

դիտվել է 617 անգամ
Լրահոս
Գործարարն ինքնասպան է եղել՝ երկտող թողնելով Հրազդանում 82-ամյա կինն ինքնասպանություն է գործել Գավառում 18-ամյա աղջիկը ժավելի սպիրտ է խմել Սոնա Աղեկյանը Հայկ Մարությանի լուսանկարը փակցրեց աղբամանի վրա՝ պահանջելով կատարել իր խոստումը Պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով հարուցվել է քրգործ. ՔԿ Տեսեք՝ ԱԺ «թալանչի» պատգամավորը եւ ոստիկանության «խմած» աշխատակիցն ինչ են անում օրը ցերեկով (լուսանկար) Հասմիկ Պապյան. Հարցս ուղղում եմ իշխանություններին. սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն Ողբերգական դեպք. ջրափրկարարական ջոկատի հրամանատարը Ագրիճի գետից դուրս է բերել 44-ամյա տղամարդու դին Դատավորին ասում ես՝վնգստացող,առնետ,փայտով գլուխն ես ջարդում,նա կարող է արդար դատե՞լ.մտավորականների կարծիքը Բոլշևիկների նման են վարվում՝թեկուզ 3 փսլնքոտ,բայց մերը.Դավիթ Գասպարյան Խոզությունը միայն կեղտոտելը չէ,խոզություն է նաև այն բառապաշարը ,որով խոսում են.Ռուբեն Բաբայան.video Ովքեր թուրքի ճանապարհ են փակել, հայրենիք են ազատագրել կանգնեցին ընդամենը ճանապարհ փակող մարդկանց դատաստանի առջև.Դավիթ Գասպարյան.video Հանրայինը հիմա էլ Նիկոլի ու Պետրոսի դուքանն է «Դա մեր հայրենիքի մի մասն է». Էրդողանը բացահայտ կերպով սպառնում է Արմավիրի մարզում քաղաքացին ոստիկանությանն է հանձնել մի ողջ զինանոց Իջևանի «Կոլցո» օպերացիան և Նիկոլի մարտիմեկյան սադրանքը (տեսանյութ) Մեր օրերի Վիշինսկին իր տարերքի մեջ է Մինչ նրանք վիճում են, Հ1–ը լայնորեն լուսաբանում է Փաշինյանի ամեն մի փռշտոցը ՍԴ–ն Փաշինյանին ասաց՝ «չէ». Հ1–ի «անաչառությունը» Բլեֆ է,ո՞ւր է անասունը,փոշի կաթով պանիր են արտադրում,արտահանում.ֆերմեր.video Որպես վարչապետ՝ դու հաշմանդամ, անգործունակ, անպետք մեկն ես Սեփական ժողովրդին խաբելը համարում եմ մեծագույն լկտիություն Փաստերը ցույց են տալիս, որ այդ ԹԱԼԱՆԸ շարունակվում է նաև այսօր Չես հասցնի թանկացնել տրանսպորտը, Հայկո, աշնանը դու կմերժվես ու կհեռացվես. Կարեն Վարդանյան Քաղաքապետը Երևանը դարձնում է շեղված Ազիզյան ընտանիք.Տիգրան Եղոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են ֆերմերներ Տիգրան Եղոյանը և Տիգրան Սարգսյանը: Թեմա` Ահազանգ. շուկայում վաճառում են բրուցիլոզ հիվանդությամբ վարակված կենդանիների միս: Վայոց ձորի գյուղերում տիրող իրավիճակ հիմնական խնդիրները, անասնապահություն, ֆերմերներն ահազանգում են, որ տեղի ՀԷԿ-երը ոչնչացնում են գյուղատնտեսությունը Հուլիսի 22-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են փաստաբան Սևակ Թորոսյանը/Ֆրանսիա/ և սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: Թեմա՝Նոր հանգամանքներ Ռոբերտ Քոչարյանի գործում Հուլիսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Թեման՝ «Վերջին զարգացումները Սիրիայում և նրա շուրջ, քրդական խնդիր, այս ամենի ազդեցությունը Հայաստանի վրա, հարակից հարցեր»։ Հուլիսի 22 -ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն երիտասարդ գիտնականներ Սուսաննա Գեւորգյանը, Աստղիկ Զորյանը եւ Հրայր Ազիզբեկյանը: ԹԵՄԱ՝ հեղափոխությունից հետո դադարեցվել է «Երիտասարդ գիտնականների աջակցություն» ծրագրի ֆինանսավորումը. երիտասարդ գիտնականները դիմել են ԿԳՆ, սակայն մինչ օրս խնդրին լուծում չի տրվել: Հուլիսի 22-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն (Քըրքորյան սրահում), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ասուլիսը: Թեմա` ներքաղաքական զարգացումներ: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն ու մեսիջները: Քաղաքական PR: Հուլիսի 22-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե «ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն (Քըրքորյան սրահում), մանրամասները 098-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Օրբելի» կենտրոնի փորձագետ, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի ասուլիսը: Թեմա` ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումներն ու հնարավոր զարգացումները: Ադրբեջանին քաղաքացիական ինքնաթիռների խոցումն ու սարքավորումներ չվաճառելը: Հուլիսի 22-ին՝ ժամը 11:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ վերջին օրերին երկրում տիրող իրավական գործընթացները. նոր բացահայտումներ: Հուլիսի 22-ին, ժամը 12:00-ին, «Բլից Ինֆո» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ-ի «Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության» պետի տեղակալ Սերգեյ Հայրապետյանը: Թեմա` Հայաստանում տեղի ունեցող հրդեհները: Վիճակագրական ինչպիսի պատկեր ունենք վերջին մեկ ամսում: Կանխարգելիչ միջոցառումներ: Հասցե` Արշակունյաց 2 (Տիգրան Մեծ հրատարակչություն ), 4-րդ հարկ, 418 սենյակ Հուլիսի 22-ին` ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի Նախիջեւանից Ելփին գյուղի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցների, այս ուղղությամբ հակառակորդի դիպուկահարների ակտիվացման մասին, կներկայացնի թե Ադրբեջանը սպառազինության ինչ տեսակների ձեռքբերման համաձայնագրեր է կնքել Բելառուսի հետ, ինչպես նաեւ կանդրադառնա Իրանում ստեղծված պայթունավտանգ իրավիճակին եւ տարածաշրջանի զարգացումներին: Հուլիսի 20-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կխոսի Թուրքիայի կողմից Իրաքյան Քուրդիստանի ռմբակոծման, մինչեւ հուլիսի 23-ը ռուսական S-400 հակահրթիռային համակարգերի նախնական առաքման, այս ֆոնին ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների լարման եւ տարածաշրջանային զարգացումների մասին: