Ի՞նչ էին քննարկում Վահե Գրիգորյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին եւ ՀԱԿ այլ ներկայացուցիչները (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի՝ Վարդանանց 5ա հասցեում գտնվող սրճարանում դռնփակ քննարկում էր տեղի ունենում։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Գիշերային հավաքին մասնակցում էին Դավիթ Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը եւ ՀԱԿ որոշ երիտասարդներ։ Ընդ որում, սրճարանում միայն իրենք են եղել, այն փակ է եղել հաճախորդների համար։

Հավաքի մասին տեղեկատվություն ճշտելու նպատակով այսօր փորձեցինք կապ հաստատել Վահե Գրիգորյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Կապ հաստատեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

«Մենք ընկերներով ենք այնտեղ հանդիպել, Վահե Գրիգորյանն էլ իր իրերից մեկն էր թողել այնտեղ՝ եկել էր վերցնելու։ Հանդիպման ամբողջ ընթացքում նա մեզ հետ չի եղել, վերջին պահին նոր եկել է։ Մենք պարբերաբար ընկերներով այնտեղ հանդիպում ենք, բայց դա Վահե Գրիգորյանին չի վերաբերում, նա այնտեղ է եկել շատ ուշ ժամի»,- նշեց Ա.Մարտիրոսյանը։

Հարցին՝ սրճարանը նրանց հանդիպման համա՞ր են փակել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ժամը 24։00-ին օրենքով սրճարանը փակվում է։

«Մենք ընկերներով գնացել ենք այնտեղ, հանդիպել, հաց ենք կերել, զրուցել, մեզ հետաքրքիր էր միմյանց հետ բանավիճելը։ Եկել էր ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հռչակավոր դասախոսը՝ Արմանը Գրիգորյանը։ Հետաքրքիր զրույցներ ենք ունեցել աշխարհաքաղաքականության, փիլիսոփայության մասին։ Բայց Վահեն մեր այդ զրույցի մեջ չէր, նա շատ հոգնած եկավ, որեւէ մեկիս հետ որեւէ բան չխոսեց ու թողեց գնաց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Արման Գրիգորյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ է եւ դասավանդում է Լիհայի համալսարանում։

դիտվել է 1734 անգամ
Լրահոս
Երևան-Թբիլիսի ճանապարհը փակ է․ քաղաքացիները պահանջում են չեղարկել միակողմանի զիջումների գործընթացը Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել Բայրամովը խոսել է տարածաշրջանում 3+3 ձևաչափի արդյունավետության մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև երեկվա պայմանավորվածությունը վերացնում է խաղաղության համաձայնագրի ճանապարհին մեծ խոչընդոտը․ Գերմանիայի ԱԳՆ Նիկոլի լկտի սուտը «Եթե կարծում եք՝ հարցը Երևանում է, հա, ճիշտ եք, միայն թե ըտեղ սկսեք պրոցես իրականացնել». Հովհաննես Իշխանյանը՝ Կիրանցից «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ Պետք է դուրս գալ հրապարակային պայքարի և հեռացնել հոգեպես թշնամուն հանձնված ՀՀ իշխանությանը. Րաֆֆի Ասլանյան Մենք դեմ ենք միջազգային սահմանների որևէ փոփոխման. Հայաստանում Իրանի դեսպան Նիկոլն եւ ադրբեջանցիները միասին` ընդդեմ Հայաստանի Այն, ինչ Ալիևը 2023-ին կատարեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի Հայաստանի քաղաքացիներին․ ՄՔԴ նախկին դատախազ Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակը Իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ ընդգծել, որ սա էական ձեռքբերում է նաև ՀՀ-ի համար․ Փաշինյան Արծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am