Ի՞նչ էին քննարկում Վահե Գրիգորյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին եւ ՀԱԿ այլ ներկայացուցիչները (տեսանյութ)

Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի՝ Վարդանանց 5ա հասցեում գտնվող սրճարանում դռնփակ քննարկում էր տեղի ունենում։ Այս մասին հայտնում է 168.am-ը։

Գիշերային հավաքին մասնակցում էին Դավիթ Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը եւ ՀԱԿ որոշ երիտասարդներ։ Ընդ որում, սրճարանում միայն իրենք են եղել, այն փակ է եղել հաճախորդների համար։

Հավաքի մասին տեղեկատվություն ճշտելու նպատակով այսօր փորձեցինք կապ հաստատել Վահե Գրիգորյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Կապ հաստատեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

«Մենք ընկերներով ենք այնտեղ հանդիպել, Վահե Գրիգորյանն էլ իր իրերից մեկն էր թողել այնտեղ՝ եկել էր վերցնելու։ Հանդիպման ամբողջ ընթացքում նա մեզ հետ չի եղել, վերջին պահին նոր եկել է։ Մենք պարբերաբար ընկերներով այնտեղ հանդիպում ենք, բայց դա Վահե Գրիգորյանին չի վերաբերում, նա այնտեղ է եկել շատ ուշ ժամի»,- նշեց Ա.Մարտիրոսյանը։

Հարցին՝ սրճարանը նրանց հանդիպման համա՞ր են փակել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ժամը 24։00-ին օրենքով սրճարանը փակվում է։

«Մենք ընկերներով գնացել ենք այնտեղ, հանդիպել, հաց ենք կերել, զրուցել, մեզ հետաքրքիր էր միմյանց հետ բանավիճելը։ Եկել էր ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հռչակավոր դասախոսը՝ Արմանը Գրիգորյանը։ Հետաքրքիր զրույցներ ենք ունեցել աշխարհաքաղաքականության, փիլիսոփայության մասին։ Բայց Վահեն մեր այդ զրույցի մեջ չէր, նա շատ հոգնած եկավ, որեւէ մեկիս հետ որեւէ բան չխոսեց ու թողեց գնաց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ քաղաքագետ Արման Գրիգորյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ է եւ դասավանդում է Լիհայի համալսարանում։

դիտվել է 1726 անգամ
Լրահոս
Շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի Ձյուն է գալու Մովսես Հակոբյանը՝ իր և տեղակալների ազատման մասին Ինձ չի հետաքրքրում՝ Մել Դալուզյանի ներքնաշորի ներսում ինչ կա. Ազատ Արշակյան (video) Հեղափոխականների ինքնավստահությունը թույլ չի տալիս բանիմաց մարդկանց հետ խորհրդակցել. Ազատ Արշակյան (video) Աղբահանության համար բերված «Կամազ»-ները վատ վիճակում են,աղբի ջուրը «տակից գնում է».Անի Խաչատրյան (video) Ու՞ր ենք հասել՝ Մատենադարանի կադրային հարցերով զբաղվում է շիշ բռնող տղան. Լիա Ավետիսյան (video) Ռոբերտ Քոչարյանի նստելն այսօր սիմվոլիկ է, որ ցույց տան՝ Նիկոլ Փաշինյանի լինելն իմաստ ունի». Սևակ Թորոսյան (video) Ինչո՞ւ Սեյրան Օհանյանը չէր մասնակցում «Վերնատան» համաժողովին Հարց եմ տալիս՝ Արայիկ Հարությունյանը դպրոցն ինչպե՞ս է ավարտել,եթե հայերեն չգիտի.Լիա Ավետիսյան (video) Դուք չեք մարսելու Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի երեխաների «վիզը ծուռ» թողնելը.Նարեկ Սարգսյան (ակտիվիստ) (video) Եթե մահացած երեխաները շարունակեին մնալ Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում, նրանք գուցե հիմա ողջ լինեին.Նարեկ Սարգսյան (ակտիվիստ) (video) Քոչարյանի գործով դրսից ապտակը չի ուշանա.Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան (video) Ավինյանի հրաժարականն ու կոռուպցիայի մեղադրանքով գործի հարուցումը Երևանի բյուջեի դեֆիցիտի ֆանտաստիկ աճը Մակրոնը պատասխանել է Քոչարյանի փաստաբանին. ի՞նչ է ասել նա.փաստաբան (video) Իրանի դեմ աշխատում է արևմտյան քարոզչական ապարատն ամբողջությամբ. չափազանց զգույշ պետք է լինել Հեղափոխական բյուջեն 9 միլիարդ 112 միլիոնի դեֆիցիտ է ունենալու, ինչպե՞ս է այս գումարը փակվելու. «Լույս» դաշինիքի ավագանու անդամներ (video) Սերժ Սարգսյանին կանչելու են ամենավերջում. հարցաշար են պատրաստում Կոնտրաստի էֆեկտը «Նյութը ավելի շատ պատրաստեցի ԱԱԾ-ի համար». ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի դասախոս հորաքրոջ գրառումը Այն ամենը, ինչը անում ենք, Հայաստանի համար է, ոչ թե իշխանության. Ռուբեն Վարդանյան Որտե՞ղ է աշխատել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ իշխանության թեկնածուն Եվս մեկ ազատում Փաշինյանի որոշմամբ Փաշինյանի որոշմամբ Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է ակտիվիստ Նարեկ Սարգսյանը: Թեմա՝ Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ կենտրոնի փակվելը: Տեղի ունեցած ապօրինությունները և երեխաների հետագա ճակատագիրը: Նոյեմբերի 18-ին, ժամը 11:00 -ին Հայելի ակումբի հյուրերն են Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը: Թեմա՝ Երևանի 2020-ի բյուջեն աննախադեպ աճ է գրանցում. 2019-ի համեմատ բյուջեի եկամտային մասը շուրջ 24 մլրդ դրամով ավելի կլինի։ Ինչ են փոխանցում ավագանու անդամները: Նոյեմբերի 18 -ին, ժամը 13:00 -ին Հայելի ակումբի հյուրերն են քաղաքական գործիչներ Ազատ Արշակյանը, Գուրգեն Եղիազարյանը և Կարինե Հակոբյանը: Թեմա՝Սատանա կա երկրում, Վերնատուն ակումբի հավաքը, քաղաքական հայտեր: Նոյեմբերի 18-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Քոչարյանի գործերով ֆրանսիացի փաստաբան Սևակ Թորոսյանը: Թեմա՝ կներկայացնի ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի նորությունները Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը կխոսի ՀՀ-ում եզդիական համայնքի խնդիրների և այդ ուղղությամբ արվող քայլերի մասին, բանախոսը կանդրադառնա նաեւ համայնքի կրթական հարցերին։ Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Հատուկ հաստատությունները փակվում են. խնդիրներն ու առաջին արդյունքները» թեմայով։ Բանախոսներ՝ Անահիտ Քալանթարյան` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ, Սպարտակ Սարգսյան` «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն, Միրա Անտոնյան` Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար, Գայանե Մարտիրոսյան` «Վորլդ վիժըն Հայաստան» կա... Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ ռուս մասնագետների մուտքը Հայաստանում կենսաբանական լաբորատորիաներ թույլատրելու հուշագիրը մոտ ժամանակներս կստորագրվի. գործընթացի քաղաքական վտանգներն ու հետևանքները Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի հոգեբան Իրինա Ծատուրյանը: ԹԵՄԱ՝ հետհեղափոխական հոգեվիճակ. ՀՀ իշխանության խոստումներն ու հասարակության հիասթափությունը. միտինգներ և դժգոհություններ. հասարակության սոցիալ-հոգեբանական պայմանները: Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Սպանությո՞ւն, թե ինքնասպանություն․արձագանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արմեն Աղաջանյանի խոշտանգման և մահվան դեպքին» թեմայով։ Բանախոսներ՝ Նինա Կարապետյանց՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Գայանե Աղաջանյան՝ Տուժող Արմեն Աղաջանյանի իրավահաջորդ Նոյեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը, անդամ Ռոման Ղազարյանը և Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը: Թեմա՝ կառավարության իրականացրաց աշխատանքները, կատարված չարաշահումները: