Հյուսիսային Կորեայում իշխանափոխություն է տեղի ունեցել
Երկրի Սահմանադրությունում կատարված փոփոխությունից հետո Կիմ Չեն Ընը դարձել է Հյուսիսային Կորեայի պաշտոնական ղեկավարը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձան, Հյուսիսային Կորեայի ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահը հանդիսանում է երկրի գերագույն առաջնորդը, որը ներկայացնում է պետությունը: Այդ պաշտոնը հիմա զբաղեցնում է Կիմ Չեն Ընը: Մինչ այդ երկրի ֆորմալ առաջնորդը Գերագույն ժողովրդական ժողովի նախագահության նախագահ Ցոյ Ռեն Հեն էր: