Դոն Պիպոն ձեռնոց է նետում

Տասը օրից ավելի է Էջմիածնում քաղաքական կրքեր են շիկացել: Տարբեր մարդիկ եւ խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ, ոմանք պահանջում նրա հրաժարականը: Հինգ օր շարունակ քաղաքացիներից մեկը գիշերում էր քաղաքապետարանի դեմ, մյուսները պարզապես հանրահավաքային տարբերակն են նախընտրել: Թե ինչով է քաղաքապետը շարժել իր համաքաղաքացիների զայրույթը, դեռեւս մնում է չպարզված: Անշուշտ, միշտ էլ կարելի է գտնել պատճառներ համայնքի ղեկավարից դժգոհելու համար, բայց Դիանա Գասպարյանը կարծես մի աններելի մեղք չի գործել, որի պատճառով Էջմիածնում կրկին անհանգիստ է: Իսկ եթե գործել է, ապա միայն Մանվել Գրիգորյանի եւ նրա մարդկանց դեմ, տեղեկություն կա, որ քաղաքապետը խնդիր է դրել համայնքին վերադարձնել Գրիգորյանին եւ յուրայիններին պատկանող <<անօրինական>> անշարժ գույքը՝ սրճարաններ, օբյեկտներ եւ այլն:

Բայց քաղաքապետի դեմ են դուրս եկել ոչ թե մանվելականները, այլ տեղեկությունների համաձայն Դոն Պիպոյի մարդիկ: Գասպարյանի դեմ բողոքի ակցիաները ուղղորդում է հայտնի հեղինակությունը՝ Արթուր Ասատրյանը, որը հայտնի է որպես Դոն Պիպո: Ճիշտ է, կար ժամանակ, երբ Պիպոյի եւ Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում էին ու Պիպոյի միջոցով Փաշինյանը ջրի երես հանեց Մանվել Գրիգորյանի դեմ, նրա ընտանիքի, քաղաքապետ որդու դեմ ընդվզում կազմակերպեց, բայց հիմա նրանց միջեւ կարծես սեւ կատու է անցել: Պիպոն դժգոհ է Դիանա Գրիգորյանից եւ քաղաքական հավակնություններ ունի Էջմիածինն իր ձեռքը վերցնելու:

Հարաբերություններն ավելի են լարվել հունիսմեկյան բարեգործությունից հետո, երեխաների օրվա առթիվ Պիպոյի մարդիկ ավտոմեքենաներից նվերներ էին շպրտել երեխաների եւ նրանց մայրիկների վրա,տգեղ տեսարան սարքել, իսկ քաղաքապետը բարկացած հայտարարեց, որ ակցիան արտոնված չէր, իրենք չեն իրազեկել ու պատասխանատվություն չեն կրում այդ տգեղ միջոցառման համար: Սա վիրավորել է Պիպոյին ու նա որոշել է այլեւս չհանդուրժել քաղաքապետին: Բացի այդ Պիպոյի նկատմամբ քրեական գործ կա հարուցված եւ նա ստիպված պետք է իշխանությունների մոտ <<կոզր>> հավաքի և ցույց տա, որ կարող է քաղաքում խժդժություն մտցնել: Արդեն առաջին ծիծեռնակները հայտնվել են:

Կապշեք, բայց բողոքի ակցիայի պարագլուխներից մեկը ճիշտ այն Ջիվան Աբրահամյանն է, որը վերջին շրջանում Փաշինյանի աջակիցների առաջնագծում է եւ հարկ եղած դեպքում բողոքի ակցիաների է մասնակցում: Նա էր, ով սպառնաց կոտրել ԼՂ նախագահի գլուխը: Հիմա էլ երեւի որոշել է Փաշինյանի ու նրա թիմակիցների ոտքերը կոտրել: Նրա հրավիրած ակցիայի մասնակցիներից մեկը սպառնում է Փաշինյանի թիմակից քաղաքապետի հոր ոտքերը կոտրել․«Փոսերն օր օրի մեծանում են։ Մի քանի օր առաջ մի հղի կին ընկնում էր փոսը, հազիվ պահեցի, ամոթ ա, դու ոչնչով չես տարբերվում Կարեն Գրիգորյանից, լավ չի, աղջիկ ջան, էս գիշեր նստի, եղունգներդ կրծելով մտածի՝ ինչ ա լինելու մեր քաղաքի վիճակը։ Պապադ էլ դարձել է կինոյի տղեն։ Հիմա չենք հասկանում՝ պապա՞դ ա քաղաքապետը, թե՞ դու։ Պապայիդ ասա, որ չեմ նայի՝ կին եմ, պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ, էջմիածինցին չի վախենում իրենից»,- ասում է նա:

Սա խորհրդանշական տեսարան է,ինչ-որ ժամանակ առաջ այս վարձու ցուցարարների կոնտինգենտը Փաշինյանի համար էր մարտի դուրս գալիս, հիմա նրա դեմ, ի վերջո, կյանքը բումերանգ է եւ վերադարձի չգրված օրենքը գործում է բոլոր ժամանակներում:

Անի Սահակյան

դիտվել է 5610 անգամ
Լրահոս
«Պոբեդան» մտադիր է լքել հայկական շուկան հենց Ռևազյանի գործունեության հետևանքով Արագած Ախոյանը Մայր Աթոռից 518 մլն դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարան Կառավա­րությունը որոշել է սոցիալա­կան արտոնություններ տրամադրել «Մեգանախարարություններում» անորոշ վի­ճակ է. աշխատակազմերը դեռ չեն ձևավորվել, ով է մնալու, ով է գնալու Ռուստամ Իսրայելյանը հույս ունի ստանալ Հայաստանի աջակցությունը Պուտին-Մակրոն քննարկում. Արցախում լարվածության բռնկման կանխատեսում Հայաստանի հարևանին սաստիկ ճնշում են․ կդնե՞ն պայման Փաշինյանի առջև Նիկոլի առերեսումը ՀՀԿ-ն փակել է աչքերը.Քոչարյանին հիշող չկա Սորոսը վարչապետի նոր թեկնածուներ ունի Սկսվեց հրթիռների կիրառումը․ Պուտինի հակաքայլին սպասելիս Պուտին-Մակրոն թեթև փոխհրաձգություն Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան «Ջերմուկի» էֆեկտը. հիմարացման տեխնոլոգիա Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. փորձել են առևանգել Հացաշեն համայնքի ղեկավարի 9-ամյա տղային Գեներալը մատնեց Նիկոլին Կոնստանտին Օրբելյանի ներկայացրած հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժվել է Հրդեհ Կարենիս գյուղում. այրվել է մոտ 25 հա բուսածածկույթ և 2 էլեկտրական հենասյուն Մարզպետարանի աշխատակցին դաժանորեն սպանած և դին այրած 20-ամյա երիտասարդը կալանավորվեց ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ներկայացված դիմումները կազմել են բացառապես ՍԴ իրավասու անձինք «Ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը վճարելու այդչափ գումար և ինչի՞ հաշվին». Արմեն Խաչատրյան «Ընդերքի մասին» օրենսգրքը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը․ Բադասյան Դավիթ Սանասարյանի գործով նախաքննությունն ավարտվել է Նիկոլը հրահանգեց բիրթ ուժ կիրառեց սեփական երբեմնի թիմակիցներին ճնշելու համար. Մարգարիտ Եսայան Ի՜նչ ուզում է թող աշխատի, միայն թե կառավարության շենք չմտնի` այնտեղ չի կարողանում աշխատել
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 22-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսներն են ՀՀ վաստակավոր արտիստ, «Գութան» փառատոնի հիմնադիր Արսեն Գրիգորյանը, «Ակունք» ազգագրական համույթի հիմնադիրներից Սարգիս Բաղդասարյանը, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Լուսինե Նազարյանը, «Սասնա ծռեր» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Հովհաննես Մկրտչյանը, «Արեգ» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր ղեկավար Արտավազդ Այվ... Օգոստոսի 22-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Գյումրի քաղաքում՝ Գյումրիի Երկխոսության Մեդիա կենտրոնում (հասցե`Աճեմյան 7) կազմակերպում է քննարկում «Ընտանեկան բռնության դեմ պայքարը և կանխարգելումը օրենքի ընդունումից հետո» թեմայով: Բանախոսներն են՝ Կարինե Դավթյան՝ «Կանանց իրավունքների տուն» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Գորգինյան՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Օգոստոսի 22-ին՝ ժամը 12։00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Զարթոնք միջազգային երաժշտական ամառային ակադեմիան ամփոփում է մարզային մշակութային միջոցառումները» թեմայով։ Բանախոսներն են՝ Նարե Արղամանյան` (դաշնակահար) Զարթոնք ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Վան Արմենյան` (ջութակահար) Զարթոնք ակադեմիայի ղեկավար Նարեկ Ավագյան` (ՀՀ Սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար կոնցերտմայստեր) Զարթոնք ակադեմիայի մասնագետ Արմինե Վարդանյան` (օպերային երգչուհի) Զարթոնք ակադեմիայի մասնակից ... ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ` 2019 թվականիօգոստոսի 22-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Ամուլսարի գործով քննչականխմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին կներկայացվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներիհանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտմանմասին տեղեկությունները՝ ՀՀ բնապահպանության նախարարությանպաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվհարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննու... Սիրով հրավիրում ենք Ձեզ օգոստոսի 21-ին, ժամը 10։30-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանադայի Յորքի ձեռներեցության զարգացման ինստիտուտի (YEDI) միջազգային START- UP ծրագրի շնորհանդեսին միջոցառումը լուսաբանելու համար։ Գ.Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղ +374 10 38 03 45 +374 93 70 82 60 +374 91 71 00 07 Oգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Բայքեր զոն. Հայաստան» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունու ասուլիսը՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ կազմակերպված «Զարկերակը՝ լեռներում» միջազգային բայքերական փառատոնին, որն անցկացվելու է օգոստոսի 23-26-ը՝ Կոտայքի մարզի Բուժական համայնքում: Բանախոսը կանդրադառնա նախատեսված միջազգային առաջին փառատոնի բացման, դրա ընթացքի, նպատակների, մասնակիցների մասին հարցերին: Փառատոնին մասնակցելու համար Հայաստան է գալու շու... Օգոստոսի 20-ին, ժամը 11.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է փաստաբան Արման Թամրազյանը: Թեման՝ «2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործով` Կ. Գասպարյանի խախտված իրավունքների և վարույթն իրականացնող մարմնի ակնհայտ ապօրինի որոշումների մասին»: Ասուլիսի ընթացքում կցուցադրվեն թեմային առնչվող տեսագրություններ: Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, կենսաբանական անվտանգության հարցերով միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի և նույն կոալիցիայի համահիմնադիր, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ նախագահ և բնապահպանական հարցերով ազգային փորձագետ Սիլվա Ադամյանի մամուլի ասուլիսը: «Մեկ առողջություն» կոալիցիան արձանագրում է, որ Ամուլսարի վերագործարկումը հղի է անկանխատեսելի հետևանքներով` կենսաբազմազանության, ինչպես նաև շրջակա միջավայրի ... Օգոստոսի 20-ին ժամը 12.30-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա «Արմերիկա» ՍՊ Ընկերության հիմնադիր տնօրեն՝ Ռուբեն Մկրտչյանի և նույն ընկերության տնօրեն, իրավաբան Արմեն Ումրշատյան ի համատեղ ասուլիսը։ Թեման՝ «1. Կառավարությունը արձագանքել է Հեմփ տեսակի կանեփազգի բույս աճեցման և վերամշակման հայ գործարարի առաջարկին. օգոստոսի 14-ին Ռուբեն Մկրտչյանի կողմից հրավիրված ասուլիսի արդյունքները և հետագա անելիքները։ 2. Ընկերության իրավական խնդի... Օգոստոսի 20-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա ռուսաստանաբնակ բժշկուհի Շուշաննա Սիմոնյանի ասուլիսը։ Թեման՝ «Սիրտ-անոթային, անոթային և պլաստիկ վիրաբույժ Շուշաննա Սիմոնյանը Ռուսաստանից կրկին ժամանել է Հայաստան՝ օգտակար լինելու համար իր հայրենակիցներին։ Օգոստոսի 20-30-ը Արմավիր քաղաքի կենտրոնական հիվանդանոցում նա, համաձայն նախորդ այցի ժամանակ՝ այս տարվա հուլիսին, ձեռք բերված պայմանավորվածության, կշարունակի ընդունել հիվա...