65 միլիոն եվրո՝ ինչի՞ դիմաց

Պաշտոնական Երևանը հայտարարում է Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման մտադրության մասին: Հուլիսի 10-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք նշվեց Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը, և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը»:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հետ Կառավարության շենքում Փաշինյանը բանակցեց մոտ մեկ ժամ:
«Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար: Իմ այցելությունը ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի ու տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա մեր քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրամիությունը կշարունակի տրամադրել տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման համար», - ասել է Տուսկը:

Փաշինյանի խոսքով, բանակցությունների ընթացքում ինքը վերահաստատել է օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը, ինչպես նաև խոսել է անկախ դատական համակարգ կառուցելու ուղղությամբ գործադրած ջանքերի մասին՝ այս հարցում մեծապես կարևորելով Եվրամիության աջակցությունը․ - «Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ»: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ին հաստատել է Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մինչև այդ մեկ տարի գործում էր պայմանագրի ժամանակավոր կիրառումը:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018-ին Եվրամիության հետ առևտուրը կազմել է մեկ միլիարդ 830 միլիոն դոլար, ինչը 19 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ: Հայաստանի ողջ արտաքին առևտրում Եվրամիության բաժինը անցած տարի կազմել է 24,8 տոկոս, և այդ ցուցանիշով Եվրամիությանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ԵԱՏՄ-ից հետո:

«Ճանաչելով բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է 2019 թվականի համար նախատեսված մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը՝ ներառյալ կառուցվածքային և բնապահպանական», - նշեց Տուսկը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ այս տարի Բրյուսելի աջակցությունը Երևանին կազմելու է 65 միլիոն եվրո: Նախորդ տարի այդ թիվը եղել է 46 միլիոն, իսկ 2017-ին՝ 34,5 միլիոն եվրո:
Տուսկը Երևան ժամանեց Բաքվից, ուր խոսելով ղարաբաղյան խնդրի մասին հայտարարել էր․ - «Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, Հայաստանում Տուսկի արած հայտարարությունը այլ էր․ - «Եվրամիությունը քաջալերված է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այս տարվա զարգացումների դինամիակայով և հանձնառությամբ՝ նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության և կենտրոնանալ մարդասիրական հարցերի ուղղությամբ: Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և լարվածություն հրահրող հայտարարությունների հետ: Երկու կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու խաղաղության համար նպաստավոր միջավայրը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այստեղ պետք է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջապես աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ գտնելու արդար ու երկարատև լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Եվրամիություն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել՝ նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության»:

Հայաստանում Փաշինյանի իշխանությունից Բրյուսելի սպասելիքները բարեփոխումների առումով մեծ են: Այդ իսկ պատճառով՝ նրանք «կարկանդակ» ցույց են տալիս: Իսկ ինչ են ակնկալում նրանք Արցախի հարցում: Հատկանշական է, որ Բրյուսելից խոսում են հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին:

Թամար Բագրատունի

դիտվել է 7641 անգամ
Լրահոս
Հոգեբանական, թե իրական ճնշում.իշխանությունը դեռ չի կողմնորոշվում Իրանի դեղին քարտը՝ Փաշինյանին. Արմեն Աշոտյան Գործարար Շեկոն ու նրա ընկերն ազատ արձակվեցին․ վե՛րջ Ռոբերտ Քոչարյանի ծաղկեպսակի պատմությանը «Տեղդ ասա, կգամ վիզդ կպոկեմ». Արման Բաբաջանյանը սպառնացել է Քոչարյանին պաշտպանող քաղաքացուն Ազգային խենթանոց Քաղաքական խոստումներ-իրականում կատարվող աշխատանք-վիճակագրություն Մսամթերքի գների անվերահսկելի բարձրացում կլինի, ցածրորակ մսամթերքի ներմուծում Ով է «Ինստագրամի» ամենահայտնի աստղը Քաղաքապետարանի աղբատարները «կորտեժով» ուղևորվում են «ընկերոջ» լցակայան /տեսանյութ/ Պարոն Հակոբյան, հիմա դուք տան երեխան եք, թե՞... Կուտոյանի կնոջ «սառնասրտությունն» ու վարչապետի տմարդիությունը Նայեք ու սովորեք Սոցիալական ճգնաժամի խորացում. գազի գինը կթանկանա՞ Գազի գնի բարձրացումը ձեռնտու չէ «Գազպրոմ Արմենիա»-ին. ո՞ւմ է ձեռնտու Ինչի «զոհը» դարձան Գեորգի Կուտոյանն ու Հայկ Հարությունյանը Գազի գնի հավերժական մահակը Պողոսներ վայելե՜ք ՔՊ-ն վարչության նիստ է գումարել Ծառուկյանը մեկնել է. հայտնի է նպատակը Կապանում վարչապետի ասուլիսի օրերը ակցիաներ են նախատեսվում Պուտինը շտապում է. ի՞նչ վտանգ կա ներսում Քաոս, զորքերի տեղակայում և գազի պաշարներ. Էրդողանի ու Պուտինի շահերը Ինչո՞ւ «ժողվարչապետը» չի հանդիպում 3 միլիոն վարչապետերից մի քանի հարյուրին Բրեդ Փիթն ամուսնալուծությունից 15 տարի անց կրկին առաջարկություն է արել Ջեննիֆեր Էնիսթոնին Դուք չե՞ք հասկանում, որ դա բլեֆ է, հեքիաթ է․ Ռուբեն Հայրապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը: Թեմա` Առողջապահության նախարարությունում իրականացված պագևավճարների իրական թիվը, իրականացված ծրագրերի արդյունավետությունը: Սույն թվականի հունվարի 23-ին՝ ժամը 12:00-ին, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղում գտնվող «Քեֆիլյան» հյուրանոցային համալիրում կմեկնարկի «Ալավերդու տարածաշրջանի այլընտրանքային զարգացման Ֆորում» խորագրով համաժողովը: Հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են ՍԱՏՄ ղեկավարի խորհրդական Արթուր Շատվորյանը եւ ՍԱՏՄ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը: Թեմա՝ Հունվարի 15 -ից մսի վառառքով զբաղվողների համար պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է սահմանվել, արգելվել է բակային մորթը: Ինչ խնդիրներ է լուծում ՍԱՏՄ-ն այս որոշմամբ: Հունվարի 22-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի առողջության վատթարացման և գործի հետ կապված փաստաբանը նոր մանրամասներ կներկայացնի: ՀՈՒՆՎԱՐԻ 22-ին` ժամը 13:30-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի ասուլիսը: ԹԵՄԱ- Ի՞նչ դեր ունեն համատիրությունները՝ վճարների հավաքագրման, թե բազմաբնակարան շենքերում տարբեր խնդիրների լուծման. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին», «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքներում կատարված փոփոխությունները: Հունվարի 22-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրերն են Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը և բժիշկ, սննդի հիգիենայի մասնագետ Ջեյմս Ստեփանյանը: ԹԵՄԱ՝ սպանդանոցների հիմնախնդրի շուրջ: Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպք, հարցադրումներ, պատճառներ, հետևանքներ, հասարակական-քաղաքական մթնոլորտ: Ոտնձգություններ ԶԼՄ-ների հանդեպ, դատական պրոցեսներ: Հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Այլընտրանքային նախագծեր խումբ» անդամ Նարեկ Մանթաշյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեմա` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպք, հարցադրումներ, պատճառներ, հետևանքներ, հասարակական-քաղաքական մթնոլորտ: Ոտնձգություններ ԶԼՄ-ների հանդեպ, դատական պրոցեսներ: Հունվարի 21-ին՝ ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրերն են քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը և «Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Թեմա` ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպք, հարցադրումներ, պատճառներ, հետևանքներ, հասարակական-քաղաքական մթնոլորտ: Ոտնձգություններ ԶԼՄ-ների հանդեպ, դատական պրոցեսներ: Հունվարի 21-ին, ժամը 12:00-ին Հայաստանի ազգային գրադարանիվարչական մասնաշենքի 1-ին հարկում պաշտոնապես կբացվիգրքափոխանակության անկյուն:Գրքափոխանակության անկյունը կգործի հետեւյալ սկզբունքով. բացդարակներում դրված կլինեն արժեքավոր հրատարակություններ՝ հայերեն ևօտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն,մատենագիտական հրատարակություններ և այլն: Գրքերից ցանկացածը կարողէ հայտնվել քո գրադարակում, եթե դրա փոխարեն առաջարկես մեկ այլ գիրք, որըԱզգային գրադարանու...