65 միլիոն եվրո՝ ինչի՞ դիմաց

Պաշտոնական Երևանը հայտարարում է Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման մտադրության մասին: Հուլիսի 10-ին Երևանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ հայտարարության ժամանակ այս մասին նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ - «Ընդգծեցի ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական հանձնառությունը: Երկուստեք նշվեց Հայաստան - ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը, և եվրոպական երկրների կողմից այն շուտափույթ վավերացնելու կարևորությունը»:

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի հետ Կառավարության շենքում Փաշինյանը բանակցեց մոտ մեկ ժամ:
«Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար: Իմ այցելությունը ապացույցն է այն կարևորության, որը Եվրամիությունը վերագրում է Հայաստանի ու տարածաշրջանի հետ մեր հարաբերություններին: Այսօրվա մեր քննարկումները ընդգծեցին մեր գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը: Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրամիությունը կշարունակի տրամադրել տեխնիկական ու ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման համար», - ասել է Տուսկը:

Փաշինյանի խոսքով, բանակցությունների ընթացքում ինքը վերահաստատել է օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը, ինչպես նաև խոսել է անկախ դատական համակարգ կառուցելու ուղղությամբ գործադրած ջանքերի մասին՝ այս հարցում մեծապես կարևորելով Եվրամիության աջակցությունը․ - «Այսօր ևս մենք ունեցանք շատ արդյունավետ քննարկում: Անդրադարձանք Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, մտքերի փոխանակում ունեցանք քաղաքական և ճյուղային, այսպես կոչված սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի շուրջ»: Նա նաև տեղեկացրեց, որ հունիսի 1-ին հաստատել է Հայաստանի ու Եվրամիության միջև կնքված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը: Մինչև այդ մեկ տարի գործում էր պայմանագրի ժամանակավոր կիրառումը:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի համաձայն, 2018-ին Եվրամիության հետ առևտուրը կազմել է մեկ միլիարդ 830 միլիոն դոլար, ինչը 19 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ: Հայաստանի ողջ արտաքին առևտրում Եվրամիության բաժինը անցած տարի կազմել է 24,8 տոկոս, և այդ ցուցանիշով Եվրամիությանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ ԵԱՏՄ-ից հետո:

«Ճանաչելով բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ Եվրամիությունը գրեթե կրկնապատկել է 2019 թվականի համար նախատեսված մեր օժանդակությունը Հայաստանին: Այս միջոցները կօգնեն իրականացնել գերակա ծրագրերը՝ ներառյալ կառուցվածքային և բնապահպանական», - նշեց Տուսկը:

Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից «Ազատությանը» տեղեկացրել են, որ այս տարի Բրյուսելի աջակցությունը Երևանին կազմելու է 65 միլիոն եվրո: Նախորդ տարի այդ թիվը եղել է 46 միլիոն, իսկ 2017-ին՝ 34,5 միլիոն եվրո:
Տուսկը Երևան ժամանեց Բաքվից, ուր խոսելով ղարաբաղյան խնդրի մասին հայտարարել էր․ - «Ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի, իսկ Եվրամիությունը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Սակայն, Հայաստանում Տուսկի արած հայտարարությունը այլ էր․ - «Եվրամիությունը քաջալերված է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ այս տարվա զարգացումների դինամիակայով և հանձնառությամբ՝ նախապատրաստել ժողովուրդներին խաղաղության և կենտրոնանալ մարդասիրական հարցերի ուղղությամբ: Մենք նաև կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը՝ կապված շփման գծի երկայնքով վերջին զոհերի և լարվածություն հրահրող հայտարարությունների հետ: Երկու կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և միջոցներ ձեռնարկեն՝ վերականգնելու խաղաղության համար նպաստավոր միջավայրը: Հակամարտությունը ռազմական լուծում չունի, այստեղ պետք է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին և սկզբունքներին: Եվրամիությունը շարունակում է ամբողջապես աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ գտնելու արդար ու երկարատև լուծում՝ հիմնված Հելսինկիի եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների վրա: Եվրամիություն արդեն իսկ աջակցում է խաղաղությանն ուղղված ջանքերը և պատրաստ է աջակցել՝ նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության»:

Հայաստանում Փաշինյանի իշխանությունից Բրյուսելի սպասելիքները բարեփոխումների առումով մեծ են: Այդ իսկ պատճառով՝ նրանք «կարկանդակ» ցույց են տալիս: Իսկ ինչ են ակնկալում նրանք Արցախի հարցում: Հատկանշական է, որ Բրյուսելից խոսում են հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասին:

Թամար Բագրատունի

դիտվել է 7747 անգամ
Լրահոս
Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա Արցախից Ռուսաստանի դուրս գալը էլ ավելի է մեծացնելու Սյունիքի խոցելիությունը․ Վարուժան Գեղամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am