Էս նեղ մաջալին մի հատ էլ Ջհանգիրյանն է ասում՝Մանվելին ազատեք.ինչ է կատարվում փաշինյանական և լևոնական թևի միջև.Տիգրան Քոչարյան

Հարցազրույց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ինչո՞ւ միայն հակառուսական,նաև հակաազգային:

-Մենք վերջերս տեսանք ,թե Սորոսի ձագերից մեկը Վրաստանում ինչ արեց,ինչքան էլ իրենք ասեն,որ անաչառ լարգրող է , Ռուսթավին հիմնվել է Սորոսի փողերով,մարդիկ թրեյնինգներ են անցել, և ուղիղ եթերում հայհոյանքերն են հնչեցնում Պուտինի հասցեին:Այսինքն՝ նման մարդ էլ մենք կարող է այստեղ ունենանք ,մանավանդ ,որ կան նաև ներկա պահին իշխանությունում մարդիկ,նախարարներ,մարզպետներ,որոնք հակառուսական ցույցերի են մասնակցել,ռուսական դրոշներ են տրորել, Պուտինին վիրավորող արտահայտություններով , պաստառներով կանգնել են,այդ ամենը ժամանակ առ ժամանակ Ռուսաստանի կողմից հիշեցվում է մեր նոր իշխանություններին:

-Սորոսականներն էլ են հիշեցնում:

-Այլ խնդիր էլ կա.ներկա աշխարհաքաղաքկան իրավիճակում,կոմպլիմենտարիզմը չի աշխատում, Մոնդովայի օրինակով ՝այնտեղի օլիգարխը ,կարելի է ասել Մոլոդվայի սեփականատերը փորձեց Եվրոպայի հետ խաղալ, Ամերիկյաի հետ,Ռուսատանի հետ խաղալ,վերջում բոլորին քցեց ,հետո ինչ եղավ,երեք կողմը միացան և պրոռուսական և պրոեվրոպական թևը միացան …

-Ինչպես ՀՀԿ-ն,բայց վերջում իրենց ճանապարհեցին:

-Ներկա պահին պայքար է գնում լիբերալիզմի և կոնսերվատիզմի միջև և գերտերություններից առնվազն երեքի ղեկին կանգնած են կոնսերվատորներ՝Պուտինը ,Թրամփը,Չինաստանի ղեկավարը և կարելի է տեսնել,որ այդ պայքարը գնում է և կոնկրետ այդ երկրներում լիբերալները իրենց դիրքերը կորցնում են ,միակ հենարանը մնացել է Եվրոպան ,բայց Եվրոպայում էլ աջակողմյան ուժերը իշխանության են գալիս և այնտեղ ևս այդ խնդիրերը լինելու են ,ներկա պահին Վրաստանի օրինակով ասեմ՝միակ փրկությունը պատերազմների միջոցով փորձել պահպանել իրենց էլեկտորալ զանգվածը :Մաքսիմալ իրենք փորձում են այնպես անել,որ Ռուսաստանը պատերազմ սկսի Վրաստանի դեմ ,իսկ Ռուսաստանը խելացի տնտեսապես է պատժում,շատ վրացիներ հասկացել են,թե ով է շիրա տվողը և խնդիրներ առաջացնողը և դրա համար առաջին անգամ Վրաստանում հեռուստաընկրության դեմ ցույց է և պարտադրում են ներողություն խնդրել Պուտինից իր լրագրողի ասած խոսքերի համար:Արդեն ժողովուրդն էլ է հասկացել,5-10 տոկոսանց զանգված,որը ամեն տեղ փորձում է խժդժություններ,պրովոկացիաներ սարքել ,աշխատում են պետության դեմ,կազմաքանդում են պետության հիմքերը և փորձում են գլոբալ քաոսի մեջ ընկղմել այդ պետությունը:Նույնը արդեն մեզ մոտ է:

-Էլի այդ 5-6 տոկոսի մասին եք ասո՞ւմ:

-Այո,ամեն տեղ է այդ տոկոսը,որն ամեն տեղ փորձում է ինչ-որ բաներ հրահրել,ցավոք ժամանակ առ ժամանակ այդ տարանջատումների և մարդկանց սև սպիտակ անվանելու ոճը որ կա,Նիկոլ Փաշինյանն էլ է այդ ոճի մեջ մտնում:

-Տեսակետ կա,որ Սորոսը աշխատում է ոչ միայն այս իշխանության հետ,այլ ունի պահուստային ուժ ՝ի դեմս Սասնա ծռերի,որը սորոսյան զինված թևն է,և եթե այն մարտահրավերները,որ պետք է դրվեն այսօրվա իշխանության առաջ կյանքի չկոչվեն,ապա առաջ կբերի այս թևին:Համաձա՞յն եք սրա հետ:

-Սորոսը ոչ միայն այդ թևերի հետ է աշխատում,այլ տարբեր տեղեր ևս ունի մարդիկ,որոնք ժամանակին և թրեյնինգներով են անցել:Սասնա ծռերը ինձ համար զարմանալի էր,որովհետև ազգայնական դիրքերից խոսող ուժը իր ցուցակում երկրոդ տեղում ընդգրվում է Սորոսից գրանտ ստացող մարդու,որը ժամանակին առաջարկել է Ֆիզուլիից տարածք հանձնել,ինձ համար աբսուրդ է,մենք կարող ենք տեսնել,որ Սասնա ծռերի զինված խմբավորման ղեկավարությունը մերթ ընդ մերթ աջակցում է բոլոր այն քայլերին ,որոնց մեջ այսպես թե այնպես Սորոսի ծրագիր կա՝և Արցախի,և վեթինգի և անցումային արդարադատության,և Աստված չտա ,եթե իրենցիցի որևէ մեկին կպնեն,չգիտես ինչու Սասնա ծռերի ղեկավարները արձագանքում են:

-Պատերազմ և խաղաղություն թեզը չաշխատեց,հայտնի է,որ դրա դեմ կանգնեցին Վազգեն Սարգսյանը,Ռոբերտ Քոչարյանը,դրանից հետո առաջ եկավ Մեղրու ծրագիրը,որը չհանձնվեց ,էլի դրա դեմ նույն մարդիկ կանգնեցին,2008-ին իշխանություն պետք է վերցնեին,թույլ չտրվեց,տեսակետ կա,որ այս ամենի համար են պատժում երկրոդ նախագահին և սա է գինը:

-Ճիշտն ասած չեմ կարող ասել,ես տեսնում եմ,որ կա ինչ-որ խիստ անձնական քեն:

-Իսկապես անձնական հարց է՝Լևոն Տեր-Պետրոսյանի՞ ,Նիկոլ Փաշինյանի՞,թե՞ …

-Նույնիսկ այդքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանի չէ ,որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի մաքսիմալ ազդեցությունը հիմա դա Վլադիմիր Կարպետյանն է:

-Կարծո՞մ եք,Գագիկ Ջհանգիրյանի ակտիվությունը չեք տեսնու՞մ…

-Անդրանիկ Քոչարյանն է …

-ՍԴ անդամին չեք տեսնու՞մ…սոցցանցերում ակտիվությունը:

- Մի պահ բավականին մոտեցան,բայց հիմա էլի տարանջատվեցին,որպես վերջին օրինակ՝Գագիկ Ջհանգիրյանի՝Մանվել Գրիգորյանի մասին հարցազրույցն էր ,որտեղ Ջհանգիրյանը պահանջեց Մանվելին ազատ արձակել դատավարական պրոսեցի ընթացքում:

-Գուցե անձնական էր:

-Բայց պատկերացրեք ,թե դա ինչ է նշանակում,ժողովրդական լեզվով ասած՝այս նեղ մաջալին ,մի հատ էլ Ջհանգիրյանն է դուրս գալիս և սկսում Մանվելի համար բարեխոսել:Այստեղ էլ զգացվում է,որ այստեղ էլ Փաշինյանը ամբողջապես չի կատարաել իր խոստումները,որովհետև այդիպի կսմթոցներ բավականին ուժեղ էին, Ջհանգիրյանը լևոնական թևի կենտրոնական ֆիգուրներից է և եթե ինքն է նման բան ասում…

-Գուցե ակնկալիքները մեծ են, և ձգձգվում է…

-Փաշինյանը ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանի ֆիզիկական արատը ծաղրեց և կարծեմ լևոնական հայտնի կին լրագրողներից մեկը Փաշինյանի մասին մի մեծ հոդված գրեց,որտեղ Փաշինյանին նկարագրեց և բնավորության գծերով,ինքն ասաց,որ Փաշինյանը այդպիսի հատկություն ունի՝մարդկանց խաբի,քցի ուրիշ բան խոստանա,այլ բան անի,ինչ-որ մի տեղ կենտրոնալ չի կարողանում ,դրա համար հին լևոնականները ժամանակին իրեն երեսով են տվել և այդ պրակտիկան շարունակելի է:Հիամ դա Փաշինյանն անում է,քանի որ ինքն իր բնավորությամբ է այդպիսին ,թե դա անում է,որ ինքը սկսել է հասկանալ պետական կառավարման որոշ մոդելներ և սկսում է դա օգտագործել ,դա էլ հարց է:Մերթ ընդ մերթ ինչ-որ մի թև հեղափոխականներից կանգնում է և ինչ-որ մի բան հիշեցնում:

-Ուժային թևը ամբողջությամբ իրենն է,թե՞ ՀՔԾ –ն ինչպես ասացին սորոսականներինն է :

-ՀՔԾ-ն սորոսյան թև է,դա ոչ թե պայամանվորված է միայն նրանով որ հարազատ եղբայրը Սորոսի տնօրենների խորհրդի ղեկավարն է,այլ այն աջակցությունը և այն պահանջները ,որ սորոսական թևը ներկայացնում է այլ ուժային կառույցին՝նույն Սանասարյանի հարցով իրենք պահանջում են,որ դրանով զբաղվի ՀՔԾ-ն,այլ ոչ թե ԱԱԾ-ն: Որևէ քննադատություն,ՀՔԾ-ի հասեցին մենք չենք տեսել սորսական մեդիաներից,նույն ԱԱԾ –ին ժամանակին ինչքան էին քննադատում:

-Ամենաշատը ԱԱԾ-ին են թիրախավորում:

-ՊՆ-ին,գլխավոր դատախազին քննադատում են,իրենք իրենցով ապացուցում են,որ ՀՔԾ-ն իրենցն է:

-Ասում ա՝ բռնության զոհերին եք ծաղրում։
Ոչ, դեբիլներ, բռնության զոհերին չենք ծաղրում։Ձեր նման կոպեկի համար ազգը բռնաբար ու մարդասպան սարքողներդ են ձեռ առնում։ Նախնադարյան ու անգլերենից թարգմանած էժանագին տեխնոլոգիաներդ եք ձեռք առնում։Իսկ հիմա գնացեք ու իրական զոհերից ներողություն խնդրեք իրենց ձեր ստոր նպատակներում ներգրավելու ու իրենց հաշվին գումար ու փիառ կպցնելու համար։Ձեր գրառումն է,այն մասին,որ ողջ համացանցը լցվեց նրանով ,երբ ուզում էին օրենք անցկացնել, երկրում այնպիսի վիճակ է,որ կարծես այս երկրում բոլոր աղջիկներն ու կանայք ինչ-որ մի ժամանակ բռնաբարված են եղել ,բռնաբարվում են ամեն օր:

-Նույնիսկ Ռուսաստանից իմ ծանոթները գրեցին,որ գիտես մենք ամեն տեղ ասում էինք,որ Հայաստանը ամենաանվտանգ երկիրն է,գիշերը Երևանում ման եմ եկել,ապահով է եղել,հիմա նման բաներ եմ իմացել…

-Տղամարդիկ էլ ասացի՞ն,որ մեզ բռնաբարել են:

-Բռնաբարված տղամարդիկ կային,ձեռքի հետ բանակին կպան:Ասել,որ Հայաստանում չկան բռնության դեպքեր ,սխալ է,ասել,որ չի եղել բռնաբարության դեպք ՝սխալ է, ասել,որ պատմությունները,որ այդ աղջիկը գրել է,սուտ է,դա էլ է սխալ:Սա մեկին մեկ ընդօրինակում է 2016 –ին Ուկրաինայի “Я не боюсь сказать” ֆլեշմոբը ,որտեղ Անաստասիա Մելնիչուկը հեշթեգով սկսեց պատմություններ բռնաբարության, բռնության մասին, և դրանից տպավորված ուկրաինական սրոսական թևի ներկաայցուցիչները որոշեցին,որ Ուկրաինան անպայամն պետք է վավերացնի ,այնքան նման են և մեթոդները ,և ձևերը,որ ուղղակի ժպիտ է առաջացնում ոչ թե զոհերի , այլ այն մարդկանց հանդեպ,ովքեր այդ նախնադարյան ,դեբիլ տեխնոլոգիաներով փորձում են մարդկանց ուղեղը լվանալ:Նույն բանը եղել է ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ժամանակ,բոլորը սկսեցին բռնություններից խոսել, պարզվեց ,որ Հայաստանում բոլոր կանանց ծեծում են:Մի իրավապաշտպան,ով այդ խնդրով զբաղվում էր պատահական հայտնվում է մի տեղ,որտեղ ամուսինը իր կնոջը ուղղակի ծեծում է բոլորի աչքի առաջ:Հավատացողներ շատ կան,որովհետև իրենք դառնալուեն այն հոտը,որ պետք է տարածի:

-Կանցնացնեն՞, և ինչ վտանգ կա:

-Պրոբլեմը այդքան կոնվենցիան չէ,մեկ էլ տեսար ԱԳ նախարարի տեղակալը ասում է,որ պետք է ընդունվի.խնդիրը այն է,որ կարող է հասարակությանը այն աստիճանի խեղաթյուրեն,որ բոլորը մտածեն,որ Հայաստանում ապրել են,ապրում են և ապրելու են բռնաբարող դեմքեր :Նույն ԱՄՆ-ի օրինակով .մարդու վրա կարող են ցույց տալ և ասել,որ 15 տարի առաջ բռնաբարել ,որ մարդը շանս չունի արդարանալու,որովհետև այդ ոչխարների հոտը ,որ այդ կտերը ուտում է,կասի՝նա բռնաբար է,ուղեղում չի մտնելու ,որ ուղղակի պետք է ասպարեզից հանել՝քաղաքական ,բիզնես շահերի համար :Այն ,որ կան նման պրոցեսներ ,կան,բռնաբարություններ,բռնություններ,ինչպես բոլոր երկրներում ,էլի կան,բայց դա դարձնել…

-Կկարողանան,եթե նկատի ունենանք ,որ ԱԺ-ն,սոցապանախարարը իրենց են:

-Ես գիտեմ,թե վարչապետն այս հարցով ինչ է ասելու,որպեսզի օժանդակի և անցկացնի այս հարցը,կանգնելու է ասի՝ՀՀԿ-ն է ստորագրել:

-ՀՀԿ-ն դրա պատասխանը տվեց:

-ՀՀԿ-ն ասել է,որ մենք ստորագրել են ,բայց մենք չենք վավարեցրել:Ուրիշ հարց տամ Փաշինյանին և աջակիցներին՝դուք ինչի համար եք Սերժին մերժել, որ իր ստորագրածը վավերացնե՞ք,դուք իր կուրսը շարունակող՞ն եք:

-Իրենք Սերժին մերժել և մոռացել են,լրիվ ուրիշ մարդու ուղղությամբ են մտածում:

-Պետք է հիշեցնել, եթե Հայաստանը ստորագրել է այդ կոնվենցիայի տակ,դուք էլ մի վավերացրեք:

-Հիշում եք,որ Փաշինյանը մաքաատան աշխատողին դրոշը թեք դնելու համար միանգամից հեռացրեց աշխատանքից,քանի որ ազգային խորհրդանիշը չէր հարգել:

-Մաքսատունն էլ պետք է տանեին Գյումրի ու չեն տանում:

-Երեկվանից համացանցը ցնցված է.ԱԺ պատգամվոր Հայկ Սարգսյանը իր ընկրուհիներին հրավիրում է նախագահական,լայվ են մտնում,նախագահականում էքսկուրսիայից հետո նստում են նախագահի աթոռին,որտեղ նախագահն ընդունում է իր հյուրեին,տեսանյութը համացանցում է,որտե՞ղ է աղմուկը:

-Աղմուկը նախագահը պետք է բարձրացնի:

-Նախագահի պահվածքը տեսնում ենք:

-Նա իր ոճի մեջ է, չգիտեմ,նորմալ հասարակություններում այդ փաստը չէր ընդունվի,մարդիկ դեռ էյֆորիայի տակ են,նրանց համար նաև դա է ընդունելի, կես կատակ կես լուրջ ասեմ,լավ է,որ ինքը գոնե հակառակ սեռի ներկայացուցիչների հետ է:

-Այսօր ծիծաղում ենք ,վաղը կարող է լուրջ խնդիր լինել:

-Հայաստանում հիմնական պրոբելը գիտեք որն է,ոչ թե տնտեսական,քաղաքական,տաբուներ են ջարդում և հատուկ են անում,ազգը դարձնում են գեոզանգված:Երբեք չէի պատկերցնի ,որ տարիքով կինը կարող է հայհոյել,փոքր երեխայի մայրը կարող է հայհոյախառն արտահայություններ անել,որ կարելի է անծանոթ մարդկանց հետ դու-ով խոսել:

-Եթե մենք սրա մասին խոսում ենք,ետ գնանք և տեսնենք,որ այս ամենը հետևանք է,թե ինչպիսի կրություն,հեռուստաընկերություներ ունենք,այս ամենը դրա հետևանքն է:

-Ես չեմ ասում,որ այս ամենում մեղավոր է Փաշինյանը,բայց շատ արագ է ամեն ինչը գնում,այս ամենի դեմը պետք է առնել ,ի վերջո այդ ամենը ինչպես պտտվեց Սերժ Սարգայանի դեմ,նույն կերպ կարող է պտտվել ներկա ղեկավարի դեմ:

-Մի հուզիչ նամակ. Բայց պարոն Սարգսյան, տեսաք ինչ եղավ։
Տեսաք ինչպես տարիներով ՀՀԿ-ից սնվողների մի մասը ոնց թռավ ու փախավ ։Տեսաք ինչպես օլիգարխները հարստացան, իսկ ատելանքը սիրուն ուղղեցին դեպի Շարմազանով, Աշոտյան, Արփինե ու Շուշան։ Տեսաք, ոնց մարդկանց տներ նվիրեցիք, իսկ իրենք հրապարակում Նիկոլենց մոտ տռճիկ տվեցին։ Տեսաք, որ բազմաթիվ աղանդների ու հիմնադրամների օդերը չփակելով, մտածում էիք ժողովրդավար երկիր կունենաք, իրենք էլ սև շնորհակալություն հայտնեցին։ափսոսանք կա՞ այս ամենի մեջ:

-Տեսանքը ասվել է ժամանակին,վերջին մի քանի տարվա ընթացքում,մենք մի Հայաստան ունենք ,ոչ էլ մի բան չունենք ու այդ երկիրը փուստ տալու իրավունք չունենք, դրա համար ԼԳԲՏ կլինի,Փաշինյան կլինի, ՀՀԿ կլինի,էլ չգիտեմ ով,երկրի մասին պետք է մտածել,եթե մենք անցենք այդ գիծը շատ ուշ է լինելու,տարբեր տեղերում ցրված,հիշելու ենք ,որ անկախ Հայաստան ենք ունեցել:Սթափվել է պետք:

-Սոցցանցերում նկատելի՞ է զոմբիների,էմոցիոնալ ակտիվությունը,թե՞ մարել է:

-Ժամանակավորպես հանդարտվել է ,բայց կոճակ սեղմողները մնացել են և ճիշտ պահին կմիացվի,իսկ հաշվի առնելով,որ Հայաստանի ֆեսբուքյան դաշտում կան տասնյակ,հազարավոր կառավարվող ֆեյքեր,ամեն ինչ կարելի է սպասել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2333 անգամ
Լրահոս
Տարոն ջան, կներես Սամվել Կարապետյանի նախկին փեսան ամուսնացել է Քոչարյանն ազատ կարձակվի Բյուջեի վրա հույս չդնեք Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներից մեկը տանտիրոջ թոռն է «Հարգելի՛ նախագծողներ, դուք ուղեղով եք մտածել, թե՞ հետույքով» (տեսանյութ) Ամանորյա կորպորատիվ միջոցառումների համար Կենտրոն վարչական շրջանին կհատկացվի 3 մլն դրամ, Մալաթիա-Սեբաստիային՝ զրո դրամ. Անի Խաչատրյան Ով է ֆուտբոլային ակումբի բերման ենթարկված նախագահը. մանրամասներ Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել «Մի արա, տե՛ս, թե որքան երեխաներ մամա չունեն, բա իրենք ո՞ւմ գրկեն»։ 31 տարի ապրել՝ ներողություն խնդրելով մյուսներից, որ ողջ ես մնացել «Այս բժշկական ծախսերը հոգալու համար հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին հիմնադրամը տրամադրել է 63,894,000 ՀՀ դրամ». Աննա Հակոբյան Հրդեհ տան ննջասենյակում. բնակիչները ծխահարվել են Ում հետ է ժամանակ անցկացրել Դի Կապրիոն Մայամիի ակումբներից մեկում Վարչապետը Լոռու մարզում հարգանքի տուրք է մատուցել 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցել բնակարանամուտի արարողությանը «Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է». Կարո Փայլան (լուսանկարներ) Ադրբեջանի հետ պիտի խոսենք իր լեզվով, Արցախի և Հայաստանի միջև օր առաջ պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքվի. Արցախի ԱԺ փոխխոսնակ Լուսավոր Հայաստանը դեմ է քվեարկել 2020-ի բյուջեի փաստաթղթին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. իշխանության ներկայացուցիչները փորձում են վարկաբեկել մեզ. Անի Սամսոնյան Ռոբերտ Քոչարյանի այցը Շիրակ` Աղետի գոտի. տեսանյութ Ծաղկեպսակ Գյումրիում` Ռոբերտ Քոչարյանի կողմից Եթե լուրջ վերաբերվենք իշխանության քայլերին,պետք է ռազմական հեղաշրջում անենք...Տիգրան Աթանեսյան (video) Ուշքի եկեք. Պարսկաստան-Արցախ սահմանի վրա Հայաստանը պրովոկացիա է անում (video) Աղետի գոտուն 3 մլրդ դրամ տրամադրելը մեծ արդյունքներ չի տալու, մոտ 8000 տնակ կա․ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Նիկոլ Փաշինյանը պետք է անպայման դատվի՝ «քայլողների» տոնի օրվա կապակցությամբ կերած խորովածի համար. Գառնիկ Իսագուլյան (video) Այս բոլոր հիմնադրամներն ու անհատները մինչև Քոչարյանի պաշտոնավարման վերջին օրը զորավիգ են եղել պետականաշինության գործին
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 9-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլի ակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքի հարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա «Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավարը Վահե Սալահյանի և նույն ՀԿ «Վերաօգտագործի՛ր» ծրագրի համահիմնադիրը, «Falling Walls Lab 2019»-ի հայաստանյան ներկայացուցիչը Բեռլինում Մարինե Օհանջանյանի ասուլիսը: Թեման՝ 1. «Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես» կարգախոսով մեկ տարում մեր երկրում փրկել 80 տոննա թափոն և 1500 ծառ: Ոլորտի առաջնահերթությ... Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը. Արցախի անվտանգությունը. Արցախում սպասվող նախագահական ընտրությունները.Հայաստանում և Արցախում 2019թ. քաղաքական տարվա ամփոփում: Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Թեման՝ «Արցախյան հակամարտության շուրջ վերջին գործընթացները և իրադարձությունները. հնարավոր զարգացումներ: Պատերազմի վերսկսման հավանականությունը, հարակից հարցեր»: Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 12-ին, Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը։ Թեման՝ 1988 թ երկրաշարժից 31 տարի անց։ ։ Սեյսմիկ վիճակն Հայաստանում։ Հնարավոր ռիսկերի գնահատում։ Հասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ: Հեռ.098-35-61-21 Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբում Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը կխոսի Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման, ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական դիրքորոշման մասին։ Բանախոսը կանդրադառնա նրան թե գործողությունների ինչ տրամաբանություն կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից՝ փետրվարին սպասվելիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Դեկտեմբերի 6-ին, 14։00-ին, Հոդված 3 ակումբում (Թումանյան 26 ա) տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 31 տարելիցին նվիրված քննարկում։ Բանախոսներն են՝ ՏԱՆՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ, Քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ ՎԱՐԴԵՎԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ, Գյումրու Ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Դեկտեմբերի 6-ին, ժամը 16.00 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հովհաննես Թումանյան-150. հոբելյանական հատընտիր» գրքի շնորչհանդեսը: Գրքի խմբագիրն է Սերգո Երիցյանը, հովանավորները՝ Գագիկ Աղաջանյանն ու Արսեն Ղազարյանը: Շնորհանդեսին ելույթով հանդես կգան մշակույթի, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, ներկա կլինեն դասախոսներ, ուսանողներ: Սիրով հրավիրում ենք լուսաբանելու: դեկտեմբերի 6–ին, ժամը 14։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումները` Մնացականյան–Մամեդյարով վերջին հանդիպման համատեքստում։ Անդրադարձ կկատարվի նաև Ադրբեջանի դիրքորոշմանը հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքների վերաբերյալ, որը հրապարակվել է ԱԳ նախարարների հանդիպման նախաշեմին։ Ասուլիսի բանախոսն է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Դեկտեմբերի 6-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Մեսրոպ Մովսիսյանի և փաստաբաններ Արա Ղազարյանի, Դավիթ Ասատրյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում «Ա1+-ի» հիմնադիրն ու փաստաբանները կներկայացնեն ՀՀ Կառավարության դեմ հայցի մանրամասները և կպարզաբանեն ներկայացվող պահանջների Էությունը: Դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Օրբելի» կենտրոնի՝ Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը և միևնույն կենտրոնի քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Թեման՝ «ԼՂ հիմնախնդիր, ԱԳ նախարարի հանդիպումները Բրատիսլավայում, ԼՂ կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի ներկայացրած փաստաթուղթը: Արցախյան հիմնախնդրի հնարավոր զարգացումները. ակնկալիքներ»: