Զուրաբիշվիլին Մոսկվային կոչ Է արել չենթակվելու վրացական արմատական ուժերի սադրանքներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել Է Ռուսաստանի ղեկավարությանը:
«Ռուսաստանի ղեկավարությանը կոչ եմ անում չենթարկվելու Էսկալացիային: Պարադոքս կլինի, եթե հարեւան երկիրը պատասխանի այն ուժերի սադրանքներին, որոնք իր իսկ կողմից բնութագրված են որպես արմատական, եւ դրանով իսկ նպաստի նրանց խափանարարական նպատակներին»,- հայտարարել Է Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահն ապա Էսկալացման կոչ Է արել երկրի ներսի քաղաքական ուժերին, որոնք, նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են դնում երկրի կայունությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: