Ռուսաստանի պատվիրակության իրավունքները լիարժեք վերականգնվել են ԵԽԽՎ-ում․ Լավրով
Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության իրավասությունները լիարժեք վերականգնված են ԵԽԽՎ-ում: Այս մասին Սլովակիայում ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։
Ռուսական պատվիրակությունը պարտավոր է առանց այլևայլությունների վերադառնալ ԵԽԽՎ, գործել կառուցողական դաշտում, աշխատել կառույցի բոլոր հանձնաժողովների հետ, ինչպես նաև կատարել ԵԽԽՎ բոլոր վճարումները։