Դավիթ Անանյանի ու Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի և պարգևավճարի բարի վայելումը

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալների համաձայն, ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ընկերությունն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600 հազար դրամի արժեքի չափով):
Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։

Ընդամենն ամիսներ առաջ ՊԵԿ աշխատակիցներին տրված աստղաբաշխական պարգեւատրումներն ալեկոծեցին հանրությանը, փոթորկվել էին անգամ իշխող ուժի ներկայացուցիչները, բայց հրահանգից հետո բոլորը միաբերան փորձեցին արդարանալ, թե միլիոնների հասնող պարգեւավճարները խիստ անհրաժեշտություն են, քանի որ դրանք երաշխավորում են ՊԵԿ աշխատողի՝ կոռուպցիայի մեջ չներքաշվելու խնդիրը։ Ավելի մեծ երեւակայություն ունեցողներն էլ հայտարարեցին, թե ՊԵԿ-ում աշխատել են կամիկաձեների պես, հսկայական գումարներ վերադարձրել պետական բյուջե ու արժանի են պարգեւատրումներին։ Եթե այս ամենին գումարենք Նիկոլ Փաշինյանի երդում հիշեցնող հավաստիացումները, թե թավշյա հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան վերացել է, որ իրենք փրկիչներ էին, որ հայտնվեցին համայն հայոց երկնակամարում։ Հիմա հարկային տեսուչի մակարդակով խոշոր կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել, պարզ է չէ՞՝ եթե հարկային տեսուչն իմանար, որ վերեւներում, ասել կուզի համակարգի ամենավերին օղակներում խստիվ արգելվում է կաշառք վերցնելը, ապա միանգամայն չէր գնա նման քայլի՝ վստահ լինելով, որ տեղում բռնելու էին իր՝ կոռուպցիոների ձեռքը։ Նա բոլորից լավատեղյակ է, որ ՊԵԿ նախագահի ու վարչապետի հավաստիացումները շարքային «լոլոներ» են, իսկ իրականությունը ճիշտ այնպիսին է, ինչին ականատես եղանք։ Հիմա հարց է ծագում՝ կվերադարձվե՞ն արդյոք այդ միլոնների հասնող պարգեւավճարները պետբյուջե։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երբ 9 միլիոնի հասնող աշխատավարձ ու պարգեւավճար է ստանում, կարո՞ղ է ասենք հիմնավոր բացատրել, թե ինչու է իր ղեկավարած համակարգում հարկային տեսուչը կաշառք պահանջում, այն էլ՝ հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց։ Սա նման է պետական միջոցների կողոպուտի, անշուշտ, հեղափոխական ձեւով, ու ինչպիսի արդարացումներ էլ գտնեն, թե «գյուղ չկա, որ շուն չլինի», փաստը մնում է այն, որ ՊԵԿ-ում՝ ամենամեծ աշխատավարձ ստացող համակարգում կոռուպցիան արմատախիլ չի արվել։

Անի Սահակյան

դիտվել է 2345 անգամ
Լրահոս
Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am Ադրբեջանցի պայմանագրային է մահացել․ Ադրբեջանի ՊՆ «Փաշինյան-Պուտին հանդիպման բացակայությունն այդքան էլ դրական հանգամանք չի լինի երկկողմ հարաբերությունների համար»․ Լուկիանով Ավտոմեքենաների ջարդ Երևանում Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է Լոս Անջելեսի հայերի հետ (տեսանյութ) Վայոց Ձորի մարզպետի օգնականին մեղադրանք առաջադրվեց. նա կալանավորվել է Նիկոլը ԱՄՆ մեկնել է գերթանկարժեք չարթերային չվերթով․ Կոնստանտին Տեր-Նակալյան Գնա գոնե բեմի եդեվը պարե աչկս չտեսնի․«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բնական է, որ «ձեր ժամանակների հերոսը» յուբկով տրանսվեստիտ «տղամարդը» պտի լինի Անկախության տոնի և մասնավորապես Գյումրիի հետ ոչ մի աղերս չունեցող խղճուկ «բեմադրություն» էր․ Հ․ Պապյան Այսօր նշվում է Մուսալեռան հերոսամարտի 104 ամյակը Սարսափելի անոմալիա․ Հնդկաստանում 4 ոտքով, 3 ձեռքով աղջիկ է ծնվել Հարգելի Արսինե Խանջյա՛ն, Ձեր երկար տարիների պայքարը Հայաստանում իր պտուղներն է տալիս Իրական մեղավորը մեր երկրի կարեւորագույն պաշտոններից մեկը որպես թուլափայ օգտագործողն էր Աղջկա համար խոսակցությունն ավարտվել է դանակահարությամբ «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել Վլադիմիր Պոզները՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Նկատելի էր, թե ինչպես են նրան քծնում «Ձերը յուբկեն ա, մերը՝ ուխտի գնալը, ձերը սորոսն ա, մերը՝ հերոսը». Էդուարդ Շարմազանով Փողոցում քաղաքական օրակարգ թելադրող և արյուն պահանջող ոհմակի թիրախն իրականում Ռոբերտ Քոչարյանը չէ. Անդրանիկ Թևանյան Հպարտ եմ, որ հայ եմ․ Արթուր Աբրահամի շնորհավորանքը Արցախում անցկացվելու են եռափուլ զորախաղեր Լևոն Քոչարյանի շնորհավորանքը «Դուք էիք երազում, որ Մանվել Գրիգորյանը միանա ձեզ». Մեսրոպ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ «Վեր ընկեք ձեր տաքուկ տեղերում». Կարինե Աճեմյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեր են «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը և փորձագետ Ամալյա Պապյանը: Թեմա՝Պատվաստումների մասին տեղեկատվության փաստեր: Սեպտեմբերի 23-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը և Ռամկավար-ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը: Թեմա՝վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները,ներքաղաքական զարգացումներ և աղմկահարույց դատավարություններ: Սեպտեմբերի 23-ին,ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է սպանված 25-ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզան Ադանալյանը: Թեմա՝Որքան արժեր Արտյոմի արյունը, դատաբժշկական փորձաքննության կեղծիքներ: Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյան համերգասրահում, ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային դիվա, սոպրանո Աննա Կասյանը։ Նա կներկայացնի արիաներ հայտնի օպերաներից։ Երեկոն նվիրված է ՀՀ անկախության 28-րդ տարեդարձին։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Սեպտեմբերի 23-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Թեման՝ «Տնտեսության ներկայիս վիճակը և մարտահրավերները: Բանկային գաղտնիք, հարակից հարցեր»: Սեպտեմբերի 23-ին, ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունգի, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանի և «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ ՉԺՀ կազմավորման 70-ամյակի կապակցությամբ ՀՀ-ում Չինաստանի դեսպանատունը, Երևանում Կոնֆուցիոսի ինստիտուտը և «Արմենպրես» լրատվական գործակալությունը կազմակերպում են «Ճանաչիր Չինաս... Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: ԹԵՄԱ՝ ՊԵԿ նախագահը հայտարարել է, որ պետությունը հարկ վճարողներին վերադարձնելու է պարտքերը. Ամուլսարի շահագործումը պետության տնտեսության զարգացման համար ի՞նչ դեր ունի. երկրում սոցիալ-տնտեսական վիճակը: Սեպտեմբերի 21ին` ժամը 13:00-ին,Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրերն են Հայաստանի Շաշկու ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Պողոսյանը,փոխնախագահ Աշոտ Մկրտումյանը եւ շաշկու բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը։ Թեմա` Հայաստանի շաշկու պատմության մեջ աննախադեպ արդյունք` շաշկու պատանիների աշխարհի առաջնություններում։ ՀՀ-ում կկայանա շաշկու աշխարհի գավաթի հերթական փուլը, Հայաստան կժամանի շաշկու միջազգային ֆեդերացիայի ղեկավար կազմը։ Սեպտեմբերի 23-ին` ժամը 11:30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 դահլիճում տեղի կունենա ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակության` Ռուսաստանի Դաշնության Պետական դումա կատարած այցի վերաբերյալ մամուլի ասուլիսը: Սեպտեմբերի 20-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրեն են Լարիսա Ալավերդյանը և Մ. Մադաթյանը: Թեմա՝ «Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել Ազգային ժողովին՝ ներկայացնելով իրավական հիմքեր այն մասին, որ սկսում ենք գործընթաց ՍԴ դատավորների մեկի լիազորությունները դադարեցնելու առնչությամբ:Ընթացող դատավարություններ,և զոհված զինծառայողների ծնողների բողոքը կառավարության մոտ,հանդիպում վարչապետի հետ: