Դոնալդ Տուսկը ժամանել է Ադրբեջան
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը երկուշաբթի երեկոյան ժամանել է Ադրբեջան,
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվել են Եվրոպական միության դրոշն ու Ադրբեջանի պետական դրոշը, հյուրի պատվին պատվո պահակախումբ է կանգնեցվել:
Տուսկին դիմավորել են Ադրբեջանի վարչապետի առաջին տեղակալ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք: