Անցյալի ուրացում.ձվից թռան լող տվին

Երեկ մի շարք քաղաքացիներ Երևանի Արշակունյաց փողոցից աղբ էին բերել Երևանի քաղաքապետարանի դիմաց ու լցրել քաղաքապետարանի դռան նախաշեմին.«Վայելեք այս ամենը» , առաջարկել են «Աղբը հանձնում ենք Երևանի քաղաքապետարանին», կարգախոսի ներքո հանդես եկող ակցիայի մասնակիցները: Նրանց թվում էր Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ով պնդում էր, որ բնակիչների հորդորով եղել են Արշակունյաց պողոտայում, 21-րդ օրն էր՝ աղբադույլերը չէին մաքրվել, պատկան մարմինները, Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում են անգործություն։
Ոստիկանությունը ութ ակտիվիստի տարել էր ոստիկանական բաժին։ Ս. Աղեկյանի հարցին, թե՝ ինչո՞ւ եք տանում, ոստիկաններից մեկը պատասխանել էր՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու, դիտավորյալ գույքը վնասելու համար: Ժամեր անց նրանք ազատ արձակվեցին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։

«Մենք էլի ունենք ահազանգեր, որ քաղաքում կան աղբավայրեր։ Կրկնվելու է այս ամենը, եթե այսօր չհեռացվի այդ աղբը։ Մենք Երևանը մաքրելու ենք աղբից, ոչինչ մեզ չի խանգարի: Երևանում գարշահոտություն չպետք է տիրի։ Երբ անձինք մտնում էին Ռադիոյի շենք, կոտրում էին ապակի, բոլորն ազատության մեջ են, որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել։ Մեր հանդեպ թող հարուցվեն քրեական գործեր»,- հայտարարել է Սոնա Աղեկյանը, ով նաև հայտարարել է, որ գրեթե 10 ամիս է` դադարեցրել է անդամակցությունը «Երկիր Ծիրանի» կուսակցությանը։

Դե, ինչ, ստացվում է, որ ընդամենը ամիսներ առաջ ամենաաներեւակայելի ակցիաներով իշխանության եկածները անողոք են բողոքի ակցիաներին ու պատրաստ են այսուհետ երկրում նման օջախները մարել ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժային մեթոդներով, գործ հարուցելով, աչք վախեցնելով:

Նախ սկսենք նրանից՝ իսկ ով պետք է ձեր խուլիգանությունների համար պատասխան տա: Եթե ձեզ թվում է, որ եկել եք իշխանության ու կարող եք ՀՀ քաղաքացիներին պահել աղբի մեջ, բայց դուք անխռով նկարվեք գովազդային վահանակներում ու այդ հոլովակներով ուրախացնեք երեւանցիներին, ապա չարաչար սխալվում եք: Երևանի քաղաքացիներ զզվել են քաղաքի կեղտից ու գարշահոտությունից, քաղաքապետարանի անգործությունից, առհասարակ այն իրավիճակից, որն առկա է մայրաքաղաքի բոլոր բակերում: Քաղաքապետարանին աղբը հանձնելու որոշումը պահանջատեր և արժանապատվություն ունեցող քաղաքացու դրսևորում էր, ինչին դուք պատասխանեցիք քրեական գործեր հարուցելով: Իսկ մոռացել եք, որ ոչ հեռավոր անցյալում Մուկուչյանին էիք սպառնում գցել աղբամանը, որ որոշ պաշտոնյաների առաջարկում էիք կեղտաջրեր խմել, որ դագաղներ ու ծաղկեպսակներ էիք պատվիրում քաղգործիչների համար, քաղաքը պատում սեւ ժապավեններով, որ վեհափառի դեմ ակցիա էիք անում, այնինչ նույն ոստիկանությունն անգործության էր մատնված:Իսկ ժամանակին, երբ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները կեղտաջրեր էին տարել ավագանու դահլիճ և դրանք ուղղել Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմ, Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Իրավիճակն ընկալելու համար պետք է չնայել մակերեսորեն: Ասում են՝ վայ, կեղտաջրերը տարել են Երևանի ավագանի, ո՛նց կարելի է: Այդ մարդիկ առավոտը վեր կացան ու որոշեցին կեղտաջրերը տանե՞լ, դա ունի իր նախապատմությունը»: Իսկ նախապատմությունն այն էր, որ ամիսներ շարունակ Նուբարաշենի բնակիչները բախվել էին այդ խնդրին, ինչպես հիմա երեւանցիները:

Հիմա ինչ կասեք պարոն Փաշինյան, աղբը հենց այնպես հայտնվե՞ց քաղաքապետարանի մուտքի առջեւ, անշուշտ, ոչ, ձեր իշխանությունն ավելի քան մեկ տարի է այդ աղբով է պատել ողջ երեւանը ու եթե շարքային քաղաքացին պարտավոր է շնչել այդ գարշահոտությունը, ապա նույնն արեք ինքներդ, տեսնենք որքան է հաճելի:
Թե դուք երկնքից եք իջել, ոտքերն էլ ամպոտ են:

Անի Սահակյան

դիտվել է 3895 անգամ
Լրահոս
Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց Պետական սահմանի մոտ 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Էդ ո՞վ ա էդ անվտանգության խորհրդի քարտուղարը, թո՛ղ գա ստեղ տեսնենք. Կիրանցի բնակիչ Երբ ասում եմ, որ պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը, դա կոպտություն չէ՝ նախապայման է. Ալիև Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am