Հայհոյանքներ Պուտինի հասցեին. նոր սկանդալ

Այսօրվանից ուժի մեջ մտավ դեպի Վրաստան չվերթների արգելքի մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, որը, վերաբերում է ռուսական ավիաընկերություններին: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը Պուտինի այս որոշումից հետո անմիջապես արգելել էր նաև վրացական ավիաընկերությունների չվերթները Ռուսաստան։

Հիշեցնենք, որ սա Մոսկվայի պատասխանն էր Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունիսի 20-ից սկսված հակառուսական բողոքի ակցիաներին։ Բողոքի ակցիաների առիթը Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Նա նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին։

Ռուսական ավիաընկերությունները կկորցնեն մոտ 3 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը, սակայն, նրա խոսքով՝ տվյալները նախնական են, և վնասի մասին ստույգ տվյալներ հայտնի կլինեն մյուս շաբաթ։ Երբ Պուտինը ստորագրել էր չվերթների արգելքի մասին որոշումը, Վրաստանում հանգստանում էր շուրջ 54 հազար ռուսաստանցի։ Նրանցից 4,5 հազարը Ռուսաստան վերադառնալու մասին իշխանությունների կոչերին չի հետևել և այսօր էլ մնում է Վրաստանում։

Ըստ Ազատության՝ Վրաստանում նույնպես արդեն ունեն մոտավոր հաշվարկներ, թե ինչքան կկորցնի երկրի տնտեսությունը Պուտինի որոշման հետևանքով՝ շուրջ 2,5 միլիարդ լարի։ Մինչդեռ Georgian Airways ընկերության տնօրենի Թամունա Թանդաշվիլիի խոսքով, չնայած արգելքին՝ ընկերությունը կապահովի ավիահաղորդակցությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Թանդաշվիլին Ֆեյսբուքում գրել է, որ վրացական ավիաընկերության օդանավերը կշարունակեն չվերթները Մոսկվա-Երևան-Թբիլիսի ուղղությամբ՝ օրական երկու անգամ։ Ավիաընկերության տնօրենը հայտնել է, որ ուղևորները Երևանում կմնան օդանավում։

Այս իրադարձությունների ֆոնին իսկական սենսացիոն իրադարձություն գրանցվեց Վրաստանում: Նախօրեին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության մեկնաբանն ուղիղ եթերում անպատվել էր Վլադիմիր Պուտինին և նրա մորը՝ օգտագործելով շատ կոշտ հայհոյանքներ։

Բանը հասավ նրան, որ վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն անցած գիշեր մի քանի ժամով դադարեցրեց աշխատանքը: Հեռուստաընկերության ղեկավար Նիկա Գվարամիան այդ քայլին է դիմել` պահանջելով երկրի Ներքին գործերի նախարարությունից ապահովել հեռուստաալիքի աշխատակիցների անվտանգությունը: Իրավիճակը «Ռուսթավի 2»-ի շուրջ սրվել է կիրակի երեկոյան, այն բանից հետո, երբ լրագրող Գեորգի Գաբունիան իր հեղինակային ծրագրի ընթացքում հայհոյանքների տարափ է ուղղել Ռուսաստանի նախագահի հասցեին: Դրանից հետո տասնյակ մարդիկ են հավաքվել «Ռուսթավի 2»-ի գրասենյակի մոտ` պահանջելով, որ հեռուստաընկերությունը ներողություն խնդրի եթերից հնչած հայհոյանքների համար:
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը աննախադեպ էժանագին որակելով տեղի ունեցածը՝ հայտարարել է. - «Տեղի ունեցած դիտարկում ենք որպես ևս մեկ բացահայտ սադրանք Վրաստանի ծայրահեղական ուժերի կողմից՝ ուղղված ռուս-վրացական հարաբերությունների խաթարմանը»:

Կրեմլի արձագանքը ևս չուշացավ: «Վճռականորեն դատապարտում ենք մեր երկրի և մեր նախագահի հասցեին հնչեցված վիրավորանքները», - հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: - «Անխոս, նման վարքագիծը, որը սադրվել է ռուս-վրացական հարաբերությունները է՛լ ավելի բարդացնել ցանկացողների կողմից, բացարձակ խելագարության հետևանք է, հարիր չէ վրաց ժողովրդին»:

Վրաց լրագրողի կողմից Կրեմլի ղեկավարի հասցեին հայհոյանքներն ու անպարկեշտ խոսքերը զայրույթ են հարուցել ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Վրաստանում: Տեղի ունեցածը խստորեն դատապարտել են երկրի թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունները, թե՛ լրագրողական կազմակերպությունները:

«Սա սադրիչների պատերազմ է ընդդեմ սեփական երկրի, կեղտոտ և զզվելի խաղ պետության և քաղաքացիների հետ», - հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: «Հաղորդավարն իրեն թույլ է տվել անել մի բան, որն անընդունելի է Վրաստանի համար. դա կոչվում է հարված պետական շահերին», - իր հերթին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Իր անվան հետ կապվող լրատվամիջոցի եթերում տեղի ունեցած սկանդալային միջադեպը դատապարտել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին: «Ռուսական իմպերիալիզմի և օկուպացիայի դեմ պայքարում մեր լրատվամիջոցները չպետք է նմանվեն ռուսաստանյան հիստերիկ ԶԼՄ-ներին: Ճշմարտությունը մեր կողմն է, և ճշմարտությունը մենք պետք է փոխանցենք քաղաքակիրթ ձևով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահը:

Սաակաշվիլիի առաջնորդած ընդդիմադիր ուժին հարող հեռուստաընկերության լրագրողի աննախադեպ պահվածքը դատապարտել են նաև հարյուրավոր ակտիվիստներ, ովքեր երեկ ուշ երեկոյան հավաքվել են լրատվամիջոցի շենքի մոտ՝ հրապարակային ներողության պահանջով:

1994-ից գործող երկրի թերևս ամենաազդեցիկ ընդդիմադիր հեռուստաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել իր լսարանից՝ հայտարարելով, որ լրագրողների ընտրած ձևակերպումները չեն համապատասխանում բարձր չափանիշներին, որոնցով առաջնորդվում է լրատվամիջոցը: «Հեռուստաալիքը կտրականապես անընդունելի է համարում լրագրողի կողմից նման կարծիքի արտահայտումը: Հետևաբար մենք անպայման կքննարկենք հարցը և համապատասխան որոշում կընդունենք հեղինակի նկատմամբ», - երեկ հայտարարել է լրատվամիջոցի ղեկավար Նիկա Գվարամիան, ով իր հերթին բազմիցս է քննադատության թիրախում հայտնվել եթերում իր կողմից թույլ տված անպատշաճ արտահայտությունների պատճառով:

Գվարամիան միևնույն ժամանակ ենթադրել է, որ հեռուստաընկերության շենքի մոտ բողոքի ակցիան առաջնորդում են իշխանությունները, ինչն, իր խոսքերով, դատապարտելի է: Ըստ Ազատության՝ «Ռուսթավի-2»-ի ղեկավարը տեղի ունեցածը գնահատել է լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը միջամտելու փորձ:
Ռուս-վրացական հարաբերություններում հերթական այս լարվածությունը տեղի է ունենում մեկ այլ դիվանագիտական սկանդալի ֆոնին, որի հետևանքով Թբիլիսիում ավելի քան երեք շաբաթ չեն մարում բողոքի ցույցերը: Հիշեցնենք, որ հանրային դժգոհության առիթ է դարձել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ՝ պատմական դարձած նիստը, որի ընթացքում հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի խոսնակի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալեցին որպես վրացական պետականության նվաստացում: Այդ տեսարանը զայրույթի մեծ ալիք է բարձրացրել՝ վերածվելով բողոքի բազմահազարանոց ակցիաների։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7440 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am