ՀՀ հարևանի կոշտ հակաքայլը

Անցած օրերին սենսացիոն տեղեկություններ ստացվեցին Իրանից: Կիրակի օրը Իրանը սկսեց մեծացնել ուրանի հարստացման ծավալները: Ըստ երկրի իշխանությունների, իսլամական հանրապետությունը կհատի 2015-ին կնքված միջուկային համաձայնագրով սահմանված 3.67 տոկոսի հարստացման առավելագույն շեմը:

Միջուկային համաձայնագրի կատարումից ևս մեկ հետքայլի մասին Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին. «Միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների նվազեցմանն ուղղված մեր երկրորդ քայլի պատճառը մեկն է` Եվրոպան և համաձայնագիրը կնքած մյուս պետությունները չկարողացան որևէ արժեքավոր քայլի դիմել, որ հնարավորություն կտար երաշխավորել Իրանի կողմից ստացվող եկամուտները, մասնավորաբար՝ նավթի վաճառքի արդյունքում ստացվող ֆինանսական մուտքերը»:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2015-ին կնքված միջուկային համաձայնագրից իր երկրի հրաժարման մասին հայտարարեց 2018-ի մայիսին: Վերջին մեկ տարում Վաշինգտոնը աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ` մի շարք երկրների ստիպելով հրաժարվել իսլամական հանրապետությունում արդյունահանված նավթի ձեռքբերումից: Բացի այդ, ամերիկյան պատժամիջոցների արդյունքում իրանական բանկերը մեկուսացվեցին միջազգային ֆինանսական կառույցներից:

ԵՄ առաջատար պետությունները` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան ամիսներ շարունակ բանակցում էին` փորձելով ամերիկյան պատժամիջոցները շրջանցող և Իրանի հետ առևտրի բնականոն շարունակությունն ապահովող մեխանիզմ ստեղծել: INSTEX կոչվող այդ կառույցը ի վերջոս ստեղծվեց, սակայն իրանցիների համոզմամբ այդպես էլ չկարողացավ ծառայել իր հիմնական նպատակին:

«Բանակցությունների և դիվանագիտության ճանապարհը բաց է: Կարևոր է սակայն, որպեսզի մենք կարողանանք այնպիսի նորարարական լուծումներ գտնել, որոնք թույլ կտան բավարարել մեր պահանջները` նախևառաջ բանկային և նավթի [վաճառքի] բնագավառներում: Մենք պատրաստ ենք բանակցել 4+1 ձևաչափում: Եթե Ամերիկան նույնպես ցանկանում է այդ բանակցություններին մաս կազմել` մենք դեմ չենք, բայց մի պայմանով` մինչ այդ Միացյալ Նահանգները պետք է վերացնի մեր դեմ սահմանված պատժամիջոցները», ասում էր Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Իրանցի դիվանագետի խոսքով, ի դեպ, Թեհրանը 2015-ին կնքված համաձայնագրի դրույթներից աստիճանաբար է հրաժարվելու` 60 օրը մեկ նոր մի քայլի դիմելով: Չնայած դրան՝ Իրանի իշխանությունները պնդում են, որ իրենց գործողությունների գլխավոր նպատակը միջուկային համաձայնագրի փրկությունն է: «Մենք ցանկացած գնով կշարունակենք հավատարիմ մնալ միջուկային համաձայնագրին: Եթե մենք ավելացրել ենք ուրանի հարստացման ծավալները, ապա դրա միակ նպատակը համաձայնագրի փրկությունն է: Դա է մեր կառավարության նպատակը», ասել է Իրանի կառավարության մամուլի խոսնակ Ալի Ռաբիեին:

Այսպես, Իրանի իշխանությունները հայտարարում են, որ կարող են վերագործարկել ուրանի հարստացման համար օգտագործվող ցենտրիֆուգները, իսկ միջուկային վառելիքի հարստացման ծավալները կարող են հասցվել 20 տոկոսի: Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Ատոմային էներգիայի գործակալության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին:

Մասնագետների գնահատմամբ, ուրանի հարստացման 20 տոկոսանոց մակարդակ ապահովելուց հետո իրանցի գիտնականները արագորեն կարող են այդ ցուցանիշը հասցնել 90 տոկոսի, ինչից հետո միջուկային զենքի ստեղծումը կարող է զուտ ժամանակի խնդիր դառնալ:

ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է, որ տեղյակ է Թեհրանից հնչող հայտարարություններին և առաջիկայում կուսումնասիրի իրանցի պաշտոնյայի պնդումները:
Այսպես, ԱՄՆ-ի կողմից Իրանի հանդեպ քաղաքականությունը ունեցավ հետևանքներ: Իրանը կոշտ հակաքայլերի է դիմում:

Իրանից հնչող հայտարարություններն առաջիկայում կանդրադառնան տարածաշրջանային քաղաքականությանը: Արևմուտքը, ըստ ամենայնի կդիմի հակաքայլերի:

Հայաստանի հարևան պետության շուրջ զարգացումները զարգանում են կայծակնային արագությամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7931 անգամ
Լրահոս
Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am