Արցախի այսօրվա կարգավիճակը կործանումն է.Սամվել Բաբայան
Անդրադառանալով այն հարցին,որ Հայաստանը միջամտում է Արցախի ներքին գործերին և մասնավորապես այն հարցին,թե Արցախի հետ կապված հայտարարություններ եղան ,Սասուն Միքայելյանը ինչ-որ բան հայտարարեց,այնտեղից չհամաձայնեցին,այստեղից անմիջապես շատ կոշտ արձագանք եղավ ընհուպ մինչև հրաժարականներ,և եթե վաղը Արցախի հերոս Սամվել Բաբայանը նախագահ դառնա, պատրաստ է նման ձևով աշխատելո՞ւ հարցին ,պատասխանեց. <<Խնդրին այն է,որ Ղարաբաղի հարցի շուրջ, և այն ժամանակ, և այսօր,և ապագայում ոչ մեկը ինձնից չի պահանջելու,պահանջն այն է,որ եթե դուք ընդունում եք,հանրաքվե անցկրացրեք,ժողովուրդն ասի` ճիշտ եք,բանակցեք,ընդունեք,մենք հարցնում ենք մեր ժողովրդին,մինչև համաձայնություն չտա,իսկ ժողովուրդը այդ տարբերակի հետ համաձայն չէ,ես քննարկել եմ ժողովրդի հետ:Եթե ասում եք ՝համաձայն է,դրեք հանրաքվեի>>:
Այսինքն՝Արցախը ինչ ուներ զիջելու,արդեն զիջե՞լ է հարցին պատասխանեց. <<Ես ամրագրում եմ,որ Արցախը ոչ միայն ինչ ուներ զիջելու զիջել է, բացի այդ Արցախի այսօրվա կարգավիճակը կործանումն է:Ես խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքական ուժերին,անհատներին խորը մտածեն, նոր քայլեր կամ արտահայտություններ անեն>>: