Ամբողջ Ղարաբաղը գլխի վրա էլ կանգնի ,Արայիկ Հարությունյանը նախագահ չի լինելու.Սամվել Բաբայան

Հարցազրույց Արցախի հերոս Սամվել Բաբայանի հետ:/Մաս 2-րդ/

-Դա կնշանակի հակասություն Արցախի և ՀՀ իշխանության միջև:

-Ես իմ մեկնաբանությունն ու փաստերը ունեմ,թող դրանք հերքեն: Եթե խնդիրը մի բանի մասին է,որ բանակցում եք և հասկանում,որ դրան չեք հասնելու,հարց է ծագում,որ կաևող է մարդիկ ունեն այլ ներքին պայմանավորավծություններ կամ խնդիրներ,որ դա բերում է ուժեղացման,չեմ ուզում ենթադրություններ անել:Էլի ասեմ՝իմ ընտրվելու դեպքում ,եթե հակասություն լինի այդ խնդրում, հակադրվելու ենք իրար հետ,մնացած որևէ խնդրում չի կարող հակադրություն լինել:

-Շատ կարևոր և առանցքային հարց .մի անգամ Արցախի հետ կապված հայտարարություններ եղան ,Սասուն Միքայելյանը ինչ-որ բան հայտարարեց,այնտեղից չհամաձայնեցին,այստեղից անմիջապես շատ կոշտ արձագանք եղավ ընհուպ մինչև հրաժարականներ,վաղը կարող է ձեզանից պահանջեն քայլեր անել:

-Խնդրին այն է,որ Ղարաբաղի հարցի շուրջ, և այն ժամանակ, և այսօր,և ապագայում ոչ մեկը ինձնից չի պահանջելու,պահանջն այն է,որ եթե դուք ընդունում եք,հանրաքվե անցկրացրեք,ժողովուրդն ասի` ճիշտ եք,բանակցեք,ընդունեք,մենք հարցնում ենք մեր ժողովրդին,մինչև համաձայնություն չտա,իսկ ժողովուրդը այդ տարբերակի հետ համաձայն չէ,ես քննարկել եմ ժողովրդի հետ:Եթե ասում եք ՝համաձայն է,դրեք հանրաքվեի:

-Այսինքն՝Արցախը ինչ ուներ զիջելու,արդեն զիջե՞լ է:

-Ես ամրագրում եմ,որ Արցախը ոչ միայն ինչ ուներ զիջելու զիջել է, բացի այդ Արցախի այսօրվա կարգավիճակը կործանումն է:Ես խորհուրդ եմ տալիս բոլոր քաղաքական ուժերին,անհատներին խորը մտածեն, նոր քայլեր կամ արտահայտություններ անեն:

-Տարածաշրջանային զարգացումներ են տեղի ունենում,և սա նորություն չի ,մի շարք գերտերությունների ուշադրությունը վաղուց է կենտրոնացած մեր տարածաշրջանի վրա և իրենց հետաքրքությունը չի սահմանափակվում միայն Արցախով,այլ նաև Սյունիքով:Այն ժամանակ այդ հարցը դրված էր,իսկ այսօրվա մասին ինչ կասեք՞

-Ընդհանարպես Ադրբեջանի ցանկություններն եք դուք արտահայտում,որևէ հարց դրված չէ,եթե մենք շարունակենք այն քաղաքականությունը,որը վարել են վերջին 20-25 տարիներին և սրանից հետո փորձենք այդ նույն ճանապարհով գնալ,մենք կկորցնենք և նա ,և նա:

-Այդ տարիենրին չկորցրեցինք:

-Եթե դուք համարում եք կորցնելն այն է,որ հենց վաղը պետք է կորցնենք…եթե Ղարաբաղում այսօր պետք է ապրեր 200-250 000 մարդ,ապրում է 100 000,դուք չեք համարո՞ւմ ,որ կորցնում ենք:Ուզում եք,որ միանգամից ռմբահարեն,գրավեն,դուք համարեք,որ կորցրել ենք:

-Ես տեսնում եմ շատ գեղեցիկ Արցախ աշխարհ,որ ապրում է,շնչում է,աշխատում,տեսանելի է:

-Եթե դուք տեսնում եք,ես չեմ տեսնում.ես գյուղ առ գյուղ գնում եմ,իրավիճակը,ժողովրդի կարծիքը լսում եմ,ինչ տնտեսական վիճակում են,երիտասարդները դուրս են գալիս,դա վտանգավոր է,ուղղակի ամեն ինչ չէ ,որ հեռուստատեսությոմբ կարողնում ես արտահայտել,ես գտնում եմ,որ մենք օր- օրի կորցնում ենք,դու ոնց եք կարծում,դա ձեր իրավունքն է :Կարող եմ փաստերով ապացուցել:Եթե Ղարաբաղում խոսում ենք ազատության մասին ,Ղարաբաղի այսօրվա բնակչությունը ստորագրահավաքի ընթացքում 30 տոկոսից ավելի իր բնակավայրում վախենում է ստորագրել,սա ինչի մասին է խոսում,խոսում է դիկտատուրայի մասին,բայց ասում են՝ ժողովուրդ լռեք,աշխարհը մեզ է նայում,Ղարաբաղը դեմոկրատիայի վերջին հանգրվանն է,դուք համարո՞ւմ եք,որ դրանով պաշտպանում եք Ղարաբաղը,ես չեմ համարում:

-Դուք ազատություն չեք տեսնու՞մ:

-Ոչ թե դու,այլ քո քույրը եթե նույնիսկ գնա ստորագրելու,քեզ էլ են գործից հանելու: Սա ինչ է նշանակում,եթե ոչ կենտրոնացված հրաման բանակի բոլոր ծառայողնրին ՝սպա,պայմանագրային,ասում են՝եթե գնա ստորագրահավաքի, ազատվելու եք գործից,ծառայությունից:Ով՞ է անում,ՀՀ իշխանությունը,չէ:

-Վստա՞հ եք:

-Ոչ թե վստահ եմ,այլ հաստատ գիտեմ,որ զորքը շարում են և այդ մասին ասում:

- Ինչքա՞ն ստորագրություն եք հավաքելու:

-Մենք ինչքան պետք է հավաքել ենք,եռապտակելու ենք:

-Նշանակում է ,որ այդքան էլ անազատ չէ,ուրեմն մարդիկ ազատ են:

-Մարդիկ իրենց գյուղում չեն ստորագրում,գնում են կողքի գյուղում ստորագրում են:

-Երկու նախագահները եկան Հայաստան ,Ռոբերտ Քոչրայանի համար միջնորդություն ներկայացրեցին,այնուհետև կրկին կալանավորվեց:Իսկապե՞ս Արցախի առաջին,Հայաստանի երկրորդ նախագահը այդքան վտանգ է ներկայացնում ,ի՞նչ կատարվեց:

-Դուք գտնու՞մ եք ,որ պետք է ազատ արձակեին և դատավարություն լինե՞ր:Եթե մի փոքր ետ գնանք նույն ձևի մարդը մեկին ապտակել է,սկզբում բռնում էին,քննություն վարում,մարդը 1-2 տարի նստում էր,հետո ասում՝անմեղ է:Երբ ես ասում եմ,որ դատական օրնսդրությունը լղոզված է,եռիմաստ է,հենց դրա մասին եմ ասում:

-Երկու նախագահ եկել են,ասում են՝խափանման միջոցը փոխենք,դատավորությունը թող շարունակվի,հանրությունն էլ ամեն ինչ իմանա,թե ով է մեկավոր՝Նիկոլ Փաշինյանը,Լևոն Տեր-Պետրոսյանը,Ռոբերտ Քոչարյանը ,թե Սերժ Սարգսյանը,ով է մեղավոր մարտի 1-ի համար:

-Դատախազը ապացուցում է,որ մեծ խնդիր է:

-Դատավորն էլ ուրիշ բան ասեց:

-Ես չեմ կարծում ,որ նորմալ է,ես կարծում են,որ օրենքն է թույլ տալիս:Իմ կարծիքով վտանգ չէր,բայց քանի որ մեր օրենսդրական բազան թույլ է տալիս,որ այդ նույն երկու նախագահները ժամանակին ձերբակալել են մարդու ,երկու տարի քննություն են վարել,երկու տարի հետո…Փաստեմ,որ այդպես էլ շարունակվելու է:

-Մենք հեղափոխություն արեցինք:

-Մենք իշխանափոխություն արեցինք,մենք հեղափոխություն կունենանք ,երբ մեր ամոբղջ Սահմանադրությունը,օրենքները կփոխենք:

-Միայն դեմքերն են փոխվե՞լ:

-Ամեն ինչ նույնն է,չի փոխվել ,չի փոխվելու ,կապ չունի պարոն Փաշինյանը,Ռոբերտ Քոչարյանը,թե ով ,նույն օրենքներով առաջնորդվելու ենք:

-Միտում տեսնո՞ւմ եք,երբ այս հարցի հետ կապված դատարանը որոշում է կայացնում,անմիջապես դատարանները շրջափակելու կոչեն են հնչում,իսկ երբ դատավորը որոշում է կրկին խափանման միջոցը փոխել և կալանավորել,ոչ մի արձագանք,հետո հարցը գնում է ՍԴ այլ տիպի հայտարարություններ են հնչում,շատերը նոր դատավորի հայտարարությունները հակասահմանադրկան համարեցին:Իսկապես այս անձը,կամ այս գործը այնքան կարևոր է,որ ողջ իրավական համակարգը առաջնորդվում է միայն այս հարցով,կարծես երկրում ուրիշ ոչինչ տեղի չի ունենում:Ունե՞ք նման տպավորություն:

-Ես 2-3 ամիս է բացկայում եմ,Հայստանում չեմ լինում,չեմ հետևում:

-Շրջափական մասին լսե՞լ եք չէ:

-Այո լսել եմ,խնդիրն այն է,որ պետք են հստակ օրենքներ,ինչքան էլ քննադատենք,եթե պետք է ,որ ասել,որ պարոն Փաշինյանը սխալ է,ասեմ,որ սխալ է:Երկրում օրենքները չեն գործում,լղոզված են:

-Ինչո՞ւ այս անձի շուրջ:

-Համարում են,որ 2008-ի մարտի 1-ին այդ անձը եղել է առաջին դեմք և իր հրամաններով է ամբողջը կատարվել և սահմանդրական կարգ է խախտեվել:

-Միայն դա,թե՞ կան հին հարցեր,վերքեր:

-Ես ինչքան գիտեմ Փաշինյանը ձերբակալվել է դրանից հետո,այսինքն՝Ռոբերտ Քոչարյանը արդեն նախագահ չի եղել,ձերբակալվել է հաջորդ նախագահի օրոք, անկեղծ տեղյակ չեմ:Հասկանում եմ,որ ինչ-որ մի բան փոթորիկի նման բան անում են,բայց նպատակը ո՞ւր է գնում ՝մարտի 1-ի ամբողջ քրեական գործի բացահայտման,թե՞ ինչ-որ մի անձի շուրջ,դրա համար եմ ասում՝սպասենք դատարանում կտեսնենք:

-Տրամաբանություն տեսնո՞ւմ եք,որ հայտարարում են մերժենք այսինչին,հետո ձերբակալում այնինչին:

-Իհարկե ոչ:Շատ հարցեր կան :

-Ե՞րբ եք ակնկալում պատասխան ստանալ:

-Բոլոր այն հարցերի պատասխանները ես ունեմ,բայց ես ունեմ և բանավորություն,որ մինչև այդ հարցերը համապատասխան անձանց հետ չտամ,չլսեմ ինչ նպատակ ունեն,բարձրաձայն ասելու ցանկություն չունեմ:

-Հարցրել եմ,թե ում եք տեսնում ձեզ մրցակից,դուք մասամբ պատասխանել եք,վերջերս Արցախի տեղական իշխանությունները և Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը շատ են շեշտում ,որ թույլ չեն տա սահամանդրական կարգի տապալում լինի,ի՞նչ է սա նշանակում և ո՞ւմ է սա ուղղված:

-Սահամանդրությունը,օրենքը պարտադրում է 10 տոկոս ընտրողների թվից ներկայացնել և Սահմանադրության փոփոխության գնալ,մենք փորձում ենք ոչ թե 10 տոկոս,այլ 30 տոկոսից ավելին ներկայացնել,մենք դրանով որևէ սահմանադրական կարգ չենք խախտում:Քանի որ իրենք իրենց համար,տվյալ Արայիկ Հարությունյանը նպատակային հայտարարում ,որ իր թիմը,պատգավորները պառլամենտում են չեն քվերակելու:Մենք գնալու ենք հանրահավաքի տեսքով ,ժողովուրդը դուրս է գալու իր ստորագրության հետևից,իրենք ասում են՝թույլ չենք տալու խախտել:Ես էլ այդ երիտասարադին ասում եմ,որ կպարտադրենք ,որ դու թույլ տաս,քեզ կպարտադրեն քո պատգամավորները,որովհետև քեզ օգտագործում է այսօրվա տեղի իշխանությունը:Դու ամեն դեպքուն նախագահ չես լինելու,ամբողջ Ղարաբաղը գլխի վրա կանգնի ,ինքը նախագահ չի լինելու,որովհետև անձը ստում է սեփական ժողովրդին:Չի կարելի ասել,որ թույլ չեմ սահմանադրական կարգը խախտել,մենք Սահմանդրությամբ ենք առաջնորդվում,ստորագրահավաք ենք անում Սահմանադրությանը համապատասխան:Մեր ժողովուրդը այդ ստորագրությունը չհավաքած,չհանձնած,դուք կանխավ որոշել եք,որ չեք փոխելում,ժողովուրդը դուրս է գալու իր ստորագրության հետևից,պարտադրելու է:Դու ով ես,որ թույլ չտաս:Ես ոստիկանությանը,իրավապահ բոլոր մարմիններին զերծ մնալ անտեղի պաշտպանումից,պահել պետական շահը և խնդրում եմ զուսպ լինել ու չփորձեն,որ մեկի քթից արյուն հոսի:

-Որքա՞ն ստորագրություն եք հավաքել:

-Ամեն րոպե թվերը փոխվում են,մենք գնում ենք հստակ նպատակով. Ղարաբաղում 71 000 ,69000 տարբեր ցուցանիշներ են ցույց տվել այս տարներին,որ այդքան մարդ մանակցել է ընտրություններին,մենք համաձայն չենք,գիտենք ,թե որքան մարդ է ապրում և դրա 50+1 տոկոսը մենք ներկայացնելու եք:Իսկ մնացածը իրենց խնդիրն է,հանձնելուց հետո 15-օրվա ընթացքում ամբողջ թիմը,ովքեր զբաղվելու են ստորագրահավաքով,կոչ են անելու հրապարակում հավաքվել և պարտադրել իրենց կամքը:Իսկ դա չի լինելու ոչ 2000 ,ոչ 3000 ,այլ 10 000 ավել մարդ է հավաքվելու:

-Երբ խոսվել միջամտությունների մասին,ասացին,որ անցյալում էլ երբեք չի եղել,որ ՀՀ իշխանությունները ակտիվորեն միջամտեն Արցախի ներքի կյանքին:

-Հայաստանի իշխանությունը ամեն ընտրություններին ներկայացրել է իր ներկայացուցչին ,ասել է ՝այս մարդուն ենք մենք ընդունում,ժողովուրդը ուզած –չուզած գնացել է և ընտրել:Պետք է վերջ տանք,պետք է ժողվուրդը ընտրի,անձը գնում է ծառայելու իր ժողովրդին,եթե Երևանից որոշում է,որ այս մարդը պետք է լինի, ու ուզած-չուզած պետք է ընտրեք,նա չի ծառայում ժողովրդին,նույնիսկ բանակցություններում գալիս ենք հասնում Լաչինի միջանցքին,դրա համար ենք հասել,որովհետև ժողովրդի շահը չի պաշտպանում,որ ժողովուրդը նրան համաձայն չէ:Մենք դնում ենք մեր մարդը Երևանից և ասում ՝դու սուս մնա,մենք կանենք:

-Բայց չեղա՞վ չէ:

-Որովհետև Հայաստանում հեղափոխություն կատարվեց:

-Եթե չլիներ հանձնելու՞ էին:

-Արդեն պատրաստ էր,ինչու ենք այսօր ընդդիմանում,վաղը երբ իշխանությունը Ղարաբաղում փոխվի,հավաստիացնում եմ,որ դահլիճի այն ակտիվիստները,որոնց մասին այն ժամանակ էլ խոսել եմ,ցուցմունք կտան,թե ով է իրենց հետ խոսել և ինչ ձև փորձել վախեցնել:

-Արայիկ Հարությունյանը եթե նախագահ դառնա,չեն կարող ասե՞լ,որ այսօրվա իշխանության սրտով էր ,դրա համար էլ անցավ,նույն բանը կրկնվեց:

-Եթե այդպես լինի ,ուրեմն ՝այո:

-Համակրանքը կա,ողջունում են:Մյուս թեկանծուներին կարգի հրավիրեցին,պաշտոնից հեռացրեցին:

-Ոչ մեկին պաշտոնից չեն հանել,ես հրապարակային չեմ կարող ամեն ինչ արտահայտել,այն պաշտոնից,որը Հայաստանի իշխանությունն է հանում,դա հենց Հայաստանի իշխանությունն է հանում :

-Երբ որ կանչում ,ասում են,դա ինչ է նշանակում:

-Կա ոլորտ,որը ուղիղ Հայաստանի իշխանությանն է:Անվտանգությունը կապ չունի,նրանք իրենց մեջ են անում:

-Եթե դուք էլ լինեք նախագահ ու այստեղից ասեն,որ պետք է պաշտպանության նախարարին փոխեք,կփոխե՞ք:

-Ժամանակին ես աշխատել եմ և Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ,և մյուսների ,որևէ մեկը ինձ չի ասել որևէ մեկին իմ ոլորտում փոխել,չէին կարող ասել,որովհետև եթե ինչ-որ մի ոլորտում թերություն կա պետք է դնել տվյալ ոլորտի ղեկավարի առաջ,որ չլինի:Եթե կրկնվում է,արդեն այդ ղեկավարին պետք է փոխես:

-Սահմանադրության օրվա առիթով վարչապետը մի շարք ուժային կառույցների ղեկավարների կոչումներ շնորհեց,դուք նման ճանապարհ անցած մարդ եք,ձեր կարծիքով այս ամենը թեթև ձեռքով չի արվու՞մ և կրկին գանք այն թեմային,որ այս մարդիկ քանի որ մեծ եռանդ թափեցին հատկապես այն գործի հետ հետ կապված,ինչի մասին խեսեցինք,հենց նրանց են բարձր կոչումներ շնորհվում,ասելով՝բրավո,դուք այդ գործում բարձր ձևով ձեզ պահեցիք՝ իշխանահաճո:

-Դեռ վաղուց պետք այդ մարդկանց այդ կոչումները շնորհեին…

-Սասուն Խաչատրյանը վաղուց պետք է ստանար,որ արժանիքների համար:

-Երբ որևէ մեկը այդ պաշտոնը զբաղեցնում է,անմիջապես այդ պաշտոնի համար պետք է լինի առնվազն այդ կոչումը ,չի կարող ՀՀ անվտանգության ղեկավարը լինել ,պետք է լինի լինի առնվազն գեներալի կոչումով.որովհետև իր զբաղեցրած պաշտոնն է սա:Բոլորին շնորհավորում եմ, երբ որևէ մեկին տալիս էին ԳՇ պետի պաշտոնը ,միանգամից տալիս գեներալ –գնդապետի կոչումը և իրենք արժանի՞ էին դրան:Դուք մի նայեք գործունեությանը ,կոչումը չտված էլ են ծավալել,կոչումը ստանալուց հետո էլ են ծավալելու այդ գործունեությունը:Նայեք ,որ այդ պաշտոններում դեռ վաղուց պետք է այդ կոչումները ստացած լինեին:

-Ինչ-որ գործի ծառայության համար չէ, այդ պաշտոնին համապատասխա՞ն է:

-Այո:

-Դե բոլորին ասենք՝շնորհավոր:

-Շնորհավոր:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 9476 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am