Տեսանյութ. ովքեր էին կրակոցներ արձակել
Աշտարակի ավտոկայանում տեղի ունեցած միջադեպի մասնակից 4-րդ անձը բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ հուլիսի 8-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն է եղել: Ոստիկանության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցե և կանխել հետագա զարգացումները: Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ, Երևանյան 13 հասցեի դիմաց վիճաբանություն է եղել մի քանի քաղաքացիների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի:
Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել:
Ոստիկանները երկու կասկածյալներին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն:
Իրավապահների միջոցառումներով ճշտվել է միջադեպի բոլոր մասնակցների ինքնությունը: Ժամեր անց երրորդ անձին ոստիկանները հայտնաբերել են Երևանում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է քննություն: