Մահվան ելքով վրաերթ Երևանում
Երեկ՝ հուլիսի 6-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Արթուր. Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի 88 DD 838 համարանիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 38 շենքի դիմաց վաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Վարդիթեր Կ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ: ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 7-ին, առավոտյան վրաերթի ենթարկված Վարդիթեր Կ.-ն հիվանդանոցում մահացել է: Փաստի առթիվ Ա. Թևոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Թևոսյանի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական ոկիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: