Մինչև «մահվան գազել»-ի հերթական պայթյունը. նման դեպք եղել էր նաև նախկինում

Երևան-Երասխավան ավտոճանապարհին ողբերգական ավտովթարը լակմուսի էֆեկտով ակներև դարձրեց տրանսպորտային համակարգի չգոյությունը:
Տարիներ շարունակ այս համակարգի հանդեպ ցուցաբերվել է տոտալ քաղաքական վերաբերմունք, հասարակական տրանսպորտը դիտվել է հարստանալու և առանձին կլանների շահերը պաշտպանելու միջոց: Վթարներ իհարկե լինում են աշխարհի բոլոր երկրներում, ընդ որում ավելի շատ, մահվան ելքերով՝ նույնպես: Վթարներից ապահովագրվել հնարավոր չէ, բայց հնարավոր է և պետք է ձեռնարկել բոլոր քայլերը՝ վթարից հետո հնարավորինս քիչ կորուստներ ունենալու և մարդկային զոհերից խուսափելու համար: Վթարի հետևանքով 6 մարդ մոխրացել է, այրվել է մինչև վերջ, 12 մարդ տուժել է: Բոլոր այրվողները եղել են գազելի ուղևորները:
Խնդիրն այստեղ այն չէ, թե վարորդներից ով որքան է մեղավոր: Խնդիրն այլ բանի մեջ է՝ ինչու է բախումից անմիջապես հետո գազելը միանգամից և արագ բռնկվել, ինչու մարդիկ չեն կարողացել դուրս գալ գազելից և փրկվել: Հարցերն անշուշտ պահանջում են մասնագիտական պատասխան: Բայց պետք չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ ա.՝ «Գազել»-ն աշխատել է հեղուկ գազով, բ.՝ մարդիկ զոհվել են ոչ թե բախման հետևանքով առաջացած վնասվածքներից, այլ չեն կարողացել փրկվել հրդեհից: Ցանկացած ուղևոր, ով օգտվել է«Գազել» կոչվող հասարակական տրանսպորտից, կարող է պատկերացնել, որ դրանցում ապահովված չեն անվտանգության նորմեր և անհրաժեշտության դեպքում ուղևորը չի կարող արագ դուրս գալ մահաբեր տրանսպորտային միջոցից:
Սա առաջին նմանատիպ դեպքը չէ: 2014 թվականի նոյեմբերի 10-ին Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով մարդատար «Գազելը» այրվել էր: 7 հոգի, այդ թվում «Գազելի» վարորդը տեղում մահացել էին, իսկ մյուս 7 ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ էին ստացել: Այն ժամանակ ևս զոհված ուղևորներից մեկն ամբողջությամբ այրվել էր: Հոռոմի ողբերգական ավտովթարի գործով մեղադրյալը՝ բեռնատարի վարորդը, դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, իսկ պատահարից 5 տարի անց մենք ունեցանք երկրորդ ողբերգական պատահարը ՝ մահվան բազմաթիվ ելքերով:
Դեռ քանի «Գազել» պիտի այրվի, քանի մարդ պիտի մոխրանա, որ համապատասխան պետական ատյանները վերջապես հասկանան՝ անթույլատրելի է «Գազել»-ներով մարդ տեղափոխել: «Գազել»-ը չի կարող հասարակական տրանսպորտի անվտանգ ու ապահով միջոց համարվել: Պետությունն այստեղ պահանջներ դնելու, նաև անհետաձգելի ֆինանսական պարտավորություն վերցնելու խնդիր ունի. քաղաքացու համար անվտանգ ու ապահով հասարակական տրանսպորտ ապահովելը պետության ուղղակի պարտավորությունն է: Այդ հարցին պետք է հրատապ լուծում տալ և ոչ թե տարատեսակ հայեցակարգեր քննարկել՝ սպասելով հերթական «Գազել»-ի մահաբեր պայթյունին:

Հայկ Դավթյան

դիտվել է 15197 անգամ
Լրահոս
Ի՞նչ է կատարվում «Մալաթիա մոլ»-ում այս պահին. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Դոն Պիպոն իշխանությունների փրկօղակ Կադրերը գլխացավանք են դառնում Փաշինյանի համար «Վերին Լարսի զննման պայմանները…». «Սպայկա» ՊԵԿ-ը տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը «Հրդեհը նկուղային մասից է զարգացել ու ինտենսիվ տարածվել՝ կազմելով հսկայական մակերես». ԱԻՆ ներկայացուցիչ 5 անձ բերման են ենթարկվել ոստիկանություն. տեսանյութ Մենք զգուշացնում էինք, որ ցավոտ անակնկալներ են լինելու. Արծրուն Հովհաննիսյան Կրասնոդարում մահացած 81-ամյա կինը աղջկան տեսակցության էր գնացել. մանրամասներ ողբերգական վթարից «Սկզբից ընդամենը 4 մեքենա ա եկել». Ալեքսանյանը դժգոհեց ԱԻՆ-ից Այսօրվա հրդեհը ցույց տվեց նաև ԱԻՆ իրական վիճակը Ֆելիքս Ցոլակյանն այցելել է «Մալաթիա մոլ» Մասիվցի Անդիկի սպանությանն օժանդակելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է «Մալաթիա մոլի» հրդեհի հետևանքով 9 տուժածներից 8-ը դուրս են գրվել Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է Հրդեհվող առևտրի կենտրոնի տարածքում է գտնվում ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նոր մանրամասներ. վիճաբանել են հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» 33-ամյա տղան և նախկին բարձրաստիճան ոստիկանի 23-ամյա տղան Երևանում թալանել են ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետի Porsche Cayenne-ը Վայոց ձորում Jeep Grand Cherokee-ն 250 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 3 զոհ, 3 վիրավոր Քայլերթ Երևանի կենտրոնում՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը․ ուղիղ «Էդի ժեշտ ա, դուք մենակ կրակը հանգցրեք». Սամվել Ալեքսանյանը «Մալաթիա մոլ»-ում է «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվում մարել. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները, վտանգելով իրենց, դուրս են բերում կենցաղային տեխնիկան Բա կաշառքն ու կոռուպցիան պոզով-պոչով ե՞ն լինում Նոր կադրեր Մալաթիայի հրդեհից. տեսանյութ
Ամենաընթերցվածները
Շուտով
օգոստոսի 26-ին՝ ժամը 11:00-ին, տեղի կունենա Ամուլսարի գործով քննչականխմբի ղեկավար Յուրա Իվանյանի մամուլի ասուլիսը: Լրագրողներին կներկայացվի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտմանմասին տեղեկությունները ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության եզրակացության վերաբերյալ վերջին օրերին հնչող գնահատակ... Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում են լուսաբանելու՝ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում ստեղծված Լեգենդների արահետ քայլուղու բացման արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 24-ին՝ ժամը 14։30-ին , Սյունիքի մարզի Տանձավեր գյուղում: օգոստոսի 24-ին՝ ժամը 14։00 –ին, Հայաստանում առաջին միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում տեղի կունենա «Բելառուսի կախարդանքը» խորագիրը կրող ցուցահանդեսի ոչ պաշտոնական բացումը։Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք հաստատել իրենցմասնակցությունը մինչև ս․թ․ օգոստոսի 23-ը՝ ժամը 18:00-ն՝ գրելով[email protected] էլ․հասցեին Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, Պոստ Սկրիպտում մամուլի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։ Թեմա` Ադրբեջանը Իսրայելի ռազմաբազա՞, տարածաշրջանի համար ինչ վտանգներ ու զարգացումներ կարող է ստեղծել ադրբեջանաիսրայելական սերտ համագործակցությունը եւ վերջին շրջանում կատարած համատեղ գործողությունները Իրանի դեմ։ Բանախոսը կանդրադառնա նաեւ Ադրբեջանի կողմից առաջիկայում ձեռք բերվելիք զինատեսակներին։ Օգոստոսի 24-ին` ժամը 12.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6, մանրամասները098(043)-50-93-50 հեռախոսահամարով) տեղի կունենա«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահԿարեն Չիլինգարյանի ասուլիսը: Թեմա` նոր ուսումնականտարվան ընդառաջ ի՞նչ է տիրում շուկայում, որքանո՞վ ենվերահսկելի շուկան ու գները: Ինչպիսի՞ պատկեր է այս պահինև արդյոք նկատվում են թանկացումներ: Օն-լայն գնումներն ուվերահսկողությունը Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-ին «Զարկերակ» մամուլիակումբում (Հասցե Արշակունյաց 6 (Մամուլի շենքիհարևանությամբ), մանրամասները 098(043)-50-93-50հեռախոսահամարով) տեղի կունենա «Գրիգոր Նարեկացի» ԲԿնորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ, բ.գ.թ. ՄարիԴարակչյանի և հոգեբան Աշխեն Մկոյանի ասուլիսը: Թեման`ինչպե՞ս գրագետ պատրաստվել սեպտեմբերի 1-ին: Ինչպե՞սհաղթահարել առաջին անգամ մանկապարտեզ, դպրոց կամԲՈՒՀ հաճախելու բարդույթը: Երեխայի ֆիզիկականպատրաստությունը կանո... Օգոստոսի 24-ին, ժամը 12.00 Արշակունյաց 16 Ա շենք, բն. 3 հասցեում (1-ին մուտք, 2-րդ հարկ) «Տեսակետ» մամուլի ակումբը կազմակերպում է արտագնա ասուլիս: Բանախոսը՝ փաստաբան Արման Թամրազյան: Թեման՝ «Նոր բացահայտումներ, նոր տեսագրություններ և նոր մեղադրանքներ՝ 2018 թ. հուլիսի 8-ին` Վարդավառի տոնի օրը, Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Կարեն Գասպարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործի հետ կապված, որտեղ ակնհայտ կերպով խախտվել են Գասպարյանի իրավունքները, և վարույթն իրականաց... Օգոստոսի 23-ին ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Թեմա` Հայաստանի անկախության հռչակագրի ընդունում, ներքաղաքական իրավիճակ: Օգոստոսի 23-ին, ժամը 13:00-ին «Մեդիա կենտրոնը» Սպիտակ քաղաքում Սպիտակի Հելսինկյան խումբ ՀԿ-ի գրասենյակում (հասցե`Շահումյան 5/7) կազմակերպում է քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը և հնարավոր ռիսկերը Լոռու մարզում» թեմայով: Բանախոսներն են՝ Աշոտ Գիլոյան` ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ժիրայր Ղազարյան՝ Լոռու մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Օլեգ Դո... Օգոստոսի 23-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Կանաչների միության» նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանը կխոսի Ամուլսարի շուրջ վերջին զարգացումների մասին,ինչպես նաեւ կանդրադառնա բնապահպանական մյուս օրակարգային խնդիրներին: